Գլխավոր տեղեկություն
Համար
N 37
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2001-01.08.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.12.30/20(42)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.12.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2004

600.0037.28.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 1999 թվականի N 37
քաղ. Երևան

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դ) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

Հաստատել էլեկտրաէներգիայի առուվաճառքի` արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող և մեծածախ գնորդ-վաճառող-բաշխող պայմանագրերի օրինակելի ձևերը (կցվում են):

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ`

Վ. Մովսեսյան

 

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
1999 թ. դեկտեմբերի «28» N 37 որոշմամբ

 

 

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր ________

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

 

(արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող)*

 

«___» __________ 199_ թ.

ք. ________

 

_______________________________________________________________

(արտադրող ընկերության անվանումը) _______________________________________________________________

այսուհետև` Վաճառող, ի դեմս ____________________________________________

_______________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մի կողմից, և _________________

_____________________________________________________________

(ընկերության անվանումը)

այսուհետև` Գնորդ, ի դեմս _______________________________________________

_____________________________________________________________, որը,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.

______________

* Սույն պայմանագիրը կնքվում է արտադրողի և «Հայէներգո» ՊՓԲԸ-ի միջև:

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա սույն Պայմանագրով սահմանված կարգով:

1.2. Կողմերի առևտրային փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն Պայմանագրով:

1.3. Գնորդի կազմում գտնվող կենտրոնական կարգավարական ծառայության (այսուհետև` ԿԿԾ) փոխհարաբերությունները Վաճառողի հետ, ինչպես նաև Վաճառողի և հաղորդողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են սահմանված իրավական ակտերով և պայմանագրերով:

 

2. Էլեկտրաէներգիայի սակագինը

 

2.1. Վաճառողի առաքած էլեկտրաէներգիայի սակագինն է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) կողմից սահմանված ______ դրամ/կՎտժ (ներառյալ ԱԱՀ):

2.2. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման դեպքում, մինչև նոր Պայմանագրի ուժի մեջ մտնելը, էլեկտրաէներգիայի նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից:

 

3. Կողմերի պարտավորությունները

 

3.1. Վաճառողը պարտավորվում է`

3.1.1. Գնորդին առաքել էլեկտրաէներգիա սույն Պայմանագրի N 1 հավելվածում նշված չափաքանակներով և ռեժիմներով, ներառյալ պահուստային հզորության ապահովումը և հուսալիության ցուցանիշների կատարումը:

3.1.2. Անհապաղ տեղեկացնել Գնորդին իր էլեկտրատեղակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման հայտնաբերման մասին և պայմաններ ստեղծել դրանք վերականգնելու ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաշվառքի սարքերի չհաշվառված էլեկտրաէներգիայի քանակը հաշվել վերստուգիչ հաշվիչների ցուցմունքներով:

3.2. Գնորդը պարտավորվում է`

3.2.1. Գնել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան` սույն Պայմանագրի N 1 հավելվածում նշված չափաքանակներով, հաշվի առնելով սահմանված կարգով կատարված փոփոխությունները.

3.2.2. Վճարել ստացած էլեկտրաէներգիայի արժեքը` սույն Պայմանագրին համապատասխան:

3.2.3. Վաճառողի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի և հզորության առաքման հաջորդ ամսվա պայմանագրային մեծությունների փոփոխման մասին առաջարկությունները` մինչև ընթացիկ ամսվա 25-ը:

3.2.4. Վաճառողին ներկայացնել էլեկտրաէներգիայի առաքման հաջորդ օրվա հայտը և բեռնվածքի օրական ժամանակացույցը` մինչև տվյալ օրվա ժամը 1600-ն:

 

4. Էլեկտրական էներգիայի քանակի չափումը

 

4.1. Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակ է համարվում Վաճառողի և հաղորդողի (բաշխողի) հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերում Գնորդին առաքված էլեկտրաէներգիան:

Հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերը, էլեկտրաէներգիայի առևտրային և վերստուգիչ հաշվիչների տեղադրման վայրը բերվում են սույն Պայմանագրին կից հաշվեկշռային պատկանելության սահմանազատման ակտում (հավելված N 2): Առաքված էլեկտրաէներգիայի հաշվարկը կատարվում է ՀՀ էներգետիկայի նախարարության «Էլեկտրաէներգիայի և հզորության հաշվառման հրահանգով» սահմանված կարգով:

4.2. Առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքները գրանցվում են Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից` համատեղ, հաշվարկային ամսվա վերջին օրվա ժ. ____ -ին, որի մասին կազմվում է երկկողմ ակտ (մեկական` Կողմերի համար) և հավելվում էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտին (հավելված N 4):

Կողմերից մեկի չներկայանալու դեպքում հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցումը կատարվում է միակողմանի:

4.3. Գնորդին առաքված էլեկտրաէներգիայի համար Վաճառողի և Գնորդի միջև կազմվում է էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտ (հավելված N 3), որը Կողմերի հաստատումից հետո համարվում է իրավական փաստաթուղթ:

4.4. Վերստուգիչ հաշվիչները Վաճառողի և հաղորդողի (բաշխողի) հաշվեկշռային պատկանելության բաժանման սահմանից (սահմանազատման կետից) դուրս տեղադրելու դեպքում Գնորդին առաքված էլեկտրաէներգիայի փաստացի քանակը որոշելու համար վերստուգիչ հաշվիչներով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում (կամ նրանից հանվում է) հաշվիչների տեղադրման և հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերի միջև ընկած ցանցի տարրերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստի չափը:

Էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստի հաշվարկը կատարում է Վաճառողը և համաձայնեցնում Գնորդի հետ:

 

5. Վճարման կարգը
(սահմանում են Կողմերը)

 

_____________________________________________________________ _____________________________________________________________

_____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________

 

6. Կողմերի պատասխանատվությունը

 

6.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.2. Վաճառողի կողմից սույն Պայմանագրով նախատեսված հուսալիության ցուցանիշների և պահուստային հզորության չապահովման հետևանքով Գնորդի կրած վնասը ենթակա է փոխհատուցման Վաճառողի կողմից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

7. Ֆորս-մաժորային իրավիճակներ

 

7.1. Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, էներգապաշարների (վառելիք, ջուր) մատակարարման համակարգերի, ազգային էլեկտրական ցանցի վթարներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ), տվյալ պայմաններում լիցենզավորված անձից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքների, որոնք, մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում լիցենզավորված գործունեության իրականացումը:

7.2. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

7.3. Ֆորս-մաժորի ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ` իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

7.4. Ֆորս-մաժորի սկիզբը և ավարտը հայտարարում է այդպիսի պայմանների առկայությունը գրանցող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը:

 

8. Լրացուցիչ պայմաններ

 

8.1. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի ու դրանց միացման շղթաների ստուգումը և կապարակնքումը կատարվում է ՀՀ էներգետիկայի նախարարության 1998 թ. հունիսի 9-ի N 169-ԳՄ հրամանով հաստատված «Էլեկտրաէներգիայի և հզորության հաշվառման հրահանգով»:

8.2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումը և շահագործումը կատարվում է Վաճառողի կամ Գնորդի (նրա լիազոր ներկայացուցչի) կողմից` ըստ հաշվեկշռային պատկանելության:

8.3. Էլեկտրաէներգիայի որակի հսկումը և գրանցումը կատարվում է`

8.3.1. հաճախությունը` էլեկտրահամակարգի ԿԿԾ-ում տեղակայված գրանցող հաճախաչափով.

8.3.2. լարումը` Վաճառողի հսկիչ կետերում տեղակայված գրանցող (չափիչ) սարքերով (հսկիչ կետերի ցանկը նշվում է N 2 հավելվածում):

8.4. Էներգահամակարգի վթարային իրավիճակներում Գնորդն իրավունք ունի փոխել Վաճառողի կողմից առաքվող էլեկտրաէներգիայի և բեռնվածքի` սույն Պայմանագրով նախապես հաստատված ժամանակացույցերը` օգտագործելով սույն Պայմանագրով նախատեսված պահուստային հզորությունը:

Վթարային իրավիճակների սկիզբն ու ավարտը հաստատում է էներգահամակարգի ԿԿԾ-ն` այդ մասին տեղեկացնելով Վաճառողին:

8.5. Էներգահամակարգի վթարային իրավիճակները, որոնք ուղեկցվում են էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշների խախտմամբ, Գնորդը պետք է վերացնի ոչ ուշ, քան ______ րոպեում:

 

9. Վեճերի լուծումը

 

9.1. Պայմանագրի առնչությամբ առաջացած վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ, նրա կողմից սահմանված կարգով:

9.2. Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

10. Պայմանագրի գործողության ժամկետը եվ փոփոխման կարգը

 

10.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից` ____ մինչև ____ 2000 թ. գործողության ժամկետով:

10.2. Կողմերի նախաձեռնությամբ Պայմանագիրը կարող է վերանայվել միայն փոխադարձ համաձայնության դեպքում: Վերանայված Պայմանագիրը ենթակա է գրանցման Հանձնաժողովի կողմից:

10.3. Սույն Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական յուրաքանչյուր Կողմի և Հանձնաժողովի համար:

 

11. Հատուկ պայմաններ*

_____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________

 

____________

* չպետք է հակասի սույն Պայմանագրին, ՀՀ օրենսդրությանը և այլ իրավական ակտերին:

 

12. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

Հավելված N 1. Էլեկտրաէներգիայի և հզորության առաքման չափաքանակները

Հավելված N 2. Հաշվեկշռային պատկանելության սահմանազատման ակտ

Հավելված N 3. Էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտ

Հավելված N 4. Առևտրային և վերստուգիչ հաշվիչների ցուցմունքների գրանցման ակտ

 

13. Կողմերի իրավաբանական հասցեները եվ հաշվարկային համարները

 

Գնորդ

Վաճառող

Հասցեն ____________________ Հասցեն ____________________
Հ/հ _______________________ Հ/հ _______________________
_________________________ _________________________
Հեռախոս
Հեռատիպ
Ֆաքս
Գործունեության
լիցենզիայի N
Ղեկավար
Հեռախոս
Հեռատիպ
Ֆաքս
Գործունեության
լիցենզիայի N
Ղեկավար

_________________________
(ստորագրություն)

_________________________
(ստորագրություն)

Կ. Տ. Կ. Տ.

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողով
Գրանցված է « ___ »_______199_ թ.
Գրանցման N ______
Պատասխանատու ___________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ. Տ.

 

 

 

Հավելված N 1
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
«___ _»________ 199 թ. N____ պայմանագրի

 

 

Էլեկտրաէներգիայի արտադրության ռեժիմները եվ վաճառքի չափաքանակները

 

 

Ամիսներ

1
եռամս.

Ամիսներ

2
եռամս.

Ամիսներ

3
եռամս.

Ամիսներ

4
եռամս.

Տարեկան

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

W (մլն. կՎտժ)                                  
Pmax (ՄՎտ)                                  
Pmin (ՄՎտ)                                  
Pռեզերվ. (ՄՎտ)                                  
Qmax (ՄՎԱՌ)                                  
Qmin (ՄՎԱՌ)                                  
Հուսալիության
ցուցանիշ (I)
                                 

 

Ծանոթություն - էլեկտրաէներգիայի արտադրության ռեժիմները և վաճառքի սահմանաքանակները պետք է համապատասխանեն ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից հաստատված քվոտաներին

Վաճառող

Գնորդ


____________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)


____________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)


Կ. Տ.


Կ. Տ.



 

Հավելված N 2
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
«___ »_________ 199 թ. N____ պայմանագրի

 

 

___________________________
(ընկերության անվանումը)
(Վաճառող) և
___________________________
(ընկերության անվանումը)
(Գնորդ)

 

 

հաշվեկշռային պատկանելության սահմանազատման

 

Ա Կ Տ

 

________________________________
(ընկերության անվանումը)

և

________________________________
(ընկերության անվանումը)

 

հաշվեկշռային պատկանելիության սահմանազատման կետերը`

1. ________________________________________________________________

2. ________________________________________________________________

3. ________________________________________________________________

 

Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման վայրերը

 

Առևտրային հաշվառքի սարքերի
տեղադրման վայրերը,
N և տեսակը

Հոսանքի և լարման
տր-րի փոխարկման
գործակիցը

Վերստուգիչ հաշվառքի սարքերի
տեղադրման վայրերը,
N և տեսակը

Հոսանքի և լարման
տր-րի փոխարկման
գործակիցը

Kհտ

Kլտ

Kհտ

Kլտ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հսկիչ կետերը`

1. _________________________________________________________________

2. _________________________________________________________________

3. _________________________________________________________________

 

Վաճառող _________________________ Գնորդ ___________________________
_______________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
______________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ. Տ.

Կ. Տ.

 

 

 

Հավելված N 3
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
«___ »_________ 199 թ. N____ պայմանագրի

 

 

_________________________
(ընկերության անվանումը)

(Վաճառողը) և

_________________________
(ընկերության անվանումը)

(Գնորդը)

 

Էլեկտրաէներգիայի առուվաճառքի

 

Ա Կ Տ

 

Հաշվարկային ժամանակահատվածը ________________________________
   
Վաճառված (օգտակար առաքված)
էլեկտրաէներգիայի քանակը
________________________________ կՎտժ
   
Էլեկտրաէներգիայի գինը
(ներառյալ ԱՀՀ)
________________________________ դրամ/կՎտժ
   
Վճարման ենթակա գումարը ________________________________ դրամ

 

Հաշվարկային ժամանակահատվածում Գնորդի և Վաճառողի միջև պայմանագրային 
պարտավորությունների խախտումներ`_________________________________________
_________________________________________________________________

 

Կից ներկայացվում են ______________________________
(ընկերության անվանումը)
-ում տեղակայված

 

առևտրային և վերստուգիչ հաշվիչների ցուցմունքները:

 

Վաճառող ___________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Գնորդ __________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ. Տ.

Կ. Տ.

 

 

 

Հավելված N 4
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
«___ »_________ 199 թ. N____ պայմանագրի

 

Առեվտրային եվ վերստուգիչ հաշվիչների ցուցմունքների գրանցման

 

Ա Կ Տ

 

Վաճառող ընկերություն Գնորդ ընկերություն
______________________________
(ընկերության անվանումը)
_____________________________
(ընկերության անվանումը)

 

Հաշվարկային ժամանակահատվածը __________________________________________

 

 

N
ը/հ

Հաշվիչի տեղադրման վայրը

Հաշվիչի
ցուցմունքը

Ցուցմունքների
տարբերությունը

Փոխակերպման արդյունարար
գործակիցը

Էլեկտրաէներգիայի քանակը
(կՎտժ)

Նախորդ  

Վերջին

1

2

3

4

5

6

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

Վաճառողի լիազոր ներկայացուցիչ

Գնորդի լիազոր ներկայացուցիչներ

 

____________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

1. ___________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________________
(ստորագրություն)

____________________________
(ստորագրություն)

2. ___________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________________
(ստորագրություն)

 

 

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
1999 թ. դեկտեմբերի 28 N 37 որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր ________

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

 

(մեծածախ գնորդ-վաճառող-բաշխող)*
(օրինակելի ձևը չեղյալ է համարվել 19.06.01 N 28)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.09.2004, N 109-Ն 30.09.2004, N 37
19.06.2001, N 28 01.08.2001, N 37
19.06.2001, N 29 01.08.2001, N 37
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան