Basic information
Number
թիվ 55
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.07.1994-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
25.07.1994
Signing date
25.07.1994
Effective date
25.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 1994 թվականի թիվ 55

 

Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 519 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`

Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Արտաքին առևտրի կարգավորման, այդ բնագավառում հաշվառման և վերահսկողության կատարելագործման մասին» 1993 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 519 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը և համաձայնություն տալ նշված որոշման 1, 2, 3, 4 և 5-րդ կետերը ուժը կորցրած ճանաչելու կապակցությամբ համատեղ որոշման ընդունմանը: