ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
5 մարտի 2013 թվականի |
թիվ 28 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 007/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 15.11.16 թիվ 149)
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին համապատասխան եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
(նախաբանը փոփ. ԵՏՀԿ 15.11.16 թիվ 149)
1. Հաստատել կից ներկայացվող՝ այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկը, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 15.11.16 թիվ 149)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 5-ի թիվ 28 որոշմամբ |
ՑԱՆԿ
այն արտադրանքի (արտադրատեսակների), որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 15.11.16 թիվ 149)
Արտադրանքի (արտադրատեսակների) անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
I. Ծծակներ, փուչ ծծակներ | |||
1. Կաթի ծծակներ, փուչ ծծակներ՝ լատեքսից, ռետինից կամ սիլիկոնային |
3926 90 970 7-ից |
պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր |
|
II. Սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ և գալանտերեայի մանկական արտադրատեսակներ | |||
2. Սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ՝ |
|||
արտադրատեսակներ ռետինե կաղապարից կամ առանց կաղապարի՝ երեխաների խնամքի համար |
4014 90 000 0-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
պլաստմասսայից արտադրատեսակներ (փոքր վաննա, գիշերանոթ և այլ արտադրատեսակներ՝ զուգարանի համար)՝ երեխաների խնամքի համար |
3922 10 000 0-ից |
||
մետաղից արտադրատեսակներ (վաննա, թասիկ և այլ արտադրատեսակներ՝ զուգարանի համար)՝ երեխաների խնամքի համար |
7324-ից |
||
3. Գալանտերեայի մանկական արտադրատեսակներ պլաստմասսայից |
3924 90 000-ից, 3926 90 970 7-ից, 9603 29-ից, 9603 30 900 0-ից, 9605 00 000 0-ից, 9615-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
4. Գալանտերեայի մանկական արտադրատեսակներ մետաղից |
7117-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
III. Սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ՝ մեկանգամյա օգտագործման | |||
5.Դոնդողագոյացնող խոնավակլանիչ նյութեր պարունակող բազմաշերտ արտադրատեսակներ՝ տակդիրներ, վարտիքներ եւ խանձարուրներ. |
3005 90 100 0-ից |
պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր |
|
IV. Սպասք, ճաշի պարագաներ | |||
6. Սպասք և ճաշի պարագաներ (բաժակներ, թեյի պնակներ, ըմպուցիչներ, ափսեներ, ճաշամաններ, գդալներ, պատառաքաղներ, շշիկներ և սննդամթերքի համար նույնանման մանկական արտադրատեսակներ)՝ պլաստմասսայից, ապակուց, մետաղից, կերամիկական սպասք (հախճապակյա, ապակեկերամիկական, կավագործական և մայոլիկե), մեկանգամյա օգտագործման սպասք (թղթից և ստվարաթղթից), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված |
3924-ից |
պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր |
|
V. Ատամի խոզանակներ, հոսանքի քիմիական աղբյուրներից սնուցվող՝ ատամի էլեկտրական խոզանակներ, լնդերի մերսիչներ և նույնանման արտադրատեսակներ | |||
7. Ատամի խոզանակներ, հոսանքի քիմիական աղբյուրներից սնուցվող՝ ատամի էլեկտրական խոզանակներ, լնդերի մերսիչներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված |
3924 90 000 9-ից, 9603 21 000 0-ից |
պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր |
|
VI. Հագուստ և արտադրատեսակներ՝ մանածագործական նյութերից և կաշվից |
|||
8. Արտադրատեսակներ աստառով կամ առանց աստառի (վերարկուներ, կիսավերարկուներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ, կոմբինեզոններ, կիսակոմբինեզոններ), կոստյումներ աստառով, ծրարներ՝ նորածինների համար, և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված |
4203-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
9. Արտադրատեսակներ աստառով կամ առանց աստառի (վերարկուներ, կիսավերարկուներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ, կոմբինեզոններ, կիսակոմբինեզոններ), արտադրատեսակներ աստառով (կոստյումներ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, տաբատներ, շրջազգեստներ) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված |
4203-ից |
համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ |
|
10. Գոգնոցներ, զգեստներ, սարաֆաններ, վերնաշապիկներ, բլուզներ, կիսատաբատներ, արտադրատեսակներ առանց աստառի (կոստյումներ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, տաբատներ, շրջազգեստներ) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված |
4203-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
11. Լողազգեստներ, սպիտակեղենային արտադրատեսակներ (մարմնահագի սպիտակեղեն, ննջազգեստներ), չոչաշորեր, խանձարուրներ, արձակ շապիկներ, կոֆտաներ, շորագլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված |
6207-ից |
պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր |
|
12. Լողազգեստներ, սպիտակեղենային արտադրատեսակներ (մարմնահագի սպիտակեղեն, ննջազգեստներ և կորսետային արտադրատեսակներ) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6207-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
13. 1-ին շերտի գլխարկներ (ամառային), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված |
6504 00 000 0-ից |
պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր |
|
14. 1-ին շերտի գլխարկներ (ամառային), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6504 00 000 0-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
15․ 2-րդ շերտի գլխարկներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված |
6504 00 000 0-ից 6505 00-ից 6506-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
16. 2-րդ շերտի գլխարկներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6504 00 000 0-ից |
համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ |
|
17. Անկողնային սպիտակեղեն և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6302-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
18. Վերմակներ, բարձեր, անկողնային պարագաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6303-ից |
համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ |
մկդակած վերմակներ` բացի մանածագործականից |
VII. Մորթուց հագուստ և արտադրատեսակներ | |||
19. Վերարկուներ, կիսավերարկուներ, բաճկոններ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, ննջապարկեր, ծրարներ նորածինների համար, օձիքներ, մանժետներ, զարդարանքներ, ձեռնոցներ, թաթմաններ, կարճ գուլպաներ, գուլպաներ, գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված |
4303-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
արտադրատեսակներ բնական մորթուց |
20. Վերարկուներ, կիսավերարկուներ, բաճկոններ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, ննջապարկեր, օձիքներ, մանժետներ, զարդարանքներ, ձեռնոցներ, թաթմաններ, կարճ գուլպաներ, գուլպաներ, գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված |
4303-ից |
համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ |
արտադրատեսակներ բնական մորթուց |
VIII. Տրիկոտաժե արտադրատեսակներ | |||
21. Վերարկուներ, բաճկոններ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված |
6101-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
22. Վերարկուներ, բաճկոններ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6101-ից |
համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ |
|
23. Սվիտերներ, ջեմպերներ, ժակետներ, շրջազգեստներ, տաբատներ, կոստյումներ, ռեյտուզներ, կիսակոմբինեզոններ, կոմբինեզոններ, կիսատաբատներ, զգեստներ, լրակազմեր, բլուզներ, վերնաշապիկներ, բաճկոնակներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6103-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
24. Ննջազգեստներ, փոխաններ, վարտիքներ, ֆուֆայկաներ, կոմբինացիաներ, լողազգեստներ, խանձարուրներ, շորագլխարկներ, չոչաշորեր, արձակ շապիկներ, կոֆտաներ, կիսավարտիքներ, ներքնաշապիկներ, գոգնոց-լանջապանակներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված |
6107-ից |
պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր |
|
25. Ննջազգեստներ, փոխաններ, վարտիքներ, ֆուֆայկաներ, կոմբինացիաներ, լողազգեստներ, կիսավարտիքներ, ներքնաշապիկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6107-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
26. 1-ին շերտի զուգագուլպաներ, կարճ գուլպաներ, կիսագուլպաներ, գուլպաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված |
6111-ից |
պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր |
|
27. 1-ին շերտի զուգագուլպաներ, կարճ գուլպաներ, կիսագուլպաներ, գուլպաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6115-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
28. 2-րդ շերտի կարճ գուլպաներ, կիսագուլպաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6111-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
29. Ձեռնոցներ, թաթմաններ, թաշկինակներ, շարֆեր և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6111-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
30. 1-ին շերտի գլխարկներ (ամառային) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված |
6504 00 000 0-ից |
պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր |
|
31. 1-ին շերտի գլխարկներ (ամառային) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6504 00 000 0-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
32. 2-րդ շերտի գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված |
6504 00 000 0-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
33. 2-րդ շերտի գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6504 00 000 0-ից |
համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ |
|
IX. Պատրաստի հատով մանածագործական արտադրատեսակներ | |||
34. Վերմակներ, քթի և գլխի թաշկինակներ, սրբիչներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6213-ից, |
համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ |
այդ թվում՝ շարֆեր, շալեր և վերմակներ՝ բացի մկդակածներից |
X. Երեխաների և դեռահասների համար նախատեսված կոշկեղեն՝ բացի սպորտայինից, ազգայինից և օրթոպեդիկից | |||
35. Երկարաճիտ կոշիկներ, ճտքակոշիկներ, կիսաճտքակոշիկներ, կոշիկներ, կիսակոշիկներ, տուֆլիներ, սանդալիկներ և կոշկեղենի այլ տեսակներ՝ յուֆտե, քրոմակաշվից, մանածագործական սինթետիկ և արհեստական նյութերից, ռետինե, ռետինե–մանածագործական և կոմբինացված, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6401-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
36. Կոշկեղեն՝ թաղյա կոպտաբուրդ՝ երեխաների և դեռահասների համար նախատեսված |
6404-ից |
համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ |
|
XI. Կաշվե գալանտերեայի արտադրատեսակներ | |||
37. Պորտֆելներ, աշակերտական ուսապայուսակներ, թիկնապայուսակներ, պայուսակներ՝ նախատեսված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար, ձեռնոցներ, թաթպաններ, գոտկատեղի գոտիներ և մանր կաշվե գալանտերեայի արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված |
4202-ից |
համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ |
|
XII. Մանկական սայլակներ | |||
38. Մանկական սայլակներ, դրանց համալրող հանգույցներ և դետալներ |
8715 00 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
XIII. Հեծանիվներ | |||
39. Հեծանիվներ՝ 435 մմ-ից մինչև 635 մմ թամբի բարձրությամբ՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար, տրանսպորտային հեծանիվներ՝ 635 մմ և ավելի թամբի բարձրության կարգավորմամբ՝ փոքր տարիքի դպրոցականների և դեռահասների համար |
8712 00-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
XIV. Հրատարակչական (գրքեր, ամսագրեր) արտադրանք | |||
40. Մանկական գրականություն, ամսագրեր և մանկական շարունակական հրատարակություններ |
4901-ից |
համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ |
|
XV. Դպրոցական գրենական պիտույքներ | |||
41. Գրասենյակային ապրանքներ (գրիչներ, նշիչներ, քանոններ, մատիտներ, գրասենյակային ռետիններ, տետրեր, օրագրեր, վրձիններ և այլ նույնանման արտադրատեսակներ), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված |
3926 10 000 0 |
համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ |
Ծանոթագրություն։ | Սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի (արտադրատեսակների) անվանումը (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները), այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2019, թիվ 235 | 26.01.2020, թիվ 28 | |
16.05.2017, թիվ 54 | 17.06.2017, թիվ 28 | |
15.11.2016, թիվ 149 | 22.12.2016, թիվ 28 | |
01.09.2015, թիվ 109 | 02.10.2015, թիվ 28 | |
14.05.2013, թիվ 104 | 14.05.2013, թիվ 28 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|