ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2023 թվականի N 1457-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի շրջանակներում «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ ԿՈ» (ZHONGTONG BUS HOLDING CO LTD) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ապրանքի մատակարարման գնման N «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-22/234-1» պայմանագրի շրջանակներում կրկին տրամադրել կանխավճար մինչև պայմանագրի գնի 30 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն որոշումից բխող համաձայնագրի կնքման պահին չմատակարարված ապրանքի գումարի չափը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|