041.0620.06.11.98
Հայաստանի Հանրապետության վարչապետ
ո ր ո շ ու մ
6 նոյեմբերի 1998 թվական N 620
քաղ. Երևան
պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ եվ ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին
Պետական կառավարման մարմինների գործունեության և բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`
1. Սահմանել պետական կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների աշխատողների առավելագույն թվաքանակը և ղեկավարների տեղակալների թվաքանակը` 1999 թվականի հունվարի 1-ից, համաձայն հավելվածի:
2. Թույլատրել պետական կառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատողների առավելագույն թվաքանակի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը` պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշմամբ պաշտոնային դրույքաչափերի միջև սահմանված հարաբերակցությունը:
3. Հայաստանի Հանրապետության նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, մարզպետներին` ապահովել`
ա) հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները.
բ) սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարումը` երկամսյա ժամկետում:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների աշխատակազմերի ընդհանուր թվաքանակը մինչև 10 տոկոսով կրճատելու վերաբերյալ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշումը և 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածում պաշտոնային դրույքաչափերի համար սահմանված վերին սահմանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված |
պետական կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների աշխատողների առավելագույն թվաքանակը եվ ղեկավարների տեղակալների թվաքանակը` 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ
NN ը/կ |
ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների անվանումները | Աշխատողների առավելագույն թվաքանակը (հաստիքային միավոր) | որից՝ ղեկավարի տեղակալներ | |||
ընդամենը | այդ թվում՝ առաջին տեղակալ | |||||
1 | 2 | 3 | 4 | 5 | ||
1. | ՀՀ կառավարության աշխատակազմ | 248 | 2 | - | ||
2. | ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով | 11 | 1 | - | ||
3. | Մարզային ընտրական հանձնաժողովներ | 43 | - | - | ||
4. | ՀՀ առողջապահության նախարարություն | 73 | 3 | - | ||
5. | ՀՀ արդարադատության նախարարություն | 146 | 4 | - | ||
6. | Քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային բաժիններ | 125 | - | - | ||
7. | ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն | 307 | - | - | ||
8. | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | 239 | 4 | 1 | ||
9. | ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալություն | 14 | 1 | - | ||
10. | ՀՀ արտաքին գործերի նախարարություն | 208 | 5 | 2 | ||
11. | ՀՀ բնապահպանության նախարարություն | 104 | 3 | 1 | ||
12. | ՀՀ օգտակար հանածոների պաշարների հանձնաժողով | 10 | 1 | - | ||
13. | ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչություն | 22 | 1 | - | ||
14. | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 197 | 3 | 1 | ||
15. | ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրարային պետական տեսչություններ | 84 | - | - | ||
16. | ՀՀ էներգետիկայի նախարարություն | 93 | 4 | 1 | ||
17. | ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն | 72 | 2 | - | ||
18. | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | 124 | 3 | - | ||
19. | ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով | 26 | 1 | - | ||
20. | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն | 93 | 3 | - | ||
21. | ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն | 19 | 1 | - | ||
22. | ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ | 21 | 2 | - | ||
23. | ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն | 162 | 2 | - | ||
24. | ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոններ | 570 | - | - | ||
25. | ՀՀ սեփականաշնորհման նախարարություն | 183 | 3 | - | ||
26. | ՀՀ սեփականաշնորհման նախարարության տարածքային ստորաբաժանումներ | 34 | - | - | ||
27. | ՀՀ սեփականաշնորհման նախարարության աճուրդի կենտրոն | 48 | - | - | ||
28. | ՀՀ տրանսպորտի նախարարություն | 72 | 3 | - | ||
29. | ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն | 64 | 2 | - | ||
30. | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 155 | 4 | 1 | ||
31. | ՀՀ քաղաքաշինության նախարարություն քաղաքաշինական պետական տեսչություն | 141 | - | - | ||
32. | ՀՀ ֆինանսների նախարարություն | 333,5 | 5 | 1 | ||
33. | ՀՀ ֆինանսների նախարարության տեղական մարմիններ | 360 | - | - | ||
34. | ՀՀ հարկային տեսչություն | 320 | 4 | - | ||
35. | ՀՀ հարկային տեսչության տարածքային տեսչություններ | 1526 | - | - | ||
36. | ՀՀ մաքսային վարչություն | 118 | 3 | 1 | ||
37. | ՀՀ մաքսային վարչության մաքսատներ և մաքսային կետեր | 651 | - | - | ||
38. | ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն | 57 | 2 | - | ||
39. | ՀՀ պետական ռեզերվների վարչություն | 19 | 1 | - | ||
40. | ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն | 207 | 3 | 1 | ||
41. | ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության տեղական բաժանմունքներ | 409 | - | - | ||
42. | Հայլեռտեխհսկողություն | 20 | 1 | - | ||
43. | Հայլեռտեխհսկողության տարածքային տեսչություններ | 68 | - | - | ||
44. | ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական
|
74
722 |
2
- |
-
- | ||
45. | ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն | 95 | 2 | 1 | ||
46. | ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն | 42 | 2 | 1 | ||
47. | ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն | 19 | 1 | - | ||
48. | ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն | 50 | 1 | - | ||
49. | ՀՀ կառավարաթյանն առընթեր հատուկ ծրագրերի վարչություն | 48 | 2 | - | ||
50. | Հայպետատոմհսկողություն | 30 | 2 | - | ||
51. | ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն | 31 | 1 | - | ||
52. | ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն | 24 | 1 | - | ||
53. | ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն | 34 | 2 | - | ||
54. | ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն տարածքային ստորաբաժանումներ | 67 | - | - | ||
55. |
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն | 41 | 3 | - | ||
56. | ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության | 25 | 1 | - | ||
57. | Երևանի քաղաքապետարան | 246 | 2 | - | ||
58. | Երևանի առսպասպետտեսչություն | 20 | - | - | ||
59. | Արագածոտնի մարզպետարան | 106 | 1 | - | ||
60. | Արագածոտնի առսպասպետտեսչություն | 6 | - | - | ||
61. | Արարատի մարզպետարան | 109 | 1 | - | ||
62. | Արարատի առսպասպետտեսչություն | 7 | - | - | ||
63. | Արմավիրի մարզպետարան | 103 | 1 | - | ||
64. | Արմավիրի առսպասպետտեսչություն | 8 | - | - | ||
65. | Գեղարքունիքի մարզպետարան | 162 | 1 | - | ||
66. | Գեղարքունիքի առսպասպետտեսչություն | 7 | - | - | ||
67. | Լոռու մարզպետարան | 151 | 1 | - | ||
68. | Լոռու առսպասպետտեսչություն | 9 | - | - | ||
69. | Կոտայքի մարզպետարան | 97 | 1 | - | ||
70. | Կոտայքի առսպասպետտեսչություն | 8 | - | - | ||
71. | Շիրակի մարզպետարան | 151 | 1 | - | ||
72. | Շիրակի առսպասպետտեսչություն | 9 | - | - | ||
73. | Սյունիքի մարզպետարան | 129 | 1 | - | ||
74. | Սյունիքի առսպասպետտեսչաթյուն | 6 | - | - | ||
75. | Վայոց ձորի մարզպետարան | 71 | 1 | - | ||
76. | Վայոց ձորի առսպասպետտեսչություն | 4 | - | - | ||
77. | Տավուշի մարզպետարան | 92 | 1 | - | ||
78. | Տավուշի առսպասպետտեսչություն | 6 | - | - | ||
79. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
160 | 4 | 1 |
Ընդամենը | 9743 | 108 | 12 |
(հավելվածը փոփ. 25.11.98 N 684, լրաց. 04.01.99 N 5, խմբ. 04.02.99 N 64, 08.02.99 N 84, 22.02.99 N 111, 04.03.99 N 136, փոփ. 16.04.99 N 227, խմբ. 17.05.99 N 300, փոփ. 07.06.99 N 335, խմբ., փոփ. 05.08.99 N 470, խմբ. 17.08.99 N 489, 20.08.99 N 496, 20.08.99 N 497, լրաց. 03.09.99 N 551, փոփ. 18.10.99 N 651, 20.08.99 N 502, խմբ.25.10.99 N 663)
(17.08.99 N 493 որոշման ա) և բ) պարբերություններով նախատեսված փոփոխությունները հնարավոր չէ կատարել, քանի որ փոփոխողի պահանջը իրականացնելու դեպքում տեղի կունենա կետերի համարակալման աղճատում)
Հայաստանի Հանրապետության |
Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|