ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի դեկտեմբերի 6-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 սեպտեմբերի 2002 թվականի, ՀՕ-419, այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը «համարը» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում») բառերով.
2) 7-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետությունում» բառերը.
3) 8-րդ կետի «կամ» բառը փոխարինել «և (կամ) բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. | Ռեգիստրում անհատական տվյալների կուտակման աղբյուրները |
1. Համապատասխան բնագավառների լիազորված պետական մարմինները ռեգիստր վարող մարմիններին պարտավոր են տրամադրել բնակչության անհատական հաշվառման տվյալներ`
1) Հայաստանի Հանրապետությունում ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց վերաբերյալ.
4) Հայաստանի Հանրապետությունում ծնված, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձանց վերաբերյալ, որոնց ծնողները բնակվում են Հայաստանի Հանրապետությունում.
5) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների վերաբերյալ.
6) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստացած անձանց վերաբերյալ.
7) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ.
8) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած անձանց վերաբերյալ.
9) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձանց վերաբերյալ.
10) Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց վերաբերյալ:
2. Տեղական ինքնակառավարման մարմինները (դրանց ենթակայության տակ գտնվող հիմնարկներն ու կազմակերպությունները) անհատական հաշվառման տվյալները տրամադրում են համապատասխան տեղական ռեգիստր վարող մարմնին, իսկ պետական կառավարման լիազորված մարմինները` կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2007 թ. դեկտեմբերի 25 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|