Գլխավոր տեղեկություն
Համար
N 42
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.1994-15.09.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1994
Ստորագրման ամսաթիվ
06.07.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.09.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1994 թվականի N 42

 

Չկանոնակարգված գործառնությունների մասին

 

 Հաշվի առնելով, որ գործող օրենսդրությամբ մի շարք գործառնություններ պետք է կանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, և առանձին բանկեր արդեն իսկ կատարում են դեռևս չկանոնակարգված գործառնություններ, մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բոլոր տեսակի գործառնությունների կանոնակարգումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`

1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքներով նախատեսված, սակայն չկանոնակարգված գործառնությունները, յուրաքանչյուր դեպքում, բանկերի կողմից կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գրավոր թույլտվությամբ:

2. Սույն որոշման առաջին կետի խախտումով կատարված գործառնությունները կհամարվեն անօրինական, և բանկի նկատմամբ կկիրառվեն «Հայաստանի Հանրապետության բանկի մասին» օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված պատժամիջոցները, ներառյալ տուգանք` կատարված գործառնության ծավալի չափով: