Գլխավոր տեղեկություն
Համար
N 528-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 528-Ա

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 25,758,700 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 528-Ա որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

1.

Ծրագրի նպատակը

«Արփի լիճ» ազգային պարկի բնապահպանական պայմանների բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնությունից:

3․

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4․

Ծրագրի կատարողը

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ, գ․ Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278

5․

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Շիրակի մարզ, գ․Բերդաշեն, շրջակա միջավայրի պահպանություն

6․

Ծրագրի բյուջեն

25 758 700 դրամ, որից 2 108 690 նախորդ տարվա մնացորդն է

7․

Բարեգործությանն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հուլիսի 28-ից մինչև 2023 թվականի
դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը և ժամկետները:

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2023 թվականի ծրագիր` 28.07․2023թ. – 31.12.2023 թ.՝ 23 650 հազար դրամ, այդ թվում`

1. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր (ՊՈԱԿ-ի անձնակազմի

լրացուցիչ վարձատրություն` խրախուսում) 19.200.000 դրամ՝ հարկային արտոնություն չի

ակնկալվում (1-ին եռամսյակում ծախսվել է 4.505.910 դրամ, մնացորդ՝ 3-րդ և 4-րդ եռամսյակների համար՝ 14.694.090 դրամ),

2. Ծառայությունների ձեռքբերում - 2.150.000 դրամ /1-ին և 2-րդ եռամսյակում ծախսվել է 338.835 դրամ, ծախսած գումարի մասով չի ակնկալվում հարկային արտոնություն, 3-4 եռամսյակների համար՝ 1.811.165 դրամ/,

3. Գնում չհանդիսացող ծախսեր - 500.000 դրամ, հարկային արտոնություն չի ակնկալվում (1-2 եռամսյակում ծախսվել է 364.000 դրամ, 3-4 եռամսյակների համար՝ 136.000 դրամ),

4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում, հարկային արտոնություն ակնկալվում է (3-4-րդ եռամսյակ) – 3.416.000 դրամ,

5. Վարչական և այլ սարքավորումների ձեռքբերում, հարկային արտոնություն ակնկալվում է (3-4-րդ

եռամսյակ)–492.700 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծառայությունների ձեռքբերում ՝ 2150․0 հազար դրամ, այդ թվում՝

1.1 համացանց՝ 750.0 հազար դրամ,

1.2 էլեկտրաէներգիա՝ 1400.0 հազար դրամ։

2. Գնում չհանդիսացող ծախսեր - 500.0 հազար դրամ, այդ թվում`

2.1 անձնակազմի ներքին գործուղումներ - 500.0 հազար դրամ:

3. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում` 3416.0 հազար դրամ, այդ թվում`

3.1 բենզին, ռեգուլյար՝ 1020 հազար դրամ / 2000 լիտր /,

3.2 դիզելային վառելիք , ամառային՝ 600 հազար դրամ / 1000 լիտր /,

3.2 սեղմված բնական գազ՝ 1200 հազար դրամ / 4000 կգ /,

3.4 ավտոմեքենայի անիվներ ՝ 192 հազար դրամ / 4 հատ /,

3.5 ավտոմեքենայի անիվներ՝ 224 հազար դրամ / 4 հատ /,

3.6 շարժիչի յուղ՝ 180 հազար դրամ / 60 լիտր/:

4. Վարչական և այլ սարքավորումների ձեռքբերում` 492.7 հազար դրամ, այդ թվում`

4.1 կենցաղային սառնարան՝ 110 հազար դրամ / 1 հատ /,

4․2 տեսահսկողության համակարգ /պահպանվող տարածքների/՝ 170 հազար դրամ /1 հատ/, 4․3 հակահրդեհային սարք՝ 212․7 հազար դրամ / 1 հատ /:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր – 2 150.0 հազար դրամ, որից

1. էլեկտրամատակարարում – 1400․0 հազար դրամ,

2. համացանց – 750․0 հազար դրամ:

12.

Համագործակցությունը պետական

կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, Շրջակա միջավայրի նախարարություն:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով

տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

03.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ