Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-195
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.01.2008-02.06.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.04/20(152) Հոդ.498
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի հունիսի 29-ին

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքով հաստատվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում:

Սույն հոդվածում նշված 070110000 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկը չի հաշվարկվում և գանձվում, եթե նշված ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն հոդվածով սահմանված ցանկում ներառված «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի» 2710 19 210, 2710 19 990 և 8702 ապրանքային դիրքերի մասով սույն հոդվածի դրույթները տարածվում են միայն այն ապրանքների վրա, որոնք նկարագրված են «Ապրանքի համառոտ անվանումը» սյունակում:

 

Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի Ապրանքի համառոտ անվանումը
0105 Ընտանի թռչուն՝ կենդանի, այսինքն՝ ընտանի հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, ցեսարկաներ   
0701 10 000  Կարտոֆիլի սերմացու՝ թարմ կամ պաղեցրած
12 Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր և բույսեր՝ տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր, բացառությամբ՝
1201 00 Սոյայի պտուղներ. կոտորակված կամ չկոտորակված
1202 Արախիս չտապակած և չմշակված որևէ այլ ձևով
1207  Յուղատու բույսերի սերմեր և պտուղներ
1208 Ալյուր մանր և խոշոր աղացվածքի յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից, բացի մանանեխի սերմերից ստացվածը
1209 Սերմեր, պտուղներ և հատիկներ ցանքի համար
1210 Գայլուկի կոներ, թարմ կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, փոշենման կամ հատիկացկած տեսքով. լուպուլին
1211 Բույսեր և դրանց մասերը (ներառյալ՝ սերմերն ու պտուղները), օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, ֆունգիցիդային կամ համանման նպատակներով օգտագործվող, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, կոտորակված կամ աղացած
1212 Եղջերածառի պտուղներ, ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ, թարմ, պաղեցրած, սառեցրած կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, պտուղների կորիզներ և միջուկներ, բուսական ծագման այլ մթերքներ (ներառյալ` Cichorium intzbus sativum տեսակի եղերդի չբոված արմատները), գլխավորապես սննդային նպատակների համար օգտագործվող, այլ տեղում չնշված
2305 00 000  Քուսպ և այլ կոշտ թափոններ` արախիսի յուղի կորզումից ստացվող, չաղացված կամ աղացված, չհատիկավորված կամ հատիկավորված
2307 00 Գինու նստվածք, գինեքար
2401 Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ
26 Հանքաքարեր, խարամ և մոխիր, բացառությամբ՝
2601 Երկաթի հանքաքար և խտանյութ
2608 00 000  Ցինկի հանքաքարեր և խտահանքեր
2611 00 000  Վոլֆրամի հանքաքար և խտանյութ
2613 Մոլիբդենի հանքաքար և խտանյութ
2616 Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտահանքեր
2619 00  Խարամ, դրոս (բացի հատիկացված խարամից), հրաթեփ և սև մետաղների արտադրության այլ թափոններ
2710 11 310  Ավիացիոն բենզին
2710 19 210  Ավիավառելիք ՏՍ-1
2710 19 990 Ավիայուղ ՄՍ-8Պ
2711 21 000 Բնական գազ՝ գազային վիճակում
2716 00 000 Էլեկտրաէներգիա
2837 Ցիանիդներ, ցիանիդօքսիդներ, կոմպլեքսային ցիանիդներ
2902 30 900 Տոլուոլ՝ այլ նպատակների համար
3002 Մարդկային արյուն. կենդանական արյուն՝ պատրաստված բուժական, կանխարգելային և ախտորոշման նպատակներով օգտագործելու համար. վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր և բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում՝ ստացված բիոտեխնոլոգիական ճանապարհով, պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասունկերից) և համանման նյութեր
31 Պարարտանյութեր, բացառությամբ՝
3101 00 000 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող պարարտանյութեր՝ խառնուրդված կամ չխառնուրդված, քիմիապես վերամշակված կամ չվերամշակված, պարարտանյութեր՝ ստացված բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքները խառնուրդելու կամ քիմիական մշակման ենթարկելու միջոցով
3901 Էթիլենի պոլիմերներ սկզբնական ձևերով
3902 Պրոպիլենի կամ այլ օլեֆինների պոլիմերներ սկզբնական ձևերով
3903 Ստիրոլի պոլիմերներ սկզբնական ձևերով
3905 Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլային եթերների պոլիմերներ սկզբնական ձևերով. այլ վինիլային պոլիմերներ սկզբնական ձևերով
4001 Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ և համանման բնական խեժեր՝ սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով
4005 Չվուլկանացված ռետինային խառնուրդ՝ սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով
41 Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի, բացառությամբ՝
4104 Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման
4105 Դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ ոչխարի կամ գառան մորթուց, առանց բրդե ծածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման
4106 Կաշի՝ այծերի կամ ուլիկների մորթուց, առանց մազածածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից
4107 Կաշի՝ դաբաղումից հետո լրացուցիչ մշակված կամ կաշվե կրաստի տեսքով, ներառյալ՝ մշակվածը մագաղաթի տեսքով՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների կաշվից, առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բացի 4114 դիրքում դասակարգվող կաշվից
4113 Կաշի
4114 Թավշակաշի (ներառյալ՝ համակցված թավշակաշին), լաքապատ կաշի և մակաշերտված լաքապատ կաշի. մետաղացված կաշի
4115 Համակցված կաշի, բնական կաշվի կամ կաշվային մանրաթելերի նրբաթելերի հիմքով, թիթեղներով, թերթերով կամ շերտերով կամ ժապավեններով, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով, բնական կամ համակցված կաշվի կտորտանք և այլ թափոններ՝ կաշվե ապրանքների արտադրության համար ոչ պիտանի, կաշվի փոշի և ասուր
4403 Անտառանյութեր՝ չմշակված, կեղևահանված կամ կեղևը չհանված կամ մատղաշ կեղևով. կոպիտ քառատաշված կամ չքառատաշված
4404  Փայտանյութ տակառագործական, ճեղքված գերաններ, ցցագերաններ, ցցեր և սյուներ փայտից՝ սրված, բայց երկայնքով չսղոցված, անտառանյութեր կոպիտ շրջատաշված, բայց չսրված, չկորացված կամ այլ եղանակով չմշակված, օգտագործվող ձեռնափայտերի, մտրակների, հովանոցների, գործիքների բռնակների և համանման պատրաստվածքների արտադրության համար, փայտանյութ՝ կեղևահանված և համանման
4406 Փայտակոճղեր՝ երկաթուղային և տրամվայի գծերի համար
4801 00 000  Լրագրային թուղթ՝ գլանափաթեթներով կամ թերթերով
4805 12 000  Ոչ կավճապատ թուղթ ծղոտե զանգվածից ծալքավորման համար, գլանափաթեթներով կամ թերթերով՝ առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում
4805 19 100  Այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորման համար Wellenstoff, գլանափաթեթներով կամ թերթերով, առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում
4805 19 900  Այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորման համար՝ գլանափաթեթներով կամ թերթերով՝ առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում
4805 40 000  Ոչ կավճապատ քամիչ թուղթ և քամիչ ստվարաթուղթ գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում
4805 92 910 Այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորված թղթի և ստվարաթղթի համար
1 մ2 համար 150գ ավելի, բայց 225գ պակաս զանգվածով, գլանափաթեթներով կամ թերթերով՝ առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում
4901 Տպագիր գրքեր, բրոշյուրներ, թերթիկներ, համանման տպագիր նյութեր բրոշյուրացված կամ առանձին թերթերի տեսքով
4904 00 000 Նոտաներ՝ տպագիր կամ ձեռագիր, կազմված կամ չկազմված, ձևավորված կամ չձևավորված
5103 Բրդի կամ կենդանիների նուրբ կամ կոպիտ մազի թափոններ, ներառյալ` մանածագործական թափոնները, բացառելով գզած հումքը
5104 00 000 Գզված հումք` բրդից կամ կենդանիների նուրբ կամ կոշտ մազից
5108 Մանվածք կենդանիների նուրբ մազից (ապարատային կամ սանդերքային մանումից) չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար
5110 00 000 Մանվածք` կենդանիների կոշտամազից կամ ձիու մազից (ներառյալ` պոզումենտային թելը ձիու մազից), բաժնեծրարված կամ չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար
5113 00 000 Գործվածքներ` կենդանիների կոշտ մազից կամ ձիու մազից
5203 Բամբակի մանրաթել` գզած կամ սանդերքագզած
6006 Տրիկոտաժե պաստառներ` մեքենայագործ կամ ձեռագործ, այլ
7010 90 100 Ապակե բանկաներ` պահածոյացման համար (բանկաներ ստերիլիզացման համար)
7015 Ապակիներ` ժամացույցների համար և համանման ապակիներ, տեսողությունը ուղղող կամ չուղղող ակնոցների ապակիներ, կորացված, գոգավոր փոսիկացված կամ նմանատիպ ապակիներ, օպտիկական չմշակված, դատարկ ապակեգնդեր և դրանց սեգմենտներ նշված ապակիների պատրաստման համար
71 Մարգարիտ՝ բնական կամ աճեցված, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ՝ երեսապատված թանկարժեք մետաղներով և իրեր դրանցից, զարդեղեն (բիժուտերիա), մետաղադրամներ, բացառությամբ՝
7112 Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսպատված մետաղների թափոններ և ջարդոն, այլ թափոններ և ջարդոն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող, հիմնականում օգտագործվող թանկարժեք մետաղների կորզման համար
7116 Ապրանքներ` բնական կամ աճեցրած մարգարիտից, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից (բնական, արհեստական կամ վերականգնված)
7210 12 110 Սպիտակ թիթեղ` երկաթից կամ չլեգիրացված պողպատից 600 մմ կամ ավելի լայնությամբ, անագապատված գալվանական կամ այլ ծածկույթով 0.5մմ-ից պակաս հաստությամբ, առանց հետագա մշակման, բացի մակերեսի մշակումը կամ պարզապես նախապատրաստվածքների չափով կտրատված, բացի ուղղանկյունիները (ներառյալ` քառակուսիները)
7210 49 100 Հարթ գլանվածք երկաթից կամ չլեգիրացված պողպատից 600 մմ կամ ավելի լայնությամբ, ցինկապատված ոչ էլեկտրոլիտիկ եղանակով, չծալքավորված առանց հետագա մշակման, բացի մակերեսի մշակումը կամ պարզապես նախապատրաստվածքների չափով կտրատված, բացի ուղղանկյունիները (ներառյալ` քառակուսիները)
7302 Արտադրատեսակներ սև մետաղներից, տրամվայի կամ երկաթուղային գծերի համար օգտագործվող, ռելսեր, զուգառելսեր և ատամնավոր ռելսեր, ուղեփոխման ռելսեր, փակ փոխհատման ուղեփոխիչներ, ուղեփոխման մետաղաձողեր և այլ ընդլայնական միացումներ, մետաղակոճեր, կցվանքային մակադիրներ և տակդիրներ, սեպեր, հենասալեր, կեռիկային ռելսային հեղյուսներ, բարձեր և առձգիչներ, հենոցներ, լայնադրակներ և այլ դետալներ, նախատեսված ռելսերի միացման կամ ամրացման համար
7503 00 Նիկելի թափոններ և ջարդոն
7601 Ալյումին` չմշակված
7602 00 Ալյումինի թափոններ և ջարդոն
7606 Սալեր, թերթեր, շերտեր կամ ժապավեններ` ալյումինից 0.2 մմ-ից ավելի հաստությամբ
84 Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր, բացառությամբ՝
8401 Միջուկային ռեակտորներ, սարքավորումներ իզոտոպների բաժանման համար
8402 Շոգեկաթսաներ կամ այլ շոգեարտադրող կաթսաներ (բացի կենտրոնական ջեռուցման ջրակաթսաներից, որոնք կարող են արտադրել ցածր ճնշման գոլորշի), ջրային կաթսաներ` շոգեգերտաքացուցիչներով
8403 Կաթսաներ՝ կենտրոնական ջեռուցման, բացի 8402 ապրանքային դիրքում նշված կաթսաներից
8404 Օժանդակ սարքավորումներ, որոնք օգտագործվում են 8402 կամ 8403 ապրանքային դիրքերում նշված կաթսաների հետ (օրինակ՝ ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի հեռացիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ` շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար
8405 Գազագեներատորներ կամ շոգեգեներատորներ` մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց, ացետիլենային գեներատորներ և համանման գազագեներատորներ` մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց
8407 Ներքին այրման շարժիչներ` կայծային բռնկումով, մխոցի պտտվող կամ հետադարձ-առաջընթաց շարժումով
8408 Ներքին այրման մխոցային շարժիչներ` սեղմումային բոցավառումով (դիզելներ և կիսադիզելներ)
8409 Մասեր՝ նախատեսված հատկապես կամ գլխավորապես 8407 կամ 8408 ապրանքային դիրքերում նշված շարժիչների համար
8411 Շարժիչներ` տուրբոռեակտիվ և տուրբոպտուտակային, այլ գազային տուրբիններ
8412 Այլ շարժիչներ և ուժային կայանքներ
8413 Պոմպեր` հեղուկային ծախսաչափերով կամ առանց դրա, հեղուկների վերհաններ
8414 Պոմպեր` օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների
8416 Բոցամուղներ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր վառելիքի համար կամ գազային հրածորաններ, մեխանիկական հնոցներ, ներառյալ` դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները և համանման այլ հարմարանքներ
8417 Հնոցներ և վառարաններ՝ արդյունաբերական կամ լաբորատոր, ներառյալ` աղբայրիչ վառարանները, ոչ էլեկտրական
8419 Մեքենաներ, սարքեր արդյունաբերական կամ լաբորատոր էլեկտրական կամ ոչ էլեկտրական տաքացմամբ (օրինակ` ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի հեռացիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ` շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար
8420 Կալանդրաներ կամ այլ սռնակավոր, լիսեռային մեքենաներ, բացի մետաղ և ապակի մշակող մեքենաներից
8421 Սարքեր և սարքավորում հեղուկների կամ գազերի ֆիլտրացման կամ մաքրման համար
8422 Ամանեղեն լվացող մեքենաներ, սարքավորումներ` շշեր կամ այլ տարողություններ լվանալու կամ չորացնելու համար, սարքավորումներ` շշեր, բանկաներ լցնելու, խցանելու համար, արկղեր, պարկեր և այլ տարողություններ փակելու համար, դրանք պիտակավորելու համար, այլ սարքավորումներ` փաթեթավորման և ծրարման համար (ներառյալ՝ ջերմանստեցմամբ ապրանք փաթեթավորող սարքավորումներ` ծրարման նյութերով), սարքավորումներ` ըմպելիքներ գազավորելու համար
8423 Սարքավորումներ` ապրանքները կշռելու համար (բացի 0,05գ կամ ավելի զգայնության կշեռքներից), ներառյալ՝ կշեռքները, որոնք սարքավորված են ապրանքի զանգվածը հաշվարկելու և վերահսկելու հարմարանքով. մանրակշռաքարեր` բոլոր տեսակի կշեռքների համար
8424 Մեխանիկական սարքեր (ձեռքի ղեկավարումով կամ առանց դրա) հեղուկ և փոշենման նյութերը ցողելու և փոշեցրելու համար, կրակմարիչներ լիցքավորված կամ չլիցքավորված, հեղուկացրող կամ համանման սարքեր, շոգեշիթային կամ ավազաշիթային և համանման նետիչ սարքեր
8425 Բազմաճախարակ ամբարձիչներ և վերհաններ, բացի արկղավոր ամբարձիչներից, կարապիկներ և կաբեստաններ, դոմկրատներ
8426 Նավային դերրիկ-կռունկներ, տարբեր տեսակի վերհան կռունկներ, ներառյալ` ճոպանավոր կռունկները, վերհան ֆերմաներ, շարժական, սայլակավոր բեռնիչներ և ավտոմեքենա-արհեստանոցներ` համալրված վերհան կռունկով
8427 Ավտոբեռնիչներ` եղանիկային բռնիչով, այլ ավտոբեռնիչներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքերով
8428 Այլ մեքենաներ և հարմարանքներ՝ բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու կամ բեռնաթափելու համար (օրինակ՝ վերելակներ, շարժասանդուղքներ, փոխարկիչներ, ճոպանուղիներ)
8429 Ինքնագնաց բուլդոզերներ` ոչ դարձովի և դարձովի հարթաշերեփով, ավտոգրեյդերներ և պլանավորիչներ, կեռաշերեփներ, մեխանիկական բահեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ, ճանապարհային գլդոններ
8430 Այլ մեքենաներ և մեխանիզմներ՝ տեղափոխելու, համահարթման, պրոֆիլավորման, մշակելու, տոփանելու, խտացնելու, բնահողի, օգտակար հանածոների կամ հանքաքարի հորատման կամ հանման համար, սարքավորում` ցցեր խփելու և հանելու համար, գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ
8431 Մասեր` նախատեսված 8425-8430 ապրանքային դիրքերի տակ դասվող սարքավորումների համար
8432 Գյուղատնտեսության, այգեգործության կամ անտառտնտեսության մեջ օգտագործվող մեքենաներ հողի նախապատրաստման և մշակման համար, գլդոններ սիզամարգերի և մարզահրապարակների համար
8433 Մեքենաներ և մեխանիզմներ գյուղատնտեսական կուլտուրաների բերքահավաքի և կալսելու համար, մամլիչ-հասկահավաքներ, մամլիչներ ծղոտի կամ խոտի համար, խոտհնձիչներ կամ սիզամարգերի հնձիչներ, մեքենաներ` մաքրելու, տեսակավորելու կամ խոտանելու ձվերի, մրգերի կամ գյուղատնտեսական այլ մթերքների համար, բացի 8437 ապրանքային դիրքում նշվածներից
8434 Կթի ագրեգատներ կամ սարքեր, կաթի մշակման և վերամշակման սարքավորումներ
8435 Գինեգործության, մրգային հյութերի և համանման ըմպելիքների համար մամլիչներ, ջարդիչներ և նման սարքավորումներ
8436 Սարքավորումներ այլ՝ գյուղատնտեսության, այգեգործության, անտառային տնտեսության, թռչնաբուծության, մեղվաբուծության համար, ներառյալ` սերմեր աճեցնելու համար սարքավորումները՝ մեխանիկական կամ տաքացնող հարմարանքներով, այլ ինկուբատորներ` թռչնաբուծության համար և բրուդերներ
8437 Մեքենաներ` սերմեր, հացահատիկներ և չոր լոբազգի կուլտուրաներ մաքրելու, տեսակավորելու կամ մաղելու համար, սարքավորումներ ալրաղաց արդյունաբերության համար կամ այլ սարքավորումներ` հացահատիկների կամ չոր լոբազգիների մշակման համար, բացի գյուղատնտեսական ֆերմաներում օգտագործվող մեքենաներից
8439 Ցելյուլոզային նյութերից զանգվածի արտադրության, թղթի և ստվարաթղթի պատրաստման կամ վերամշակման սարքավորումներ
8440 Կազմարարական սարքավորումներ, ներառյալ՝ բրոշյուրավորման մեքենաները
8441 Այլ սարքավորումներ` թղթային զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից արտադրանք արտադրելու համար, ներառյալ՝ ամեն տեսակի կտրող մեքենաները
8442 Մեքենաներ, ապարատներ և արտադրական հանդերձանք (բացի 8456-8465 ապրանքային դիրքերում նշված հաստոցներից)՝ տպատառերի ձուլման կամ տպատառերի շարվածքի համար, տպագրական բլոկների, թիթեղների, գլանների կամ տպագրական այլ տարրերի նախապատրաստման կամ պատրաստման համար, տպագրական տառեր, բլոկներ, թիթեղներ և այլ տպագրական տարրեր, բլոկներ, թիթեղներ, գլաններ և վիմագրության քարեր՝ նախապատրաստած տպագրական նպատակների համար (օրինակ՝ տաշած, հղկած կամ ողորկած)
8443 Տպագրական սարքավորումներ, ներառյալ` ներկաշերտ տպագրական մեքենաները, 8471 ապրանքային դիրքում դասակարգվածներից տարբերվող օժանդակ մեքենաներ և սարքավորումներ
8444 00  Մեքենաներ` արհեստական մանածագործական նյութերի արտամղման, արտաձգման, տեքստուրավորման կամ կտրատման համար
8445 Մեքենաներ` մանածագործական մանրաթելերի մշակման համար, մանող, միահյուսող կամ ոլորող և այլ սարքավորումներ` մանածագործական մանվածք պատրաստելու համար, կծկիչ կամ փաթաթիչ մեքենաներ (ներառյալ` միջնաթել-կծկիչ) և 8446 կամ 8447 ապրանքային դիրքերում նշված մեքենաների վրա օգտագործելու համար մանվածք նախապատրաստող մեքենաներ
8448 Օժանդակ սարքավորումներ` 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ՝ ազբիկները բարձրացնող կարետկաներ, ժակարդային մեխանիզմներ, ավտոմատ սևեռակման մեխանիզմներ, մաքոքը փոխող մեխանիզմներ), մասեր և պարագաներ՝ նախատեսված միայն կամ հիմնականում 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ՝ իլիկներ և եղանապտուտակներ, ասեղնավոր գարնիտուրա, սանրեր, թելակորզաններ, մաքոքներ, ազբիկներ և ազբիկային շրջանակներ, տրիկոտաժային ասեղներ)
8450 Լվացքի մեքենաներ՝ կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ՝ քամիչ հարմարանք ունեցող մեքենաները
8451 Սարքավորումներ (բացի 8450 ապրանքային դիրքում դասակարգված մեքենաներից)՝ լվանալու, մաքրելու, քամելու, չորացնելու, արդուկելու, մամլելու (ներառյալ՝ նյութերի ջերմաֆիկսացման մամլիչները), սպիտակեցնելու, ներկելու, ապրետուրավորելու, մշակելու, ծածկապատելու և տոգորելու համար մանվածքը, մանածագործական նյութերը, մանածագործական պատրաստի արտադրանքը, մեքենաներ` մանածագործական կամ այլ հիմքի վրա մածուկ քսելու համար, որոնք օգտագործվում են հատակի ծածկապատման նյութերի արտադրության մեջ, ինչպիսին է լինոլեումը, մեքենաներ` մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար
8452 Կարի մեքենաներ, բացի 8440 ապրանքային դիրքում դասակարգված կազմարարական, բրոշյուրավորման մեքենաներից, կահույք՝ նախատեսված կարի մեքենաների համար, ասեղներ` կարի մեքենաների համար
8453 Սարքավորումներ` մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար, բացի կարի մեքենաներից
8466 Մասեր և պարագաներ` նախատեսված 8456-8465 ապրանքային դիրքերին դասվող սարքավորումների համար
8467 Ձեռքի գործիքներ՝ օդաճնշման, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով
8468 Սարքավորումներ և ապարատներ` փափուկ և պինդ զոդանյութով զոդելու կամ եռակցելու համար (պիտանի կամ ոչ պիտանի կտրելու համար), որոնք չեն պատկանում 8515 ապրանքային դիրքին, մեքենաներ և ապարատներ` մակերեսային ջերմամշակման համար, գազով աշխատող
8469 Գրամեքենաներ, այդ թվում՝ ավտոմատացված գրամեքենաներ, բացի 8471 ապրանքային դիրքի տպիչ սարքերից, հարմարանքներ` տեքստերի մշակման համար
8470 Հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության և տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ՝ հաշվարկչի ֆունկցիաներով, հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ համանման մեքենաներ՝ հաշվիչ սարքերով, դրամարկղային ապարատներ
8471 Հաշվիչ մեքենաներ և դրանց բլոկներ
8472 Այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ` հեկտոգրաֆիական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքեր՝ թղթադրամներ տալու համար, մեքենաներ՝ մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու և փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ՝ բրոշյուրները, գրքերը, փաստաթղթերը երկաթակապերով ամրացնելու համար) 
8473 Մասեր և պարագաներ (բացի տուփերից, ծածկոցներից և համանման ապրանքներից տեղափոխման համար)՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար
8475 Մեքենաներ էլեկտրական կամ էլեկտրոնային լամպերի, խողովակների կամ էլեկտրոնաճառագայթային խողովակների կամ ապակյա անոթներում գազապարպման լամպերի հավաքման համար, մեքենաներ ապակի կամ ապակյա արտադրանքների պատրաստման կամ ջերմամշակման համար
8476 Առևտրի ավտոմատներ (օրինակ՝ փոստային նամականիշերի, սիգարետների, պարենային ապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ՝ դրամը մանրելու ավտոմատներ
8478 Սարքավորումներ` թութունի նախապատրաստման կամ պատրաստման համար, այլ տեղում չհիշատակված
8479 Հատուկ նշանակության մեքենաներ և մեխանիկական հարմարանքներ, այլ տեղում չհիշատակված
8480 Մետաղաձուլման արտադրության համար կաղապարներ
8481 Ծորակներ, կափույրներ, վենտիլներ և համանման ամրաններ՝ խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ՝ ռեդուկցային և ջերմակարգավորիչ կափույրները
8482 Առանցքակալներ
8483 Փոխհաղորդիչ լիսեռներ
8532 Հաստատուն, փոփոխական կամ սարքաբերող էլեկտրական կոնդենսատորներ
8533 Էլեկտրական դիմադրություններ (ներառյալ՝ ռեոստատներ և պոտենցիոմետրեր), բացի ջերմային էլեմենտներից
8534 00 Տպասխեմաներ
8541 Դիոդներ, տրանզիստորներ և համանման կիսահաղորդչային սարքեր. լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ՝ լուսագալվանական տարրերը՝ հավաքված կամ չհավաքված որպես մոդուլ, ներկառուցված կամ չներկառուցված վահանի վրա, լուսարձակող դիոդներ, պյեզոէլեկտրական բյուրեղներ` հավաքված
8542 Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմաներ
8545 Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ լամպերի կամ մարտկոցների համար և այլ իրեր՝ գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից՝ մետաղի հետ կամ առանց մետաղի՝ էլեկտրատեխնիկայում կիրառվող
86 Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայի ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ՝ էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ, բացառությամբ՝
8605 00 000 Ուղևորատար վագոններ` երկաթուղային կամ տրամվայի ոչ ինքնագնաց (կցովի), վագոններ ուղեբեռային, փոստային և այլ հատուկ վագոններ երկաթուղային կամ տրամվայի ոչ ինքնագնաց (բացի 8604 ապրանքային դիրքում նշվածներից)
8606 Վագոններ երկաթուղային կամ տրամվայի, բեռնատար ոչ ինքնագնաց
8609 00 Բեռնարկղեր (ներառյալ՝ հեղուկ բեռների տեղափոխման համար տարողությունները)՝ հատուկ նախատեսված և սարքավորված տրանսպորտի մեկ կամ մի քանի տեսակներով փոխադրումների համար
8701 Տրակտորներ, բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից
8702 Ավտոմեքենաներ նախատեսված 18 և ավելի մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար
8705 Շարժիչային տրանսպորտային միջոցներ, հատուկ նշանակության, բացի ուղևորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ՝ բեռնատար ավտոմեքենաներ՝ վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, բետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ)
8713 Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով
88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր, բացառությամբ՝
8802 Թռչող ապարատներ այլ, տիեզերական ապարատներ
8803  Մասեր՝ 8801 կամ 8802 ապրանքային դիրքերում նշված թռչող ապարատների
8804 00 000 Պարաշյուտներ և դրանց մասեր
9001 Օպտիկական մանրաթելեր և մանրաթելաօպտիկական լարաններ, մանրաթելաօպտիկական մալուխներ, բացի 8544 ապրանքային դիրքում նշվածներից, թերթեր և թիթեղներ՝ բևեռացնող նյութից, ոսպնյակներ (ներառյալ` կոնտակտայինները), պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր ցանկացած նյութից, առանց շրջանակի, բացի չմշակված օպտիկական ապակուց պատրաստված տարրերից
9012 Մանրադիտակներ, բացի օպտիկականից, դիֆրակցիոն ապարատներ
9018 Սարքեր և հարմարանքներ կիրառվող բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ (ներառյալ՝ սցինտիգրաֆիկական ապարատները), էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և սարքեր՝ տեսողությունը հետազոտելու համար
9020 00 Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացի պաշտպանական դիմակներից, առանց մեխանիկական դետալների և փոխովի զտիչների
9021 Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ՝ հենակներ, վիրաբուժական գոտիներ և կալանտներ, բեկակալներ և այլ հարմարանքներ՝ կոտրվածքները բուժելու համար, մարմնի արհեստական մասեր, լսողական ապարատներ և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա, իրենց հետ կամ պատվաստվում են մարմնի մեջ փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը
9022 Ապարատներ՝ հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա կամ գամմա ճառագայթների օգտագործման վրա՝ նախատեսված կամ չնախատեսված բժշկական վիրաբուժական, ատամնաբուժական և անասնաբուժական օգտագործման համար, ներառյալ՝ ռենտգենաչափիչ կամ ռադիոթերապևտիկ ապարատները, ռենտգենյան խողովակներ և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորներ, բարձր լարման գեներատորներ, վահաններ, ղեկավարման պուլտեր, էկրաններ, սեղաններ, բազկաթոռներ և համանման այլ արտադրատեսակներ՝ հետազոտության կամ բուժման համար
9108-9112, 9114 Ժամացույցների մասեր և մեխանիզմներ
9301 Զենք` ռազմական նմուշի, բացառությամբ ռևոլվերներից, ատրճանակներից և 9307 ապրանքային դիրքի զենքերից 

 

(1-ին հոդվածը փոփ., լրաց. 12.06.02 ՀՕ-377-Ն, փոփ., խմբ. 31.03.03 ՀՕ-538-Ն, խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-62-Ն, փոփ., լրաց. 11.05.04 ՀՕ-74-Ն, փոփ., խմբ. 13.06.06 ՀՕ-130-Ն, փոփ. 18.12.07 ՀՕ-301-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 2.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
4 հուլիսի 2001 թ.
ՀՕ-195