ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Վարչական գործ թիվ ՎԴ/0518/05/19 2023 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«16» հունվարի 2023 թ. |
ք. Երևան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ | |
զեկուցող |
Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ | |
Հ․ ԲԵԴևՅԱՆ | ||
Ք․ ՄԿՈՅԱՆ |
քննարկելով ըստ դիմումի ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձինք` Երևանի քաղաքապետարան, «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ` ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումը` ՀՀ, ք. Երևան, Արամի 23 շենքի մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ռ. Ազրոյան, դատավորներ` Գ. Առաքելյան, Կ. Զարիկյան, Դ. Դանիելյան, Ա. Ղազարյան) (այսուհետ՝ Դատարան) 09.12.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա․ Սարգսյան, դատավորներ՝ Ա․ Պողոսյան, Կ․ Բաղդասարյան, Ա․ Բաբայան, Ա․ Թովմասյան)(այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09․10․2020 թվականի որոշմամբ ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.12.2019 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը 13.01.2023 թվականի որոշմամբ ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության վճռաբեկ բողոքը բավարարել է՝ Վերաքննիչ դատարանի 09.10.2020 թվականի որոշումը բեկանել է, և գործն ուղարկել է ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի` (...) դատական ակտում առկա վրիպակների, (...) ուղղման, (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու՝ համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 13.01.2023 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակի արդյունքում որոշման 1-ին էջի սկզբնամասում, որպես ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի որոշման ամսաթիվ «2023 թվականի հունվարի 13-ի» փոխարեն տպագրվել է «2022 թվականի հունվարի 13», Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի հիմքով անհրաժեշտ և հնարավոր է համարում իր նախաձեռնությամբ վրիպակն ուղղելը, քանի որ այն չի փոխում որոշման բովանդակությունը և էությունը:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՎԴ/0518/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 13.01.2023 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղել հետևյալ կերպ.
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 13.01.2023 թվականի որոշման 1-ին էջի սկզբնամասի «2022 թվականի հունվարի 13-ին» բառերը փոխարինել «2023 թվականի հունվարի 13-ին» բառերով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ |
Զեկուցող |
Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ |
Հ․ ԲԵԴևՅԱՆ | |
Ք․ ՄԿՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|