Basic information
Number
թիվ 69
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.09.1994-26.09.1994)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
05.09.1994
Signing date
05.09.1994
Effective date
05.09.1994
Interrupt date
26.09.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 1994 թվականի թիվ 69

 

ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, հաշվի առնելով վերջին ամիսներին դրամի կայունացման նկատվող միտումը և վարկային շուկայում առաջարկի ու պահանջարկի ձևավորված հարաբերակցությունը, որոշում է.

1. 1994 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման նպատակով առևտրային բանկերին տրվող վարկերի տոկոսադրույքը սահմանել տարեկան 300 տոկոս` նախկին 360 տոկոսի փոխարեն:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից վերաֆինանսավորման նպատակով ստացված միջոցների հաշվին բանկերի կողմից հաճախորդներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների և վերաֆինանսավորման տոկոսադրույքի տարբերությունը (մարժան) սահմանել տարեկան ոչ ավելի քան 10 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից միջբանկային վարկային սակարկություններում վաճառվող վարկերի տոկոսադրույքները սահմանվում են` ելնելով վարկային շուկայում ձևավորված տոկոսադրույքներից:

4. Սույն որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափի մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994թ. փետրվարի 24-ի թիվ 02 որոշումը: