Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 123-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.08.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.08.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    ԿՈԴ

050.0123 Ն. 08.08.23

 

08 օգոստոսի 2023 թվականի

թիվ 123-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել ֆոնդերի գրանցման միասնական ընթացակարգը և վերացնել կարգավորման ասիմետրիան,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը և 61-րդ հոդվածի 4-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը հաստատելու մասին» թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգի նախաբանում «25-րդ հոդվածի 6-րդ մասը,» բառերից հետո լրացնել «61-րդ հոդվածի 4-րդ մասը,» բառերը:

2) Կանոնակարգի 1.1 կետը ուժը կորցրած ճանաչել:

3) Կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով կամ կարգավորվող շուկայի օպերատորի առցանց գրանցման համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով կամ պատվիրված նամակով, կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրման միջոցով: Ընդ որում, փաստաթղթերը ներկայացվում են հայերեն, Յունիկոդ տառատեսակով, «Փի Դի Էֆ» ֆորմատով:»:

4) Կանոնակարգի 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրով (դիմումով)` ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից:»:

5) Կանոնակարգի 4.9-րդ կետի «մասին» բառից հետո լրացնել «ինչպես նաև նշվում է նախկինում արդեն ներկայացված տեղեկատվության ամսաթիվը» բառերը:

6) Կանոնակարգի 12-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

7) Կանոնակարգի 18-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) փոստային և էլեկտրոնային հասցեները, որով ֆոնդը (կառավարիչը, իսկ եթե ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումը պատվիրակվել է կառավարիչ չհանդիսացող այլ անձի՝ այդ անձը) համաձայն կլինի ստանալ իրեն վերաբերող փաստաթղթերն ու ծանուցումները և իրականացնել նամակագրություն:»:

8) Կանոնակարգի 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-14-րդ ենթակետերով.

«12) ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի անվանումը և գտնվելու վայրը,

13) միջնորդագիր ներկայացրած անձի իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն որոշման,

14) ֆոնդի ֆիրմային անվանման գրանցման հայտ (կորպորատիվ ֆոնդի դեպքում), որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով:»:

9) Կանոնակարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին սույն կանոնակարգի 18-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագիրը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու պահից (միջնորդավորված ընթացակարգով դիմելու դեպքում՝ փաստաթղթերը և տեղեկությունները Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից) 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:

10) Կանոնակարգի 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-13-րդ ենթակետերով.

«10) փոստային և էլեկտրոնային հասցեները, որով ֆոնդը (կառավարիչը, իսկ եթե ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումը պատվիրակվել է կառավարիչ չհանդիսացող այլ անձի՝ այդ անձը) համաձայն կլինի ստանալ իրեն վերաբերող փաստաթղթերն ու ծանուցումները և իրականացնել նամակագրություն,

11) ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի անվանումը և գտնվելու վայրը,

12) միջնորդագիր ներկայացրած անձի իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն որոշման,

13) ֆոնդի ֆիրմային անվանման գրանցման հայտ (կորպորատիվ ֆոնդի դեպքում), որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով:»:

11) Կանոնակարգի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի կանոնների գրանցման կամ գրանցումը մերժելու մասին սույն կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագիրը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու պահից (միջնորդավորված ընթացակարգով դիմելու դեպքում՝ փաստաթղթերը և տեղեկությունները Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից) 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:

12) Կանոնակարգը 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ գլխով և 32.1-32.6-րդ կետերով՝ «ԳԼՈՒԽ 8. ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ (ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ) ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ».

«32.1 Ոչ հրապարակային ֆոնդի կանոնների (կանոնադրության) և փոփոխությունների գրանցումը կարող է իրականացվել միջնորդավորված ընթացակարգով՝ Կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մայիսի 25-ի թիվ 80-Ն որոշման 4-րդ կետի երրորդ ենթակետով նախատեսված ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող կարգավորվող շուկայի օպերատորի (այսուհետ՝ միջնորդ ընկերություն) առցանց գրանցման համակարգի միջոցով:

32.2 Միջնորդավորված ընթացակարգով ֆոնդի կանոնների (կանոնադրության) գրանցման համար կարող է դիմել միայն Օրենքով սահմանված ֆոնդի կառավարման լիցենզիա ստացած անձը կամ իրավաբանական անձը, որն իրականացնելու է տվյալ ֆոնդի գործադիր կառավարումը։

32.3 Ֆոնդի կանոնները (կանոնադրությունը) միջնորդավորված ընթացակարգով գրանցելու նպատակով միջնորդագիր ներկայացրած անձը միջնորդ ընկերության առցանց գրանցման համակարգի միջոցով ներկայացնում է կորպորատիվ ֆոնդի դեպքում՝ սույն կանոնակարգի 18-րդ կետով, իսկ պայմանագրային ֆոնդի դեպքում՝ 26-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

32.4 Կենտրոնական բանկը կարող է միջնորդագիր ներկայացրած անձից պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն կանոնակարգի 32.3-րդ կետով ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը գնահատելու համար:

32.5 Կենտրոնական բանկը միջնորդավորված ընթացակարգով ֆոնդի կանոնները (կանոնադրությունը) գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշումը կայացնելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է միջնորդագիր ներկայացրած անձին՝ միջնորդ ընկերության առցանց գրանցման համակարգի միջոցով:

32.6 Միջնորդավորված ընթացակարգով գրանցված ֆոնդի կանոնների՝ սույն կանոնակարգի 23-րդ կամ 30-րդ կետով սահմանված փոփոխությունները կարող են ներկայացվել սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված եղանակներով:»:

13) Կանոնակարգի 40-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու ռազմավարության հակիրճ նկարագիրը,»:

14) Կանոնակարգի հավելված 1-ի աղյուսակը լրացնել 1.1-1.3-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«

1.1. Հայերեն՝

1.2. Ռուսերեն՝

1.3. Անգլերեն՝

»:

 

15) Կանոնակարգի հավելված 2-ի աղյուսակը լրացնել 1.1-1.3-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«

1.1. Հայերեն՝

1.2. Ռուսերեն՝

1.3. Անգլերեն՝

»:

 

16) Կանոնակարգի հավելված 6-ի աղյուսակը «Կազմակերպության հիմնական գործունեության հակիրճ նկարագրությունը» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

 

«

Կազմակերպության գործադիր տնօրենի.

անունը

 

ազգանունը

 

հեռախոսահամարը

 

անձը հաստատող փաստաթղթի համարը

 

Կազմակերպության գլխավոր հաշավապահի.

(գլխավոր հաշվապահի բացակայության դեպքում լրացվում են գործադիր տնօրենի տվյալները)

անունը

 

ազգանունը

 

հեռախոսահամարը

 

անձը հաստատող փաստաթղթի համարը

 
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ`

Ա. Նուրբեկյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2023 թվական: