Գլխավոր տեղեկություն
Համար
N 861-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 861-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի օգոստոսի 28-30-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը և Արման Ղազարյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, ինչպես նաև Ռուզաննա Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Նարեկ Տերյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Աշոտ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


 

23.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 861-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Գրիգորյան   - ՀՀ փոխվարչապետ
Ն. Տերյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մուրադյան   - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ռ. Վարդանյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ա. Ղազարյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի
պատասխանատու

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ