Basic information
Number
N 4005-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (27.08.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2022
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
26.08.2022
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
26.08.2022
Effective date
27.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 օգոստոս 2022 թ.

N 4005-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 2786-Ա ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2022 թվականի հունիսի 15-ին, հուլիսի 8-ին և օգոստոսի 23-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի «ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն Առողջապահության նախարարության կողմից 2017 թվականի հունվարի 20-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-002226 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման` արտահիվանդանոցային` մանկաբուժական, մանկական նյարդաբանական, հոգեբուժական և 2017 թվականի մայիսի 05-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-002262 լիցենզիայի արտահիվանդանոցային` մանկական ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա, ռենտգենաբանական տեսակների գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 2786-Ա հրամանը ուժը կորցրած ճանաչել:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի մասին համապատասխան տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2022 թվական: