ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 օգոստոս 2023 թվականի թիվ 79-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 221-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Բաժին 4 խումբ 2 դաս 1 (Գյուղատնտեսություն) հոդված «4729» (Այլ նպաստ բյուջեից) «0․0» թիվը փոխարինել «608․3» թվով:
2) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կառուցում) «250895․7» թիվը փոխարինել «580000․0» թվով:
3) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «5121» (Տրանսպորտային սարքավորումներ) «0․0» թիվը փոխարինել «60000․0» թվով:
4) Բաժին 4 խումբ 9 դաս 1 (Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «8131» (Այլ հիմնական միջոցների իրացումից մուտքեր) «0․0» թիվը փոխարինել «342 004․5» թվով։
5) Բաժին 4 խումբ 9 դաս 1 (Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «8411» (հողի իրացումից մուտքեր) «200 000 ․0» թիվը փոխարինել «966 000․0» թվով:
6) Բաժին 5 խումբ 2 դաս 1 (Կեղտաջրերի հեռացում) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «469423․9» թիվը փոխարինել 816024․1 թվով:
7) Բաժին 5 խումբ 2 դաս 1 (Կեղտաջրերի հեռացում) հոդված «5134» (Նախագծահետազոտական ծախսեր) «5000․0» թիվը փոխարինել «10000․0» թվով:
8) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «4213» (Շենքերի և շինությունների կառուցում) «1500․0» թիվը փոխարինել «15000․0» թվով:
9) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «50000․0» թիվը փոխարինել «400000․0» թվով:
10) Բաժին 6 խումբ 4 դաս 1 (Փողոցների լուսավորում) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կառուցում) «15000․0» թիվը փոխարինել «20000․0» թվով:
11) Բաժին 6 խումբ 4 դաս 1 (Փողոցների լուսավորում) հոդված «5134» (Նախագծահետազոտական ծախսեր) «700․0» թիվը փոխարինել «5000․0» թվով:
12) Բաժին 8 խումբ 1 դաս 1 (Հանգստի և սպորտի ծառայություններ) հոդված «5134» (Նախագծահետազոտական ծախսեր) «0․0» թիվը փոխարինել «5000․0» թվով:
13) Բաժին 9 խումբ 1 դաս 1 (Նախադպրոցական կրթություն) հոդված «5122» (Վարչական սարքավորումներ) «3700․0» թիվը փոխարինել «6700.0» թվով:
14) Բաժին 10 խումբ 7 դաս 1 (Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «4727» (Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) «3500․0» թիվը փոխարինել «4200.0» թվով:
15) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «21878․0» թիվը փոխարինել «7069․7» թվով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Կողմ -10
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2023 թվական: