ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 601-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 83,899,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բժշկական ամբուլատորիայի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «N 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08404037) 2023 թվականի օգոստոսի 7-ին կնքված՝ թիվ ՀՀ/ԲԱ-01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 83,899,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
31.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 601-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցման պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ գյուղում կառուցել բժշկական ամբուլատորիա: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ գյուղ՝ առողջապահական |
6. |
Ծրագրի բյուջեն |
83,899,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ գյուղի բնակչություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 փետրվարի 28-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ գյուղում բժշկական ամբուլատորիայի կառուցում՝ 83,899,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Կիրականացվեն հողային և հիմքերի աշխատանքներ, հիմնակմախքի կառուցման, նոր դռների և լուսամուտների տեղադրման, տանիքի կառուցման աշխատանքներ, ներքին հարդարման, ջեռուցման, ներքին ջրամատակարարման և կոյուղու, ինչպես նաև ներքին էլեկտրամատակարարման աշխատանքներ՝ 83,899,000 դրամի չափով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան, Գավառի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
31.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|