ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2023 թվականի N 1344-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման (այսուհետև` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման նախաբանում «Ոստիկանության մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 18-րդ մասը» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառով.
3) որոշման 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշմամբ հաստատված կանոնադրության (այուհետ՝ կանոնադրություն) 1-ին կետի 1-ին պարբերությունը «Հայաստանի Հանրապետության քաղաքացու» բառերից հետո լրացնել «սույն որոշմամբ հաստատված» բառերով․
5) կանոնադրության 1-ին կետի 4-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Դիմումը պետք է պարունակի երեխային անձնագիր տրամադրելու գործողության վերաբերյալ հստակ նշում, ինչպես նաև անձնագիր ստացող երեխայի անձնական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ):».
6) կանոնադրության 1-ին կետի 8-րդ պարբերության 1-ին նախադասությունը «բաժնում» բառից հետո լրացնել «անգլերենով» բառով․
7) կանոնադրության 1-ին կետի 9-րդ պարբերությունում «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերով, իսկ 6-րդ կետի «բ» ենթակետում և կանոնադրության ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը և դրա բոլոր հոլովաձևերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով և համապատասխան հոլովաձևերով.
8) կանոնադրության 2-րդ կետում «, քաղաքացու ցանկությամբ տրվում է ռուսերեն ներդիր» բառերը հանել, իսկ 2-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.
9) կանոնադրությունը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով՝
«4.1. Օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու համար քաղաքացին ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիր, իսկ մինչև 35 տարեկան արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք։ Եթե ներկայացված փաստաթղթերը պատշաճ են, ապա օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարվում է անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես: Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելը մերժվում է, եթե անձը գտնվում է հետախուզման մեջ։»․
10) կանոնադրության 5-րդ կետի «ե» ենթակետը ճանաչել ուժը կորցրած․
11) կանոնադրության 5.1-ին կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի» բառերով․
12) կանոնադրության 10-րդ կետում «ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի` Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության,» բառերը փոխարինել «բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետությունում՝ լիազոր մարմնի,» բառերով.
13) կանոնադրության 12-րդ կետի 2-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Սույն կետի 1-ին պարբերության «դ» և «ե» ենթակետով պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են միայն առաջին անգամ անձնագիր ստանալիս:».
14) կանոնադրության 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությամբ՝
«Արգելվում է`
1) մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիր տալ` առանց օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին առնվազն մեկ տարի ժամկետով նշում կատարելու.
2) անչափահաս երեխայի անձնագրում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին նշում կատարելու համար պահանջել դիմող ծնողի կամ մյուս ծնողի համաձայնությունը։».
15) կանոնադրության 14.1-ին կետից հանել «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը․
16) կանոնադրության 14.5-րդ կետի «ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով.
17) կանոնադրության 15-րդ կետի՝
ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15. Անձնագիրը կորցրած քաղաքացին այդ մասին հայտնում է լիազոր մարմին կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Անձնագրի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած անձնագիրը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ մինչև նոր անձնագրի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական` համաձայն ձևի: Ժամանակավոր վկայական կարող է տրամադրվել նաև այն դեպքում, երբ քաղաքացին անձնագիրը կորցնելու մասին հայտնել է լիազոր մարմնին, սակայն չի ցանկացել ստանալ նոր անձնագիր։
Կալանավորված կամ ազատազրկման դատապարտված քաղաքացին ժամանակավոր վկայականը ստանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, իսկ հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիները` նշված հաստատությունների վարչակազմի միջոցով: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալը ժամանակավոր վկայականը ստանում է ընդհանուր հիմունքներով:
Ժամանակավոր վկայական ստանալու համար քաղաքացին անձամբ լիազոր մարմին է ներկայացնում դիմում և 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար: Խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով ժամանակավոր վկայական ստանալու համար դիմումին կցվում են խնամակալի կամ ներկայացուցչի անձնագրի և խնամակալի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 7․1-ին կետով նախատեսված դեպքերում՝ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի փոխարեն հիմք են ընդունվում ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված՝ անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ անձի հիվանդության հետևանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով փաստաթուղթը։ Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալները ժամանակավոր վկայական ստանալու համար ներկայացնում են նաև քրեակատարողական հիմնարկի կողմից տրված կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականը և դրա պատճենը: Վկայականի բնօրինակը պատճենի հետ համեմատելուց հետո վերադարձվում է քաղաքացուն:
Ժամանակավոր վկայականը տրամադրվում է սույն կետի 3-րդ պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո անմիջապես, մինչև նոր անձնագիրն ստանալու համար նախատեսված ժամկետով, իսկ կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր ստանալու դիմում չներկայացնելու դեպքում` 15 օր վավերականության ժամկետով:»,
բ. 2-րդ պարբերությունից «Անձնագրի կորստյան դեպքում կազմվում է կորստյան գործ։» բառերը հանել.
Ձև
____________________________________________________________________________________
(ՀՀ ՆԳՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ)
____ ________________ 20 թ.
(լուսանկար)
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆ N ____
Քաղ. ______________________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) _________________________________________ՀԾՀ ______________ (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը) ___________________________________________________________ (հաշվառման հասցեն /առկայության դեպքում/)
տրվել է անձնագրի փոխանակման (կորստի, վավերականության ժամկետը լրանալու) կապակցությամբ կամ ազատազրկման դատապարտված անձի դիմումի հիման վրա (ընդգծել)
_____ _____________ 20 թվականին:
Վկայականն ուժի մեջ է մինչև ____ ___________________ 20 թ.
Անձնագրային ծառայության պետ ______________ _________________ (անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Կ. Տ. |
18) կանոնադրության 19-րդ կետի 2-րդ նախադասությունում «անձնագրային ծառայություն» բառերը փոխարինել «լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում» բառերով.
19) կանոնադրության 19.2-րդ կետի 1-ին պարբերության 4-րդ նախադասությունում «անձնագրային ծառայությունը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը կամ նրա տարածքային ստորաբաժանումը» բառերով.
20) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ և 21-րդ կետերով՝
«20. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ այլ պետության կողմից հետախուզում հայտարարված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրվում (փոխանակվում) է լիազոր մարմնի ղեկավարի (տեղակալի) որոշմամբ, եթե հետախուզում հայտարարած պետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հանձնելու մասին վավերացված միջազգային պայմանագիր, կամ նման պայմանագրի առկայության դեպքում քաղաքացու արտահանձնումը չի իրականացվել։
21. Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը պարզվում է ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով իրականացվող ստուգումների միջոցով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|