ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 561-Ա
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Համահայկական ամառային 8-րդ խաղերը պատշաճ կազմակերպելու նպատակով «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության հասցեով ստացված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) անհատ բարերար Ալեքս Ալեքսանյանի կողմից ուղարկված 900 հատ մեդալ և 30 հատ գավաթ (6 տեղ, 154 կգ ընդհանուր քաշով, 1,050 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 706.35 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն).
2) անհատ բարերար Արի Գյուրմանի կողմից ուղարկված հագուստներ (15 տեղ, 211 կգ ընդհանուր քաշով, 18,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 81,973.5 դրամ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն).
3) անհատ բարերար Կարբիս Ունանի կողմից ուղարկված 300 հատ փողկապ և 300 հատ շարֆ (2 տեղ, 37 կգ ընդհանուր քաշով, 3,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 14,374.5 դրամ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն):
4) «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված 5,000 հատ պլաստմասսայե աթոռներ (2 տեղ, 11,080 կգ ընդհանուր քաշով 25,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,000 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն- վարչություն):
2. «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|