Basic information
Number
թիվ 42
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (24.05.2020-24.10.2021)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
05.05.2015
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
05.05.2015
Effective date
05.06.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2015 թվականի

թիվ 42

քաղ. Մոսկվա

Լուսադիոդային լամպի՝ ըստ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի, դասակարգման մասին

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ամբողջական կորպուսի մեջ տեղաբաշխված մի քանի լուսադիոդներից և տպատախտակից բաղկացած, փոփոխական հոսանքն ուղղելու և մինչև լուսադիոդներով օգտագործման համար պիտանի մակարդակը լարումը կերպափոխելու համար նախատեսված, ջերմահեռացմամբ և երկցցիկ կամ պարուրակային լամպակոթով լուսադիոդային լամպը դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8539 50 000 9 ստորաենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան (պատկերների օրինակները բերված են հավելվածում):

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 21.11.16 թիվ 156, ԵՏՀԿ 21.04.20 թիվ 51)

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Վ. Խրիստենկո

 

Հավելված

Changed acts
Changing Act Corresponding incorporation