ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2023 թվականի N 1471-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 1116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին» N 1116-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «Զենքի մասին» բառերը փոխարինել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետում «4» թիվը փոխարինել «3» թվով,
բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կազմակերպության կողմից առևտրային այլ գործունեությամբ զբաղվելը - 5 միավոր.»,
գ. 4-րդ ենթակետում «4» թիվը փոխարինել «3» թվով,
դ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) կազմակերպության կողմից պահնորդներին (թիկնապահներին) միասնական համազգեստ չտրամադրելը, միասնական համազգեստի և տարբերանշանի նկարագիրը չհաստատելը կամ համազգեստի և տարբերանշանի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին, ինչպես նաև կազմակերպության աշխատողների կողմից այն կրելու կարգը խախտելը - 2 միավոր.»,
ե. 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) արձանագրված իրավախախտման կամ իրավախախտումը կանխելու կամ իրավախախտին վնասազերծելու ընթացքում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք գործադրելիս քաղաքացու կյանքին, առողջությանը, գույքին վնաս հասցնելու դեպքում թիկնապահի կամ պահնորդի կողմից իրավապահ մարմիններին անհապաղ չտեղեկացնելը, ինչպես նաև ձեռնարկված սույն միջոցառումների վերաբերյալ կազմված փաստաթղթերը կազմակերպության կողմից հինգ տարի ժամկետով չպահպանելը - 3 միավոր.»,
զ. 10-րդ ենթակետում «3» թիվը փոխարինել «2» թվով,
է. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) պահնորդական (թիկնապահական) գործառույթներ իրականացնող անձանց հետ աշխատանքային պայմանագրեր չկնքելը կամ դրանք պատշաճ կերպով չկնքելը - 4 միավոր.»,
ը. 15-րդ ենթակետը «զենքի» բառից հետո լրացնել «ու դրա փամփուշտների» բառերով,
թ. 17-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17) պահնորդական (թիկնապահական) գործունեություն իրականացնող անձանց կողմից իրենց ամրակցված զենքը, հատուկ կամ տեխնիկական միջոցները և համապատասխան վկայականն այլ անձանց փոխանցելը կամ վերջիններիս կողմից՝ պահնորդական կազմակերպության սեփականությունը չհամարվող և օրինական տիրապետման տակ չգտնվող զենքով, հատուկ և տեխնիկական միջոցներով սահմանված պարտականությունները կատարելը - 5 միավոր.»։
2․ Որոշման N 2 հավելվածով հաստատված հարցաշարը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
NN ը/կ |
Հարցը |
Այո |
Ոչ |
Կշիռը |
Մեկնա- բանու- թյուններ |
Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը |
1. |
Արդյո՞ք ծառայությունները մատուցվում են կազմակերպության և պատվիրատուի միջև սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրի համաձայն: |
3 |
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մաս | |||
2. |
Արդյո՞ք կազմակերպությունը հինգ տարի ժամկետով պահպանում է թիկնապահական և պահնորդական ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագրերը, դրանց կատարման հետ կապված տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և նյութերը: |
3 |
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս | |||
3. |
Կազմակերպությունն արդյո՞ք առևտրային այլ գործունեություն չի ծավալում։ |
5 |
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մաս | |||
4. |
Արդյո՞ք թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարները, թիկնապահները և պահնորդները պաշտոններ չեն զբաղեցնում կամ աշխատում այն պաշտպանվող անձանց մոտ կամ պահպանվող օբյեկտներում, որոնց հետ թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը կնքել է ծառայություններ մատուցելու պայմանագիր։ |
3 |
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մաս | |||
5. |
Կազմակերպության կողմից պահնորդներին (թիկնապահներին) միասնական համազգեստ տրամադրվել է, թե ոչ, հաստատվել է արդյոք այդ համազգեստի և տարբերանշանի նկարագիրը։ Արդյո՞ք միասնական համազգեստը և տարբերանշանները համապատասխանում են օրենքի պահանջներին, և կազմակերպության աշխատողներն այն կրում են սահմանված կարգով, թե ոչ։ |
2 |
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մաս, 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետ, 14-րդ հոդվածի 1-3-րդ մասեր | |||
6. |
Արդյո՞ք կազմակերպությունը տրանսպորտային միջոցները շահագործում է օրենքով սահմանված պահանջներին համապատասխան: |
2 |
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-5-րդ մասեր | |||
7. |
Թիկնապահի կամ պահնորդի կողմից իրավապահ մարմիններին անհապաղ տեղյակ պահվե՞լ է արձանագրված իրավախախտման կամ իրավախախտումը կանխելու կամ իրավախախտին վնասազերծելու ընթացքում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք գործադրելիս քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու դեպքում: Ձեռնարկված սույն միջոցառումների վերաբերյալ կազմակերպությունում փաստաթղթեր կազմվել ե՞ն, թե ոչ, և արդյո՞ք դրանք պահվում են հինգ տարի ժամկետով: |
3 |
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր | |||
8. |
Արդյո՞ք կազմակերպությունում աշխատող բոլոր պահնորդներն ու թիկնապահներն ունեն ոստիկանության կողմից տրված որակավորման ստուգման վկայականներ: |
5 |
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մաս | |||
9. |
Արդյո՞ք կազմակերպությունում աշխատող բոլոր պահնորդներն ու թիկնապահները երեք տարին մեկ անգամ անցել են պարտադիր վերապատրաստում: |
2 |
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մաս | |||
10. |
Արդյո՞ք կազմակերպությունում աշխատող բոլոր պահնորդներն ու թիկնապահները պարբերաբար անցել են ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանելիությունը որոշող ստուգումներ: |
2 |
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաս | |||
11. |
Կազմակերպությունում աշխատող բոլոր պահնորդների ու թիկնապահների հետ կնքվա՞ծ են աշխատանքային պայմանագրեր, թե ոչ, վերջիններս հանդիսանում են ՀՀ քաղաքացի, թե ոչ և արդյո՞ք կազմակերպությունն ապահովել է բուն պահնորդական (թիկնապահական) գործառույթներ իրականացնող անձանց հետ՝ պատշաճ աշխատանքային պայմանագրերի կնքումը։ |
4 |
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-3-րդ մասեր | |||
12. |
Կազմակերպությունում աշխատող պահնորդները (թիկնապահները) ապահովագրվա՞ծ են, թե ոչ: |
4 |
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդված | |||
13. |
Որակավորում ունեցող մասնագետների փոփոխության դեպքերում ոստիկանությանը սահմանված ժամկետում տեղեկացվե՞լ է, թե ոչ: |
2 |
ՀՀ կառավարության 30.08.12 թ. N 1152-Ն որոշման 12-րդ կետ | |||
14. |
Կազմակերպության կողմից օգտագործվող զենքն օրենքով սահմանված կարգո՞վ է ձեռք բերվել, թե ոչ: |
5 |
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաս | |||
15. |
Կազմակերպության զենքն ու դրա փամփուշտներն արդյո՞ք պահվում են օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, թե ոչ: |
5 |
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-4-րդ մասեր, ՀՀ կառավարության 01.06.2023 թ. N 896-Ն որոշման N 1 հավելված | |||
16. |
Առկա՞ է արդյոք կազմակերպության հրամանը՝ զենքը պահնորդներին (թիկնապահներին) ամրակցելու մասին և նրանց կողմից զենքը կրվո՞ւմ է սահմանված կարգով, թե ոչ: |
5 |
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մաս, ՀՀ կառավարության 01.06.2023 թ. N 896-Ն որոշման N 2 հավելված | |||
17. |
Պահնորդական (թիկնապահական) գործունեություն իրականացնող անձանց կողմից իրենց ամրակցված զենքը, հատուկ կամ տեխնիկական միջոցները և համապատասխան վկայականն այլ անձանց փոխանցելու դեպք /դեպքեր/ առկա են, թե ոչ։ Իրենց պարտականությունները կատարելիս պահնորդները (թիկնապահները) օգտագործում են արդյո՞ք միայն պահնորդական կազմակերպության սեփականությունը համարվող կամ օրինական տիրապետման տակ գտնվող զենքը, հատուկ և տեխնիկական միջոցները։ |
5 |
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետ, 14-րդ հոդվածի 4-րդ մաս |
Ընդհանուր կշիռը՝ 60 միավոր
|
»: |
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2023 թվական: