ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 866-Ա
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝
1. Հաստատել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-150-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 866-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունման ենթակա իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետները |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Շրջակա միջավայրի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Առողջապահության նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե |
2023 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-150-Ն օրենքի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ |
2. |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Շրջակա միջավայրի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Առողջապահության նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե |
2023 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի N 399-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Շրջակա միջավայրի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Առողջապահության նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե |
2023 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ |
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի N 428-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Շրջակա միջավայրի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2023 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 764-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Շրջակա միջավայրի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2025 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ |
6. |
«Նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անհրաժեշտությունը որոշելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Շրջակա միջավայրի նախարարություն |
2023 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ |
7. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Շրջակա միջավայրի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Առողջապահության նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե |
2023 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ |
8. |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Շրջակա միջավայրի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Առողջապահության նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե |
2024 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ |
9. |
«Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե Շրջակա միջավայրի նախարարություն |
2023 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ |
10. |
«Նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր բնապահպանական վնասի գնահատման և հատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Շրջակա միջավայրի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն |
2025 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ |
11. |
«Պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Շրջակա միջավայրի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե |
2023 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ |
12. |
«Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
Շրջակա միջավայրի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Առողջապահության նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե |
2024 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ |
13. |
«Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2014 թվականի նոյեմբերի 18-ի N 347-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
Շրջակա միջավայրի նախարարություն |
2023 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
24.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|