ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2013 թվականի |
թիվ 67 |
քաղ. Կազան |
«Կաթի ԵՎ կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կից ներկայացվող «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 033/2013)։
2. Սահմանել, որ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն (ՄՄ ՏԿ 033/2013) ուժի մեջ է մտնում 2014 թվականի մայիսի 1-ից։
3. Մինչև «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն (ՄՄ ՏԿ 033/2013) ուժի մեջ մտնելու օրը Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ նախապատրաստել նշված տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները սահմանված կարգով ընդունելուն` վերականգնված կաթը սպառողական տարայում բաժնեծրարված և իր մականշվածքին համապատասխան կաթնամթերքի շարքին դասելու հետ կապված դրույթներ սահմանելու մասին ընդունված որոշմանը համապատասխան:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից`
Ս. Ռումաս |
Ղազախստանի Հանրապետությունից`
Բ. Սագինտաև |
Ռուսաստանի Դաշնությունից`
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.06.2023, թիվ 70 | 10.07.2024, թիվ 67 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|