ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2023 թվականի N 1505-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ամրացված՝ 2015 թվականի արտադրության «CHEVROLET NIVA 21230 GLS մակնիշի, 192-LL-60 պետական համարանիշով, X9L212300F0562491 նույնացման համարով, 6 010 000 դրամ սկզբնական արժեքով, 4 160 399.74 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) անհատույց, անժամկետ օգտագործ ման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և կազմակերպության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում սահմանելով, որ գույքի պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|