Գլխավոր տեղեկություն
Համար
N 93
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.02.1994-09.06.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
07.02.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 1992 թվականի N 93
քաղ. Երևան

 

ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ հասարակական սննդի ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.02.94 N 61)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ազատ գների պայմաններում, մինչև այդ հարցերի օրենսդրական վերջնական կարգավորումը, առևտրի և հասարակական սննդի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման նպատակով սահմանել առևտրի և հասարակական սննդի կազմակերպման հետևյալ ժամանակավոր կարգը`

ա/ իրավաբանական անձ չհանդիսացող պետական և Հայկոոպի համակարգի առևտրի ու հասարակական սննդի օբյեկտներում ապրանքների գները սահմանում են համապատասխան վերադաս կազմակերպությունները.

բ) առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր ձեռնարկություն (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից), ինչպես նաև հիմնարկ, կազմակերպություն, անհատ ձեռներեց պարտավոր են ապրանքների ձեռքբերումը ձևակերպել համապատասխան հաշիվ-ապրանքագրերով և այլ փաստաթղթերով, որոնցում պարտադիր պետք է նշվեն`

ձեռք բերված ապրանքի քանակը և գինը.

ձեռք բերման ամսաթիվը, մատակարարի (կոմիտենտի) տվյալները (անվանումը, հասցեն, հաշվարկային հաշիվը և այլն), իսկ քաղաքացիներից ապրանքներ ընդունելիս` նրանց անձնագրային տվյալները (այդ թվում` գրանցման հասցեն).

հասարակական սննդի գործունեության գծով` սեփական արտադրության կարիքների համար անհատներից (շուկաներից) ապրանքների ձեռքբերումը թույլատրվում է ձևակերպել միակողմանի ակտով 

գ/ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և անհատ ձեռներեցներն ապրանքների ձեռքբերման և իրացման հաշվառում կատարելու նպատակով պարտավոր են վարել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կողմից հաստատված և համարակալված խիստ հաշվառման ձևեր.

դ) մանրածախ առևտրի և հասարակական սննդի գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից բոլոր ապրանքները պետք է պիտակավորվեն, իսկ ապրանքների վաճառքի գործարքը կատարվի դրամարկղային հաշվիչ ապարատների միջոցով: Նշված ապարատների չաշխատելու դեպքում նրանք պարտավոր են ձեռագրով դուրս գրել իրացված ապրանքի համապատասխան կտրոն-չեկ:

(1-ին կետը փոփ. 23.05.93 N 255, փոփ., խմբ. 02.02.94 N 61)

2. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը` սույն որոշմամբ սահմանված առևտրի և հասարակական սննդի կազմակերպման ժամանակավոր կարգի իրականացման նպատակով`

ա) կազմակերպել Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչության կողմից հաստատված ու համարակալված խիստ հաշվառման ձևերի, հայտարարություն-գնացուցակների, ապրանքների պիտակների և կտրոն-չեկերի տպագրումը և մինչև 1992 թվականի ապրիլի 15-ը դրանցով առևտրական և հասարակական սննդի ձեռնարկությունների ապահովումը:

Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` այդ նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը հատկացնել պահանջվող քանակությամբ տպագրական թուղթ.

բ) միջոցներ ձեռնարկել դրամարկղային հաշվիչ ապարատների ձեռքբերման և դրանցով հանրապետության մանրածախ առևտրի ամբողջ ցանցի ապահովման համար:

(2-րդ կետը փոփ. 02.02.94 N 61)

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության  նախարարությանը` առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համատեղ, քննության առնել 1992 թվականին իր համակարգի ձեռնարկություններում առևտրի ժամանակակից պահանջներին համապատասխանող դրամարկղային հաշվիչ ապարատների արտադրություն կազմակերպելու հարցը և մինչև 1992 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

4. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչության հետ համատեղ, մշակել առևտրական  և հասարակական սննդի կազմակերպություններում ազատ գների պայմաններում ստացվող շահույթի վերահսկման կարգ և որպես հրահանգ իջեցնել տեղերը:

(4-րդ կետը փոփ. 02.02.94 N 61)

5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել հաստատագրված գներով իրացվող կարևորագույն սննդամթերքների վաճառքի կանոնակարգման վերաբերյալ առաջարկություններ, մշակելով դրանց նորմավորման և բաշխման մեխանիզմները:

6. Սահմանել, որ հանրապետության պետական ձեռնարկություններում արտադրվող` հաստատագրված մանրածախ գներ ունեցող բոլոր ապրանքատեսակների վաճառքը առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից), հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից թույլատրվում է միայն պետության կողմից սահմանված գներով:

(6-րդ կետը փոփ. 02.02.94 N 61) 

7. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, Հայկոոպի վարչությանը, ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բանկին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առևտրական ձեռնարկություններին (խանութներին) իրավաբանական անձի իրավունքով օժտելու մասին առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` կառավարության տնտեսական բարեփոխումների վարչության հետ համատեղ, 10-օրյա ժամկետում քննության առնել ստացված առաջարկությունները և ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

8. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումների վարչությանը ներկայացնել մեծածախ և մանրամեծածախ առևտրական կազմակերպությունների սեփականաշնորհման և կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ