ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 597-Ա
ԱՄՆ-Ի «ԱԳԱՊԵ» ԿՐՈՆԱԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մեթոդիստական եկեղեցու կողմից ԱՄՆ-ի «Հայաստան Արցախ» հիմնադրամի միջոցով որպես աջակցություն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի տեղահանված ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով ԱՄՆ-ի «Ագապե» կրոնաբարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռի (173 տեղ, 4,763 կգ ընդհանուր քաշով, 41,381 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 9,750 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոնմաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. ԱՄՆ-ի «Ագապե» կրոնաբարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 597-Ա որոշման |
ՑԱՆԿ
ԱՄՆ-Ի «ԱԳԱՊԵ» ԿՐՈՆԱԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
Անվանումը |
Տեղը |
Համախառն քաշը (կգ) |
Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Մահճակալի շրջանակներ՝ գլխամասերով և ոտնամասերով (35 մահճակալ) |
107 |
2590 |
18,400 |
Ներքնակներ |
32 |
480 |
10,128 |
Գրասեղաններ |
14 |
563 |
6,224 |
Զարդասեղան |
14 |
1000 |
5,397 |
Աթոռ |
5 |
50 |
665 |
Զգեստապահարան |
1 |
80 |
567 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
173 |
4,763 |
41,381 |
ՑԱՆԿ
ԱՄՆ-Ի «ԱԳԱՊԵ» ԿՐՈՆԱԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
Շահառուն |
Անվանումը |
Արկղը |
Համախառն քաշը (կգ) |
Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
ԱՀ Քաշաթաղի շրջանի` «ԱԳԱՊԵ»- ում գրանցված սոցիալապես անապահով, տեղահանված ընտանիքներ |
Մահճակալի շրջանակներ գլխամասերով և ոտնամասերով (35 մահճակալ) |
107 |
2590 |
18,400 |
Ներքնակներ |
32 |
480 |
10,128 | |
Գրասեղաններ |
14 |
563 |
6,224 | |
Զարդասեղան |
14 |
1000 |
5,397 | |
Աթոռ |
5 |
50 |
665 | |
Զգեստապահարան |
1 |
80 |
567 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
173 |
4,763 |
41,381 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
30.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |