ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 526-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 475-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Փրկարար ծառայողի ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը և պայմանները, դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանելու մասին» N 475-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) փրկարար ծառայության (այսուհետ` ՓԾ) կադրերի և անձնակազմի հարցերով զբաղվող կառուցվածքային» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) փրկարար ծառայության (այսուհետ` ՓԾ) կադրերի» բառերով․
2) 18-րդ կետում «Արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «Ներքին գործերի» բառերով․
3) 20-րդ կետում «արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի մայիսի 4-ի N 504-Ն հրամանի 2-րդ հավելվածով» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարի կողմից» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|