Գլխավոր տեղեկություն
Համար
N 562-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 562-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 868-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Զգայական ինտեգրացիայի սենյակի ստեղծում» ծրագրի մասին» N 868-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

15.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 562-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 868-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԶԳԱՅԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՍԵՆՅԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Թերապիաների որակի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով Լուսէ մանկական վերականգնողական կենտրոնում նախատեսվում է ստեղծել զգայական ինտեգրացիայի սենյակ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որը նպաստելու է կարևոր և առանցքային հմտությունների զարգացմանը, ներառյալ՝ ընդհանուր ճանաչողության, ուշադրության կենտրոնացման, վարքային և հուզակամային դրսևորումների, գործնական և

վերացական մտածողության ձևավորմանը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաբայան փողոց 23/4)

4.

Ծրագիրը կատարողը

«Երևան իմ սեր» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան 24)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Իսրայելյան 3, Լուսէ կենտրոն

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

20,415,446 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և հաշմանդամություն ունեցող շուրջ 350 երեխա

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար զգայական ինտեգրացիան խթանող հատուկ պարագաների, սարքավորումների և կահավորանքի ձեռքբերում կամ ներմուծում՝ 20,415,446 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած

ժամանակահատվածում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար հատուկ ամրացումներով ճոճանակի ձեռքբերում տեղական շուկայից ՝ 120,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

2. Զգայական հավաքածուի ներմուծում՝ 112,000 դրամ,

3. Զգայական սեղմող աթոռի ներմուծում՝ 168,000 դրամ,

4. Զգայական անկյան հավաքածուի ներմուծում՝ 1,853,569 դրամ,

5. Կառուցողական և հավասարակշռության հավաքածուի ներմուծում՝ 85,000 դրամ,

6. Սկուտերի հավաքածուի ձեռքբերում տեղական շուկայից` 120,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

7. Կտորե խողովակի ձեռքբերում տեղական շուկայից՝ 30,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

8. Հավասարակշռության «գետի քարերի» հավաքածուի ներմուծում՝ 18,450 դրամ,

9. Փափուկ մատրասի ձեռքբերում տեղական շուկայից՝ 280,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

10. Զգայական բաճկոնի (փոքր չափս) ներմուծում՝ 29,250 դրամ,

11. Զգայական բաճկոնի (միջին չափս) ներմուծում՝ 33,300 դրամ,

12. Զգայական բաճկոնի (մեծ չափս) ներմուծում` 34,650 դրամ,

13. Դիմադրության թունելի ներմուծում՝ 38,250 դրամ,

14. Հատակի ծածկի ձեռքբերում տեղական շուկայից 730,000 դրամ,

15. Պրոյեկտորի ձեռքբերում տեղական շուկայից՝ 265,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

16. Երաժշտական սենսորային պատի ձեռքբերում տեղական շուկայից՝ 1,890,000

դրամ,

17. Հատակի 3D հոլոգրաֆիկ պրոյեկտորի ներմուծում՝ 4,467,131 դրամ,

18. Աուդիո համակարգի ձեռքբերում տեղական շուկայից՝ 242,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

19. Կրկնակի գլաններով մարմինը սեղմող փափուկ գույքի ձեռքբերում տեղական շուկայից՝ 138,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

20. Համակարգչի ձեռքբերում տեղական շուկայից` 612,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

21. Օդորակչի ձեռքբերում տեղական շուկայից՝ 660,000 դրամ,

22. Մանկական կրթական 2D խաղերի ծրագրի ստեղծման ծառայությունների ձեռքբերում՝ 3,510,000 դրամ,

23. Գերզգայնությունը կարգավորող և հանգստացնող լուսային և պղպջակներով գլանի և կից նստարանի ձեռքբերում տեղական շուկայից` 300,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

24. Լուսային սեղանի ձեռքբերում տեղական շուկայից` 120,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

25. Լուսային պատի ձեռքբերում տեղական շուկայից` 220,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

26. Բիզիբորդի ձեռքբերում տեղական շուկայից՝ 300,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

27. Ակտիվ/խաղային սենյակի հավաքածուի ձեռքբերում տեղական շուկայից՝ 1,001,500 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

28. Սողալու ու դիմադրության թունելի ձեռքբերում տեղական շուկայից՝ 30,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

29. Հոտ արձակող վահանակի ձեռքբերում տեղական շուկայից՝ 95,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

30. Ոտքերի մանիպուլյատիվ տախտակի ձեռքբերում տեղական շուկայից՝ 30,000

դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

Գրելու հմտություններ զարգացնող «Ամպիկ» տախտակի ձեռքբերում տեղական շուկայից՝ 63,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

32. Լեդ օպտիկական լույսերով հավաքածուի ձեռքբերում տեղական շուկայից՝ 989,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ),

33. Բեռների միջազգային փոխադրման ծախսեր` 1,450,346 դրամ,

34. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 380,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

1. Բեռների միջազգային փոխադրման ծախսեր` 1,450,346 դրամ,

2. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 380,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չեն նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն

տեղեկություններ:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

15.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ