ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵՐՁԱՎԱՆ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2020 թվականի N 28-Ն
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵՐՁԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով 2020 թվականի օգոստոսի 24-ին թիվ 06/27.1/18066-2020 ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 58-Ն որոշման հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կողմ (5) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) | |
ԱՎԵՏԻՔ ՏՈՆՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԵՍԱՅԱՆ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՊԱՅՔԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 16-ի N 28-Ն որոշման |
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵՐՁԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Կատարել փոփոխություններ համայնքի բյուջեի համապատասխան 1,2,3,6 հավելվածներում.
1. Վարչական բյուջեում ավելացնել եկամուտ պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիա 1 720 500 ՀՀ դրամ և այն ուղղել հետևյալ հոդվածներին՝
1) 1 000 000 ՀՀ դրամն ուղղել 01 բաժնի 6-րդ խմբի 1-ին դասի 4251 հոդվածին
2) 160 000 ՀՀ դրամն ուղղել 01 բաժնի 6-րդ խմբի 1-ին դասի 4819 հոդվածին.
3) 560 500 ՀՀ դրամն ուղղել 10 բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի 4729 հոդվածին.
2. Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից պակասեցնել 439 500 ՀՀ դրամ և այն ուղղել 10 բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի 4729 հոդվածին:
3. Նախատեսված և հաստատված հոդվածներում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 01 բաժնի 6-րդ խմբի 1-ին դասի 5112 հոդվածից պակասեցնել 2 500 000 ՀՀ դրամ և այն ուղղել՝ հետևյալ հոդվածներին.
1.1) 500 000 ՀՀ դրամն ուղղել 01 բաժնի 1-ին խմբի 1-ին դասի 5122 հոդվածին.
1.2) 1 000 000 ՀՀ դրամն ուղղել 04 բաժնի 5-րդ խմբի 1-ին դասի 5113 հոդվածին.
1.3) 500 000 ՀՀ դրամն ուղղել 08 բաժնի 2-րդ խմբի 3-րդ դասի 5122 հոդվածին.
1.4) 200 000 ՀՀ դրամն ուղղել 08 բաժնի 2-րդ խմբի 3-րդ դասի 5132 հոդվածին.
1.5) 300 000 ՀՀ դրամն ուղղել 09 բաժնի 1-ին խմբի 1-ին դասի 5122 հոդվածին.
4. Ֆոնդային բյուջեում ավելացնել եկամուտ պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) 1 858 600 ՀՀ դրամ և այն ուղղել 01 բաժնի 6-րդ խմբի 1-ին դասի 5112 հոդվածին:
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ |
ԱՆՅՈՒՏԱ ՍԱՖԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|