Գլխավոր տեղեկություն
Համար
N 873-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2015 թվականի N 873-Ա

 

ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 1-ին ենթակետով`

1. Հաստատել տարահանման հանրապետական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների թեկնածությունները:

3. Տարահանման հանրապետական հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել «Տարահանման հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ:

4. Գաղտնի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 28-ի N 873-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

 

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ

 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետի տեղակալ

 

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը խմբ. 11.08.23 N 832-Ա)