Գլխավոր տեղեկություն
Համար
N 1366-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2023 թվականի N 1366-Ն

 

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 595-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 11-ի N 1366-Ն որոշման

 

ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական կայազորային մեկուսարանի (այսուհետ՝ մեկուսարան) ներքին կանոնակարգը (այսուհետ՝ ներքին կանոնակարգ) սահմանում է օրենսդրությամբ սահմանված՝ ձերբակալված կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառված կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով պատժի դատապարտված զինծառայողների (այսուհետ նաև՝ ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայող) մեկուսարան ընդունելու կարգը և պայմանները, օրվա կարգացուցակը, ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների իրավունքների իրականացման երաշխիքները, տեսակցության տրամադրման, հեռախոսակապից օգտվելու, նամակագրության վարման կարգը և պայմանները, խրախուսանքների և տույժերի կիրառման կարգը, խուզարկություն և զննություն կատարելու, դրանց արդյունքով վերցված առարկաների և իրերի պահման ու տնօրինման կարգը, այն առարկաների և իրերի ցանկը, որոնք ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին արգելված են, հանձնուքների և փաթեթների հանձնման կարգը, մեկուսարանում պահելու կատարման և պայմանների հետ կապված այլ հարաբերություններ:

2. Ներքին կանոնակարգի պահանջների կատարումը պարտադիր է մեկուսարանի վարչակազմի, ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների, ինչպես նաև կարգապահական մեկուսարան այցելող յուրաքանչյուր անձի համար:

3. Ներքին կանոնակարգի պահանջների կատարումն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության (այսուհետ՝ ռազմական ոստիկանություն) մեկուսարանի պետը կամ նրա պարտականությունները կատարող անձը:

 

2. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների մեկուսարան ընդունելու հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձերբակալման մասին որոշումն ու ձերբակալման մասին արձանագրությունը, կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու դատական ակտը և այն կատարման հանձնելու մասին կարգադրությունը, կարճաժամկետ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը: Միաժամանակ, անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: Մեկուսարան ընդունելու մասին կազմվում է արձանագրություն՝ համաձայն N 1 ձևի, որում պարտադիր նշվում են ձերբակալման կամ կալանավորման կամ դատապարտման հիմքերը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված արարքի կատարման համար զինծառայողը ձերբակալվել է կամ կալանավորվել է կամ դատապարտվել է, արձանագրության կազմման ժամը, օրը, ամիսը, տարեթիվը և վայրը: Միաժամանակ, կազմվում է նաև արձանագրություն՝ մեկուսարան ընդունված անձի հանդերձանքի և անձնական իրերի մասին` համաձայն N 2 ձևի:

5. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերը թերի կամ խախտումներով լրացված լինելու, ինչպես նաև թվարկված որևէ փաստաթղթի բացակայության դեպքում անձը մեկուսարան չի ընդունվում:

6. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները մեկուսարան են ընդունվում ցանկացած ժամի: Մեկուսարանի հերթապահն ստուգում է հիմքերը, հարցման միջոցով պարզում փաստաթղթային տվյալների իսկությունը, այնուհետև համապատասխան գրանցում է կատարում հաշվառման գրանցամատյանում և անհատական քարտում: Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների խումբ ընդունելու դեպքում նրանք տեղավորվում են անձնական խուզարկության սենյակի խցերում՝ ոչ ավելի, քան 2 ժամ տևողությամբ:

7. Յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի վերաբերյալ մեկուսարանում կազմվում և վարվում է անձնական գործ, որում ներառվում են`

1) ձերբակալման կամ կալանավորման կամ դատապարտման, ինչպես նաև ազատման կամ պատժի կրման ժամկետի ավարտման ամսաթվերը.

2) անհատական քարտը.

3) անձնական խուզարկության մասին արձանագրությունը.

4) մատնադրոշմման տվյալները.

5) հանձնուքի, տեսակցության մասին դիմումները.

6) այլ վերաբերող փաստաթղթեր:

8. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները մեկուսարան ընդունվելիս օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր ենթարկվում են անձնական խուզարկության, իսկ նրանց մոտ գտնվող իրերը՝ զննության: Անձնական խուզարկության մասին կազմվում է արձանագրություն՝ համաձայն N 3 ձևի:

9. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները մեկուսարան ընդունվելիս մեկուսարանի հերթապահ բժշկի (բուժակի) կողմից ենթարկվում են բժշկական զննության՝ անհապաղ: Բժշկական զննության և ցուցաբերված բժշկական օգնության մասին կատարվում է գրառում համապատասխան բուժմատյանում: Բժշկական զննության մասին կազմվում է արձանագրություն՝ համաձայն N 4 ձևի:

10. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները ենթարկվում են նաև մատնադրոշմման և լուսանկարման:

11. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների մոտ թողնվում են այն առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք թույլատրվում է պահել նրանց մոտ՝ խցերում, ներքին կանոնակարգով սահմանված քանակությամբ և տեսականիով: Ստացված ծանրոցները, հանձնուքները, սննդամթերքը, իրերը ենթարկվում են զննության և ստուգման՝ մեկուսարանի ծառայողի կողմից: Առգրավված արգելված առարկաները, իրերը և սննդամթերքն ընդունվում են պահպանության կամ ոչնչացվում են, իսկ, անհրաժեշտության դեպքում, ուղարկվում են փորձաքննության, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն: Առգրավված դրամը, արժեթղթերը, թանկարժեք իրերը, անձնական իրերն ի պահ են հանձնվում մեկուսարանի հերթապահ մասի պահասենյակ: Անձնական փաստաթղթերը, նամակները, ծոցատետրերը, լուսանկարները, առգրավված առարկաները և իրերը, շքանշաններն ու մեդալները, որոնց պատկանելիությունը պարզված չէ, փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնին:

12. Հայտնաբերված ալկոհոլային խմիչքները, սպիրտային հիմքեր ունեցող այլ նյութերը, խաղաթղթերը, խմորիչը, տնային պայմաններում պատրաստված պահածոները, պոռնոգրաֆիկ նյութերը և իրերը ոչնչացվում են, որի մասին կազմվում է արձանագրություն՝ դրանում նշելով նաև ոչնչացման եղանակը:

13. Մեկուսարան ընդունելուց անմիջապես հետո մեկուսարանի վարչակազմը ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին տեղեկացնում է նրա իրավունքների և պարտականությունների, ներքին կանոնակարգի, ձերբակալման կամ պատիժը կրելու կարգի ու պայմանների, ինչպես նաև ձերբակալման կամ կալանավորման կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, նրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, համապատասխան դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու կարգի մասին, որի տեղեկանքը՝ համաձայն N 5 ձևի, հաստատվում է տվյալ անձի ստորագրությամբ: Նշված տեղեկանքը կցվում է նրա անձնական գործին, իսկ ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի պահանջի դեպքում նրան տրամադրվում է տեղեկանքի պատճենը:

14. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողն անձնական խուզարկությունից հետո մեկուսարանի հերթապահի կողմից ծանոթացվում է ներքին կանոնակարգի և օրվա կարգացուցակին, որից հետո ձերբակալված զինծառայողին տեղաբաշխում է մենախցում, իսկ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին՝ խցում:

15. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին մեկուսարան ընդունելուց հետո մեկուսարանի վարչակազմը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղյակ պահել նրա կողմից նշված անձին կամ նրա մերձավոր ազգականներին:

 

3. ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

16. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները պահվում են հաշվի առնելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 31-րդ հոդվածի և Քրեակատարողական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:

17. Ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների վրա տարածվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով, իսկ դատապարտված զինծառայողների վրա՝ Քրեակատարողական օրենսգրքի 13-րդ գլխով նախատեսված պատժի կատարման պայմանները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

18. Դատապարտված կին զինծառայողներին հնարավորության դեպքում ապահովվում է շփում երեխայի հետ՝ հաշվի առնելով մեկուսարանի բնականոն աշխատանքը չխաթարելու և տվյալ անձի վրա տարածվող սահմանափակումները չխախտելու անհրաժեշտությունը:

 

4. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ

 

19. Մեկուսարանում սահմանվում է օրվա կարգացուցակ` հաշվի առնելով տարվա եղանակը, կլիմայական պայմանները և այլ հանգամանքներ: Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, ավարտակոչի, զբոսանքի, հարդարանքի, մարմնամարզության, սննդի ընդունման համար նախատեսված ժամերը:

20. Օրվա կարգացուցակը ձերբակալված կամ կալանավորված կան դատապարտված զինծառայողների համար նախատեսում է ութժամյա գիշերային պարտադիր քուն։

21. Նմուշային օրինակին համապատասխան մշակված օրվա կարգացուցակը (ձև N 6) հաստատվում է ռազմական ոստիկանության պետի կողմից և տեղեկացվում է մեկուսարանի անձնակազմին և փակցվում է խցերում։

22. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների զբոսանքի ժամերը սահմանվում են օրվա կարգացուցակով՝ հիմք ընդունելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 16-րդ հոդվածի և Քրեակատարողական օրենսգրքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները։

23. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողն իր ցանկությամբ կարող է չօգտվել զբոսնելու իրավունքից։ Զբոսանքից հրաժարվելու փաստն արձանագրվում է մատյանում՝ համաձայն N 7 ձևի։

24. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողն իրավունք ունի զբոսանքի ժամանակահատվածում զբաղվելու չարգելված ցանկացած գործողությամբ։

25. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների զբոսանքն իրականացվում է մեկուսարանի վարչակազմի հսկողությամբ։

26. Մեկուսարանում կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն՝ մեկուսարանի պետի կողմից հաստատված հերթապահության ժամանակացույցին համապատասխան։

 

5. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

27. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների վարքագծի կանոնները բխում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նրանց իրավունքներից և պարտականություններից։

28. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների իրավունքների և պարտականությունների իրականացումը չպետք է խախտի մեկուսարանում գտնվելու և պատժի կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը։ Դատապարտված զինծառայողն օրենքով սահմանված իրավունքներից բացի իրավունք ունի տնօրինելու օրակարգով իրեն հատկացված ազատ ժամանակը:

29. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին մեկուսարանի վարչակազմը դիմում է «Դուք»-ով և կոչում «քաղաքացի» կամ՝ համապատասխանաբար «ձերբակալված» կամ «կալանավորված» կամ «դատապարտյալ»՝ ավելացնելով ազգանունը, կամ կոչում «պարոն» կամ «տիկին»՝ ավելացնելով զինվորական կոչումը։ Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողն մեկուսարանի վարչակազմի ներկայացուցիչներին դիմում է «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»՝ ավելացնելով զինվորական կոչումը կամ ազգանունը։

30. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին արգելվում է՝

1) իր մոտ ունենալ կամ խցում պահել սույն կանոնակարգով նախատեսված արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք.

2) խցի կամ զբոսանքի վայրի սահմաններից դուրս նետել որևէ իր կամ վերցնել այդ տարածքում հայտնաբերված իրը.

3) կիպ մոտենալ խցի կամ կացարանի դռան դիտանցքին և փակել այն, կատարել խցում գտնվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելուն խոչընդոտող այլ գործողություններ.

4) փչացնել մեկուսարանի օգտագործման համար տրված իրերը, պատերի վրա նշումներ կամ գրառումներ անել, նկարել, թղթեր փակցնել, վնասել իրավական ակտերից կատարված և փակցված քաղվածքները, տեղեկատվության նպատակով փակցված ցուցանակները.

5) օգտվել ինքնաշեն էլեկտրասարքերից կամ սարքավորումներից.

6) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` մեկուսարանի տարածքում պահել կենդանիներ, զբաղվել բանջարաբուծությամբ և սենյակային բուսաբուծությամբ, ստեղծել կենդանի բնության անկյուններ.

7) օգտագործել ալկոհոլային խմիչքներ, թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 15-ի N 17-Ն հրամանով նախատեսված՝ բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման դեպքերի.

8) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` փոխել անհատական քնելու տեղը կամ վարագուրել այն.

9) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` կատարել սանհանգույցի կամ խցի կամ կացարանի լուսավորության վերանորոգման աշխատանքներ.

10) հրաժարվել կամ խուսափել մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի օրինական կարգադրությունների կատարումից.

11) կազմակերպել և անցկացնել հրապարակային միջոցառումներ.

12) խախտել տեղաշարժման համար նախատեսված վայրերի սահմանները.

13) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` գտնվել այլ խցերում.

14) զբաղվել մոլախաղերով.

15) նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով զբաղվել թույլատրելի խաղերով.

16) սնունդ պատրաստել և օգտագործել դրա համար չնախատեսված վայրերում.

17) անհարկի բղավել, աղմկել, խանգարել անդորրը.

18) նշանակված աշխատանքի կատարման վայրում պահել սննդամթերք.

19) առանց մեկուսարանի վարչակազմի թույլտվության` ճաշարանից դուրս բերել սննդամթերք:

31. Դատապարտված զինծառայողին առանց պահակախմբի կամ ուղեկցորդման մեկուսարանի սահմաններից դուրս տեղաշարժվելու մասին մեկուսարանի պետի կողմից կայացվում է որոշում, որի մեջ նշվում են դատապարտված զինծառայողի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, հոդվածը, որով նա դատապարտվել է, պատժի փաստացի կրած ժամանակը, կատարվող աշխատանքների բնույթը, տեղաշարժման ուղին և ժամանակը։ Որոշումը կցվում է դատապարտված զինծառայողի անձնական գործին։

32. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` դատապարտված զինծառայողին տրվում է սահմանված նմուշի անցագիր` համաձայն N 8 ձևի:

33. Մեկուսարանի վարչակազմն իրականացնում է անցագրերի հաշվառում` վարելով համապատասխան հսկողական մատյան, որում նշվում են անցագիր ստացած` դատապարտված զինծառայողի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, պատժի կրման սկիզբը և վերջը, տեղաշարժման ուղին ու ժամանակը, անցագիրը տալու օրը, գործողության ժամկետը և ծանոթագրություններ գործողության ժամկետի երկարաձգման մասին:

34. Դատապարտված զինծառայողին առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել թույլատրվում է միայն անցագրում դրա համար նշված ժամերին և ուղիով: Դատապարտված զինծառայողի մեկուսարանի սահմաններից դուրս գալու և վերադարձի ժամանակը կարգավորվում է ըստ աշխատանքի բնույթի և տևողության:

35. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` դատապարտված զինծառայողը բնակվում է մեկուսարանի վարչական սահմաններում` սահմանված կարգով հսկողության տակ գտնվող իրեն հատկացված վայրում: Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` դատապարտված զինծառայողներին կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս բնակվելն արգելվում է:

36. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած` դատապարտված զինծառայողը ոչ աշխատանքային ժամերին գտնվում է մեկուսարանի տարածքում, որի նկատմամբ տարածվում են ներքին կանոնակարգով սահմանված վարքագծի կանոնները:

37. Մեկուսարանի պետի որոշման հիման վրա` դատապարտված զինծառայողը զրկվում է առանց պահախմբի կամ ուղեկցորդման կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս գտնվելու թույլտվությունից` այդպիսի թույլտվություն ստացած` դատապարտված զինծառայողի կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքերում: Համապատասխան որոշման մեջ նշվում են դատապարտված զինծառայողի անվանական տվյալները և առանց պահախմբի կամ ուղեկցորդման կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տալու մասին որոշման վերացման հիմքերի համառոտ բովանդակությունը: Նշված դեպքում դատապարտված զինծառայողի անցագիրը վերցվում է և կցվում դատապարտված զինծառայողի անձնական գործին:

38. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած` դատապարտված զինծառայողը կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում պարտավոր է`

1) պահպանել տեղաշարժման ուղին և ժամանակը.

2) ժամանակին վերադառնալ և դրա մասին տեղյակ պահել մեկուսարանի վարչակազմին.

3) մեկուսարանի վարչակազմի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների առաջին իսկ պահանջով ներկայացնել անցագիրը, իսկ մեկուսարան վերադառնալուց հետո այն հանձնել կարգապահական մեկուսարանի վարչակազմի համապատասխան ներկայացուցչին.

4) անցագիրը չտրամադրել այլ անձանց:

39. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած` դատապարտված զինծառայողը կարգապահական մեկուսարանի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում կարող է կրել տարվա եղանակին համապատասխան` սահմանված միասնական նմուշի կամ քաղաքացիական հագուստ:

 

6. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

40. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով:

41. Անհատական օգտագործման նպատակով նրանց տրամադրվում են՝

1) մահճակալ.

2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն.

3) ճաշարանային սպասք (սնունդ ընդունելու ժամանակ):

42. Համաձայն սահմանված նորմերի` ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին տրվում են նաև`

1) օճառ.

2) հիգիենիկ թուղթ.

3) գրենական պիտույքներ (թուղթ, գրիչ).

4) լրագրեր.

5) խուցը մաքրելու առարկաներ և կենցաղում օգտագործվող այլ առարկաներ ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին՝ մեկուսարանի հերթապահի հսկողությամբ.

6) երեսսրբիչ և հիգիենիկ սրբիչ.

7) կանացի հիգիենայի պարագա.

8) ատամի խոզանակ և ատամի մածուկ (փոշի):

43. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներն անձնական հիգիենայի համար ապահովվում են տաք ջրով: Խցում օդի ջերմաստիճանը +180 C-ից ցածր չպետք է լինի:

44. Մեկուսարանում վարձու աշխատողի ներգրավման միջոցով յուրաքանչյուր օր անցկացվում է ազատ խցերի և այլ սենյակների խոնավ մաքրում` օգտագործելով ախտահանող միջոցներ, իսկ սննդի տաքացման սենյակում` սննդի յուրաքանչյուր բաժանումից հետո: Մեկուսարանի բոլոր սենյակներում և խցերում անցկացվում է հիմնական մաքրում` ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Ձերբակալված զինծառայողի կողմից խցերի մաքրումը կատարվում է մեկուսարանի հերթապահի հսկողությամբ: Կալանավորված կամ դատապարտված զինծառայողները պատասխանատու են իրենց խցերի մաքրության պահպանման համար և անձնական հիգիենայի պահպանման առաջնահերթ պայման է հանդիսանում խցերի ամենօրյա մաքրության ապահովումը:

45. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների սնունդը բաժանվում է մեկուսարանի հերթապահ վերակարգի կողմից: Ձերբակալված զինծառայողները սնունդն ընդունում են մենախցերում: Սպասքը լվացվում և մշակվում է լվացող ու ախտահանող միջոցների պարտադիր օգտագործմամբ` սննդի տաքացման համար նախատեսված սենյակում:

46. Մեկուսարանում սննդի տաքացման համար նախատեսված սենյակում պետք է լինի փակվող կափարիչով, եռացած ջրով բաք, որն ըստ պահանջարկի բաշխվում է մենախցերին մետաղյա գավաթներով` ձերբակալված, դատապարտված զինծառայողի և դատապարտված զինծառայողներից յուրաքանչյուրին առանձին:

47. Մեկուսարանում սանիտարական և հակահամաճարակային հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության բուժծառայության և հիգիենիկ հակահամաճարակային ծառայության կողմից:

48. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին առաջին բժշկական օգնությունը ցույց է տրվում մեկուսարանի բժշկի (բուժակի) կամ շտապ բժշկական օգնության ծառայության կողմից:

49. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին բժշկի կողմից նշանակված դեղերը պահվում են մեկուսարանի հերթապահի մոտ, եթե առկա չէ բժշկի գրավոր ցուցումը, որ համապատասխան դեղը պետք է գտնվի հիվանդի մոտ, և օգտագործվում է հիվանդի կողմից` միայն մեկուսարանի հերթապահի ներկայությամբ: Մեկուսարանում պետք է առկա լինի բազմատեսականի դեղերով դեղարկղ: Դեղերի կազմը դեղարկղում որոշվում է ռազմական ոստիկանության բուժծառայության կողմից և համալրվում է օգտագործման չափով:

50. Ձերբակալված և կալանավորված կամ դատապարտված զինծառայողները հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունենալու դեպքում՝ մեկուսարանի բժշկի (բուժակի) կամ շտապ բժշկական օգնության ծառայության բուժաշխատողի գրավոր եզրակացության հիման վրա, մեկուսարանի պետի ուղեգրով պահակախմբի ուղեկցությամբ փոխադրվում են ռազմաբժշկական հաստատություններ կամ մասնագիտացված քաղաքացիական բժշկական հաստատություններ, որոնցում պահվում են հատուկ հիվանդասենյակներում՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածով և Քրեակատարողական օրենսգրքի 18-րդ գլխով սահմանված կարգով։

51. Հիվանդության սիմուլյացիայի կամ կեղծ փաստաթուղթ oգտագործելու կամ խաբեության կամ ապoրինի այլ եղանակով բժշկական օգնության կամ սպասարկման դիմաց ձերբակալված, կալանավորված կամ դատապարտված զինծառայողի վարքագիծը գնահատվում է որպես սույն կանոնակարգի պահանջների խախտում, որի հետևանքով կալանավորված կամ դատապարտված զինծառայողի նկատմամբ կարող են կիրառվել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության՝ ներառյալ տույժի միջոցներ: Հիվանդության ձևացման (սիմուլյացիա) դրդապատճառները, մինչև դրանց համար համապատասխան տույժի միջոցներ կիրառելը, որոշվում են կալանավորված կամ դատապարտված զինծառայողների նկատմամբ իրականացված հոգեբանական կամ բժշկական զննության միջոցով համապատասխան մասնագետների կողմից տրված կարծիքների հիման վրա:

 

7. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՆՈՒՆԴԸ, ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ

 

52. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողն ապահովվում է սննդով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

53. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների կողմից սննդի ընդունումից հրաժարվելու դեպքում մեկուսարանի պետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները և դրա մասին հայտնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, մեկուսարանի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ինչպես նաև վերադաս մարմնին:

54. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի` սննդից հրաժարվելու պատճառները պարզելուց հետո մեկուսարանի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում նրանց օրինական պահանջները բավարարելու համար:

55. Սննդի ընդունումից հրաժարված զինծառայողը հսկողության է վերցվում բուժաշխատողի կողմից: Բժշկական օգնությունը պետք է իրականացվի մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում՝ պահպանելով զինծառայողի հիմնական իրավունքները և ազատությունները: Մինչև սննդի ընդունումից հրաժարվելու դադարեցումը, բուժաշխատողը յուրաքանչյուր օր պարզում է սննդի ընդունումից հրաժարված զինծառայողի կողմից սննդամթերքի կամ ջրի ընդունումից հրաժարվելու հետևանքով գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` արհեստական սնուցման ձևով) տրամադրելու վերաբերյալ համաձայնության առկայության կամ բացակայության հանգամանքը և դրա մասին կատարում գրառում նրա բժշկական քարտում:

56. Սննդի ընդունումից հրաժարվելու հետևանքով ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում` զինծառայողի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ բժշկի գրավոր եզրակացությամբ, կիրառվում են բժշկական բնույթի անհրաժեշտ միջոցներ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

57. Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին այլ վայրեր տեղափոխելը: Անհրաժեշտության դեպքում, փոխադրումն իրականացվում է բուժաշխատողի ուղեկցությամբ:

58. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողն իր հաշվին կարող է ձեռք բերել սննդամթերք և անհրաժեշտ ու սույն կանոնակարգով չարգելված առարկաներ, որի համար դիմում է ներկայացնում մեկուսարանի պետին:

59. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին արգելվում է իրենց մոտ ունենալ կամ հանձնուքներով և ծանրոցներով ստանալ կամ ձեռք բերել, ինչպես նաև արգելվում է վերջիններիս վաճառել՝

1) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և արտադրատեսակներ.

2) ցանկացած տեսակի հրազեն, նետողական, օդաճնշիչ, գազային և սառը զենք, դրանց փամփուշտներ.

3) ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ և այլ մասեր ու պարագաներ, ռացիա և այլն).

4) դրամ, արժեթղթեր, թանկարժեք կամ թանկարժեք նյութերից պատրաստված իրեր.

5) ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաև այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք.

6) օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների).

7) ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ իր մասնակցությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք).

8) կացին, մուրճ և այլ գործիքներ՝ բացառությամբ աշխատանքներում ներգրավված դատապարտյալների.

9) դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի.

10) ֆոտոխցիկ, տեսախցիկ, համակարգիչ, վիդեո, աուդիոձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա.

11) տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ.

12) երաժշտական գործիքներ.

13) խմորիչ, տնային պայմաններում պատրաստված պահածոներ.

14) էլեկտրակենցաղային իրեր (բացառությամբ էլեկտրական ածելիների).

15) անկողնային ծրարներ.

16) ցանկացած տեսակի դեղ, եթե առկա չէ բժշկի գրավոր ցուցումը.

17) ներքնակ, բարձ, ծածկոց՝ բացառությամբ մեկուսարանի կողմից պետական միջոցների հաշվին տրամադրվածների.

18) ալկոհոլային խմիչքներ, սպիրտ պարունակող ցանկացած հեղուկներ.

19) ցանկացած տեսակի այլ առարկա, իր կամ սննդամթերք, բացառությամբ հետևյալ առարկաների, իրերի կամ սննդամթերքի՝

ա. ծխախոտ, լուցկի, կրակայրիչ,

բ. մեկուսարանի կողմից տրամադրված կամ դրանից գունային կամ այլ հատկանիշներով չտարբերվող նույն տեսակի հագուստ, գլխարկ, կոշիկ, սավան, բարձի երես, երեսսրբիչ և հիգիենիկ սրբիչ,

գ. ներքնազգեստ, թաշկինակ, գոտի, գուլպաներ, վզնոց, զուգագուլպաներ, ձեռնոցներ, թաթմաններ, սենյակային հողաթափեր, սպորտային կոշիկ, սպորտային համազգեստ, թելեր, սրբիչ,

դ. հիգիենայի պարագաներ (տնտեսական և ձեռքի օճառ, ատամի խոզանակ, ատամի փոշի կամ մածուկ, քսուքներ, շամպուն, սանր), եղունգներ կտրելու աքցան,

ե. գլխաշոր, ռեյտուզ, կրծկալ, մառլյա, բամբակ, հիգիենիկ փաթեթ, ծամկալներ, վազելին և կոսմետիկ պարագաներ (կանանց համար),

զ. հայելի, էլեկտրական կամ միանգամյա օգտագործման անվտանգ ածելի,

է. կոշիկի և հագուստի խոզանակներ, կոշիկի քսուք,

ը. պլաստմասսայից պատրաստված տուփեր` ակնոցների, օճառի և ատամի խոզանակների համար,

թ. սպասք` ալյումինե, պլաստմասսայե կամ էմալապատ,

ժ. սեղանի խաղեր (բացառությամբ խաղաթղթերի, զառի),

ժա. գրականություն, թերթեր, ամսագրեր (բացառությամբ պոռնոգրաֆիկ նյութերի), դասագրքեր, տետրեր, փոստային ծրարներ, բացիկներ, դրոշմանիշեր, հասարակ մատիտներ, գրիչներ,

ժբ. լուսանկարներ, լուսանկարների ալբոմ, օրացույց,

ժգ. գործարանային արտադրության կենցաղային էլեկտրական ջեռուցիչներ (կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայության դեպքում), էլեկտրական թեյնիկ, էլեկտրական սրճեփ,

ժդ. ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված խաչեր և պաշտամունքի այլ առարկաներ,

ժե. հենակներ, ձեռնափայտեր, աջակցող միջոցներ, անվասայլակներ (բժշկի թույլտվությամբ),

ժզ. առանց համացանցին միանալու, առանց տեսանկարահանելու կամ ձայնագրելու հնարավորության, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված ձեռքի կամ գրպանի ժամացույց,

ժէ. հեռուստացույց, ռադիոընդունիչ, մագնիտոֆոն (առանց ձայնագրման հնարավորության), սառնարան (125 x 66 x 60 չափսերից ոչ մեծ կամ տեխնիկական անձնագրի համաձայն՝ 280 լիտր ընդհանուր ծավալը չգերազանցող),

ժը. թզբեհ՝ բացառությամբ քրեական ենթամշակույթի տարրերով, սուր կամ ծակող ծայրերով,

ժթ. հանքայի ջուր, հյութեր, խմելու ջուր` գործարանային արտադրության և պլաստմասսայե տարաներով,

ի. բանջարեղեն, մրգեր,

իա. շաքարավազ, կոնֆետ, շոկոլադե սալիկներ, կաթնամթերք (կարագ, պանիր, թթվասեր, մածուն, կաթնաշոռ), երշիկեղեն, աղ, սուրճ, թեյ, կակաո, մաստակ,

իբ. սննդամթերք, որը չի պահանջում ջերմային մշակում:

 

8. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՄՈՒՄՆԵՐ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

60. Մեկուսարանի աշխատողներն ամենօրյա շրջագայության ընթացքում պարտավոր են ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողից ընդունել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր առաջարկություններ, դիմումներ կամ բողոքներ: Մեկուսարանի վարչակազմին հասցեագրված առաջարկությունները, դիմումները կամ բողոքները գրանցվում են համապատասխան հաշվառման մատյանում` համաձայն N 9 ձևի, և զեկուցվում մեկուսարանի պետին: Վերջինս միջոցներ է ձեռնարկում դրանք լուծելու համար:

61. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին և հասարակական միավորումներին հասցեագրված առաջարկությունները, դիմումները կամ բողոքներն ուղարկվում են մեկուսարանի վարչակազմի, պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով:

62. Քրեական հետապնդման մարմնի որոշումների և գործողությունների դեմ ուղղված բողոքները, ինչպես նաև մեկուսարանի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին հասցեագրված առաջարկությունները, դիմումները կամ բողոքներն ուղարկվում են հասցեատիրոջը` առավելագույն երեք օրացուցային օրվա ընթացքում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված առաջարկությունները, դիմումները կամ բողոքները՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում:

63. Մեկուսարանի վարչակազմի որոշումների ու գործողությունների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, դիմումները և բողոքները չեն կասեցնում այդ որոշումների ու գործողությունների կատարումը: Առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխանների մասին ստորագրությամբ անմիջապես հայտնվում է ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված անձանց և կցվում նրանց անձնական գործին:

64. Առաջարկությունների, դիմումների և բողոքների ուղարկման ծախսերը կատարվում են պետության հաշվին: Արգելվում է դիմումների, բողոքների և առաջարկությունների ընդունման ժամանակավոր դադարեցումը կամ սահմանափակումը:

65. Արգելվում է իրենց օրինական շահերի և իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներ, բողոքներ և առաջարկություններ ներկայացնող ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի նկատմամբ հետապնդումը: Հետապնդում իրականացնող պաշտոնատար անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

9. ՊԱՇՏՊԱՆԻ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՏԵՍԱԿՑԵԼԸ

 

66. Մեկուսարանի վարչակազմը ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին` փաստաբանի կամ պաշտպանի, մերձավոր ազգականի և այլ անձանց հետ տեսակցելն ապահովելու նպատակով ստեղծում է համապատասխան պայմաններ:

67. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին մեկուսարանում, օրենքով և սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, թույլատրվում է առանձին, անարգել տեսակցել իր փաստաբանի կամ պաշտպանի հետ` առանց թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից: Փաստաբանի կամ պաշտպանի հետ ձերբակալված կամ կալանավորված զինծառայողի տեսակցությունը կարող է սահմանափակվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Փաստաբանի կամ պաշտպանի տեսակցության անվտանգությունն ապահովելու նպատակով կարգապահական մեկուսարանի աշխատողների կողմից իրականացվում է տեսողական հսկողություն, որը թույլ է տալիս տեսնել, բայց չլսել նրանց:

68. Փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցություն թույլատրում է մեկուսարանի պետը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը՝ ձերբակալված կամ կալանավորված զինծառայողի հետ տեսակցության համար «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով պահանջվող փաստաթղթերի հիման վրա, իսկ դատապարտված անձի պարագայում՝ փաստաբանի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանական գործունեության արտոնագիր կամ փաստաբանի վկայական ներկայացնելու դեպքում՝ դատապարտված անձի դիմումի հիման վրա:

69. Ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների` մերձավոր ազգականների հետ տեսակցությունը տրամադրվում է մեկուսարանի պետի որոշմամբ, եթե այն արգելված չէ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: Ձերբակալված զինծառայողին չի տրամադրվում տեսակցություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ նրա ներկայացուցչի հետ` օրենքով նախատեսված դեպքերում:

70. Դատապարտված զինծառայողը պատժի կրման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ունի առնվազն մեկ կարճատև՝ մինչև չորս ժամ տևողությամբ, տեսակցության իրավունք` մերձավոր ազգականների հետ։ Բացի այդ, անձնական բացառիկ հանգամանքների դեպքում՝ մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, ինչպես նաև իր երեխային պետական կամ այլ հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով կարող է տրամադրվել լրացուցիչ կարճատև տեսակցություն: Ձերբակալված զինծառայողին տրամադրվում է մերձավոր ազգականի հետ առնվազն մեկ տեսակցություն` մինչև մեկ ժամ տևողությամբ, իսկ կալանավորված զինծառայողին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու կարճատև տեսակցություն` մինչև երեք ժամ տևողությամբ:

71. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց (բացի փաստաբանից կամ պաշտպանից) հետ տեսակցություններն անցկացվում են մեկուսարանի աշխատողների հսկողությամբ: Տեսակցող անձանց կողմից սույն կանոնակարգով նախատեսված արգելված առարկաներ, քրեական գործի քննությանը խոչընդոտող կամ նոր հանցագործության կատարմանը նպաստող նյութեր, տեղեկություններ փոխանցելը կամ փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեսակցության վաղաժամկետ դադարեցման:

72. Տեսակցելու համար կարգապահական մեկուսարանի պետին ներկայացվում է դիմում և անձը հաստատող փաստաթուղթ:

73. Տեսակցության եկած անձանց, ինչպես նաև ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին բացատրվում են նրանց վարքագծի կանոնները տեսակցության ընթացքում: Նրանք զգուշացվում են նաև ներքին կանոնակարգի պահանջները խախտելու դեպքում տեսակցությունը դադարեցնելու մասին: Հսկիչի պահանջները չկատարելու դեպքում դրա մասին զեկուցվում է մեկուսարանի հերթապահին:

74. Մեկուսարանում տեսակցությունների համար կահավորվում են հատուկ սենյակներ: Տեսակցությունը կազմակերպվում է այնպես, որպեսզի բացառվի այլ անձանց հետ շփումը:

75. Հերթափոխի ընդունում-հանձնում կատարելու ժամանակ, օրվա կարգացուցակով սննդի ընդունման համար նախատեսված և գիշերային ժամերին արգելվում է ձերբակալված կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին տեսակցության համար խցերից դուրս բերելը, բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:

76. Սանիտարահամաճարակային միջոցառումներ իրականացնելիս կամ արտակարգ իրավիճակների ժամանակ բոլոր տեսակի տեսակցությունները ժամանակավորապես դադարեցվում են:

77. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները տեսակցությունից առաջ և հետո ենթարկվում են անձնական խուզարկության, իսկ նրանց իրերը` զննության: Մեկուսարանի հերթապահը ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին տեսակցություն տալու մասին նշում է կատարում համապատասխան մատյանում:

78. Տեսակցությունից հրաժարվելու մասին ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի գրավոր դիմումի համաձայն տեսակցությունը կարող է փոխարինվել մեկ հեռախոսազրույցով` մինչև 15 րոպե տևողությամբ:

 

10. ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

79. Ձերբակալված կամ կալանավորված զինծառայողը կարող է իր հաշվին օգտվել մեկուսարանի տարածքում տեղակայված հեռախոսակապից՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելքի բացակայության դեպքում:

80. Դատապարտված զինծառայողին տրվում է մեկ ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ հեռախոսակապից և մեկ անգամ տեսազանգից օգտվելու իրավունք՝ պետական միջոցների հաշվին: Հեռախոսակապից դատապարտված զինծառայողը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին: Բացի այդ, անձնական բացառիկ հանգամանքների դեպքում՝ մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որն զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, ինչպես նաև իր երեխային պետական կամ այլ հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով կարող է տրամադրվել լրացուցիչ հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու հնարավորություն:

81. Հեռախոսակապը կազմակերպվում է տեղադրված քարտային հեռախոսակապի հանգույցների միջոցով, որոնց համար նախատեսված քարտերը ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողը կարող է ձեռք բերել իր հաշվին կամ ստանալ հանձնուքով կամ ծանրոցով:

82. Հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է կարգապահական մեկուսարանի պետի սահմանած ժամանակացույցով: Հեռախոսակապից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 15 րոպեն: Չի թույլատրվում գիշերային ժամերին հեռախոսակապից օգտվել: Արգելվում են ձերբակալված, կալանավորված և դատապարտված զինծառայողների միջև հեռախոսազրույցները:

83. Մեկուսարանի պետը, հաշվի առնելով ներկայացված հիմնավոր պատճառաբանությունը, կարող է երկարաձգել հեռախոսակապից օգտվելու տևողությունը` ևս 10 րոպեով:

84. Հեռախոսակապից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում, որում նշվում են հեռախոսակապից օգտվողի անվանական տվյալները, հեռախոսակապից օգտվելու հաճախականությունն ու տևողությունը:

 

11. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՄԵԿՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

85. Կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է կալանավորված կամ դատապարտված զինծառայողի գրավոր դիմումի հիման վրա՝ կալանավորված զինծառայողի դեպքում՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իսկ դատապարտված զինծառայողի դեպքում՝ մեկուսարանի պետի կողմից: Որոշման մեջ նշվում են անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, մեկնում տրամադրելու հիմքերի և դրանք փաստող փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, մեկնման ժամանակը, տևողությունը և վայրը, ինչպես նաև մեկնումը կարգապահական մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտությունը:

86. Դատապարտված զինծառայողին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև 3 օրացուցային օր տևողությամբ` չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը՝ անձնական բացառիկ հանգամանքների դեպքում՝ մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որն զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխային պետական կամ այլ հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով՝ չհաշված մեկնելու և հետ վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել 2 օրը: Կալանավորված զինծառայողի մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված զինծառայողին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում կալանավորված զինծառայողին կարող է տրամադրվել մինչև 7 օր տևողությամբ՝ չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը: Սույն կետում նախատեսված դեպքերում կարճաժամկետ մեկնումների ժամանակահատվածը հաշվարկվում է կալանավորման կամ դատապարտման ժամկետում:

 

12. ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

87. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողն անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով իրավունք ունի մասնակցելու քաղաքացիաիրավական գործարքների` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

88. Զինծառայողը գործարքը կնքելու համար գրավոր դիմում է ներկայացնում մեկուսարանի վարչակազմին:

89. Եթե ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողը ցանկություն է հայտնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցել իր ներկայացուցչի միջոցով, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համապատասխան լիազորագիր տալ իր ներկայացուցչին, որը հաստատվում է մեկուսարանի պետի կողմից` ստորագրությամբ և զինանշանի պատկերով կնիքով:

90. Քաղաքացիաիրավական գործարքի կնքման համար մեկուսարանում կարող է տրամադրվել տեսակցությունների համար նախատեսված սենյակը:

91. Եթե գործարքի կնքման համար նոտարական ձևակերպումը պարտադիր է, ապա մեկուսարանի վարչակազմն ապահովում է նաև նոտարի մասնակցությունը:

92. Քաղաքացիաիրավական գործարքին մասնակցելու և դրա կնքման հետ կապված ծախսերն իրականացնելու համար մեկուսարանի վարչակազմը պատասխանատվություն չի կրում:

93. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի ամուսնության գրանցման կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

13. ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ, ՓԱԹԵԹՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ ԵՎ ՀԱՆՁՆԵԼԸ

 

94. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողը կարող է ստանալ ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ, այդ թվում՝ բժշկի եզրակացությամբ դեղեր՝ համապատասխանաբար «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 22-րդ և Քրեակատարողական օրենսգրքի 81-րդ հոդվածների սահմանված պահանջներով:

95. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի կողմից արգելված իրեր և առարկաներ թաքցնելը, ինչպես նաև նրանց այդպիսիք հանձնելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

96. Ծանրոց, հանձնուք կամ փաթեթ բերող անձը սահմանված կարգով լրացնում և ստորագրում է դիմում` համաձայն N 10 ձևի` մեկ օրինակից: Դիմումը, ինչպես նաև ծանրոց, հանձնուք կամ փաթեթ բերողի անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են մեկուսարանի աշխատողին: Զննությունը կատարվում է այն բերող անձի ներկայությամբ, որի ընթացքում հացամթերքը կտրվում է 2-3 մասի, հեղուկները լցվում են մեկուսարանի ապրանքաամանների մեջ, պահածոները բացվում և լցվում են մեկուսարանի ափսեների մեջ, ձկնեղենը, երշիկեղենը կտրվում են մի քանի մասի, սորուն սննդամթերքը լցվում է այլ ապրանքաամանների մեջ, կոնֆետները, թխվածքաբլիթները և նմանօրինակ այլ սննդամթերք ընդունվում են միայն բաց վիճակում` առանց փաթեթավորման: Ընդունելով ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթը, մեկուսարանի աշխատողն այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը` ընդունման մասին նշում կատարելով դիմումի վրա և գրանցամատյանում:

97. Ծանրոցները, հանձնուքները կամ փաթեթները չեն ընդունվում և վերադարձվում են բերողին հետևյալ դեպքերում`

1) ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի ազատ արձակման.

2) ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի մահվան.

3) օրենքով սահմանված նորմերին հանձնուքի քաշի անհամապատասխանության.

4) ծանրոցը, հանձնուքը և փաթեթը բերող անձի կողմից համապատասխան փաստաթղթեր չներկայացվելու.

5) ծանրոցի, հանձնուքի և փաթեթի ընդունման մասին դիմումի սխալ ձևակերպման.

6) ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի կողմից ծանրոցը, հանձնուքը և փաթեթն ստանալուց հրաժարվելու.

7) կալանավորված կամ դատապարտված զինծառայողի` պատժախցում գտնվելու ընթացքում, եթե հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցը պարունակում են շուտ փչացող ապրանքներ:

98. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի կողմից ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթն ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա կատարվում է համապատասխան նշում, և այն վերադարձվում է բերողին, իսկ դիմումը կցվում է ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի անձնական գործին:

99. Հանձնուքները պետք է փոխանցվեն հասցեատիրոջը` այն ստանալուց մեկ ժամից ոչ ուշ:

100. Եթե կալանավորված կամ դատապարտված զինծառայողը գտնվում է պատժախցում, ապա նրա անունով ստացված հանձնուքները, փաթեթները և ծանրոցները վերցվում են պահպանության և նրանց են հանձնվում տույժը կրելուց հետո, բացառությամբ անձի առողջության պահպանման համար անհրաժեշտ, բժշկի կողմից գրավոր կերպով ցուցված և գործարանային փաթեթավորմամբ դեղերի: Այդ ընթացքում մեկուսարանի վարչակազմն ապահովում է ծանրոցների, հանձնուքների և փաթեթների պահպանությունը, սակայն դրանց բնական փչացման համար պատասխանատվություն չի կրում:

101. Հանձնուքում առկա այն իրերը, առարկաները և սննդամթերքը, որոնք հասցեատիրոջը հանձնելու ենթակա չեն, վերադարձվում են բերողին:

102. Հանձնուքներն ընդունվում են ժամը 10:00-18:00-ն, և ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին դրանք հանձնվում են խցի դռան դիտանցքից, ինչպես ամենօրյա սնունդը:

 

14. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒՅԺԻ ՈՒ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

103. Կալանավորված կամ դատապարտված զինծառայողի նկատմամբ տույժի միջոցները կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, անթույլատրելի գործողությունների և չարամիտ խախտումների կատարման դեպքերում:

104. Կալանավորված զինծառայողի նկատմամբ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 35-րդ հոդվածով սահմանված տույժի միջոցները կիրառվում են մեկուսարանի պետի պատճառաբանված որոշմամբ (այսուհետ՝ որոշում), իսկ դատապարտված զինծառայողի նկատմամբ Քրեակատարողական օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված տույժի միջոցները՝ գրավոր որոշմամբ, բացառությամբ Քրեակատարողական օրենսգրքի 106-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի: Տույժի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով մեկուսարանի վարչակազմը վարում է համապատասխան մատյան, որտեղ նշվում է կիրառված տույժի տեսակը, կիրառման հիմքը, կիրառման ամսաթիվը, տույժը հանելու կամ մարվելու ամսաթիվը:

105. Տույժի միջոցը կիրառվում է բացառապես խախտումը կատարած զինծառայողի նկատմամբ, խախտումը հայտնաբերելուց հետո` ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, իսկ եթե դատապարտված զինծառայողի կողմից խախտման կապակցությամբ կատարվել է ստուգում, ապա դրա ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելու օրվանից մեկ ամիս հետո։ Տույժը, որպես կանոն, կատարվում է անհապաղ, իսկ անհապաղ կատարման անհնարինության դեպքերում՝ ոչ ուշ, քան մեկ ամսում՝ այն նշանակելու օրից։

106. Կալանավորված կամ դատապարտված զինծառայողի նկատմամբ կիրառվող տույժը պետք է համապատասխանի թույլ տրված խախտման և զանցանքի ծանրության աստիճանին, ինչպես նաև կարգապահական խախտումը կատարելու հանգամանքին: Տույժը պետք է կիրառվի միայն համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշման հիման վրա:

107. Կալանավորված կամ դատապարտված զինծառայողի նկատմամբ տույժ կիրառելու մասին որոշման մեջ նշվում են նրա անվանական տվյալները, խախտման բնույթն ու հետևանքները, կատարված ուսումնասիրությունների արդյունքները և տույժի տեսակը:

108. Կատարված խախտման կապակցությամբ տույժ ստացողից պահանջվում է գրավոր բացատրություն, իսկ այն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:

109. Կալանավորված կամ դատապարտված զինծառայողի կողմից կատարված խախտման կապակցությամբ կազմված բոլոր փաստաթղթերը կցվում են նրա անձնական գործին:

110. Առավել խիստ տույժի միջոց կիրառվում է առավել ծանր կամ կրկնակի կատարված, խմբակային բնույթ կրող և անկարգություններ սադրող խախտումների համար:

111. Տույժի կիրառման մասին որոշումը ծանոթացվում է կալանավորված կամ դատապարտված զինծառայողին` երեք օրվա ընթացքում վերցնելով ստորագրություն:

112. Կալանավորված կամ դատապարտված զինծառայողի կողմից տույժի միջոցի բողոքարկումը չի կասեցնում տույժի կիրառումը:

113. Կալանավորված կամ դատապարտված զինծառայողը պատժախուց կարող է տեղափոխվել հետևյալ դեպքերում`

1) կալանավորված կամ դատապարտված այլ զինծառայողի նկատմամբ ճնշում գործադրելու, նրանց վիրավորելու, կարգապահական մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի կամ այլ անձանց վրա հարձակում գործելու.

2) մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի օրինական պահանջներին չենթարկվելու.

3) արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք պահելու, օգտագործելու և պատրաստելու.

4) մեկուսարանի գույքը փչացնելու համար:

114. Պատժախուց տեղափոխելը` որպես տույժի միջոց, կիրառվում է նաև նրանց նկատմամբ, որոնց նկատմամբ նախկինում կիրառվել է երկուսից ավելի կարգապահական տույժ:

115. Կալանավորված կամ դատապարտված զինծառայողը պատժախուց տեղափոխվելիս` ենթարկվում է անձնական խուզարկության: Պատժախուց տեղափոխված` կալանավորված կամ դատապարտված զինծառայողի վերաբերյալ մեկուսարանի վարչակազմում վարվում է հաշվառման մատյան` համաձայն N 11 ձևի:

116. Մինչև պատժախուց տեղափոխվելը` կալանավորված կամ դատապարտված զինծառայողի մոտ եղած սնունդը հանձնվում է պահպանության և վերադարձվում է տույժը կրելուց հետո: Մեկուսարանի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում սնունդը պահպանելու համար, սակայն դրանց բնական փչացման համար պատասխանատվություն չի կրում: Սննդամթերքի փչացման դեպքում այն ոչնչացվում է, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և կցվում նրանց անձնական գործին:

117. Պատժախցում պահվող՝ կալանավորված զինծառայողի վրա տարածվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 36-րդ հոդվածով, իսկ դատապարտված զինծառայողի վրա՝ Քրեակատարողական օրենսգրքի 107-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները:

118. Պատժախցում պահվողի սնունդն ընդունվում է պատժախցում:

119. Պատժախուցը մաքրվում է այնտեղ գտնվող` կալանավորված կամ դատապարտված զինծառայողի կողմից:

120. Մեկուսարանի բժիշկը և պատասխանատու հերթապահն ամեն օր այցելում են պատժախցում պահվող` կալանավորված կամ դատապարտված զինծառայողին` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:

121. Մեկուսարանի պետն իրավունք ունի հետաձգելու պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատելու պատժախցում գտնվելու ժամանակահատվածը կամ ժամկետից շուտ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին ազատելու տույժը կրելուց` հաշվի առնելով հիվանդության հետ կապված պատժախցում գտնվելու անթույլատրելիության մասին բժշկի եզրակացությունը:

122. Պատժախցից ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատություններ տեղափոխված կալանավորված կամ դատապարտված զինծառայողի բուժման ժամկետը հաշվվում է տույժը կրելու ժամկետում:

123. Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված կամ դատապարտված զինծառայողն անհատական քնելու տեղով և անկողնային պարագաներով ապահովվում է միայն քնի համար սահմանված ժամերին:

124. Պատժախցում կալանավորված կամ դատապարտված զինծառայողի նկատմամբ կարող է կիրառվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասով և Քրեակատարողական օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արգելքները:

125. Պատժախցում կալանավորված կամ դատապարտված զինծառայողն օգտվում է ամենօրյա` մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:

126. Մեկուսարանում օրինապահ վարքագծի համար կալանավորված կամ դատապարտված զինծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի միջոցներ:

127. Կալանավորված կամ դատապարտված զինծառայողի նկատմամբ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 34-րդ հոդվածի և Քրեակատարողական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված խրախուսանքի միջոցները կիրառվում են մեկուսարանի պետի որոշմամբ: Խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով մեկուսարանի վարչակազմը վարում է համապատասխան մատյան:

128. Դատապարտված զինծառայողի նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը կցվում է նրա անձնական գործին:

 

15. ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

129. Մեկուսարանում սահմանվում է ռեժիմ, որն ապահովում է ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների իրավունքների, պարտականությունների պահպանումն ու նրանց հուսալի մեկուսացումը: Ռեժիմի պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

130. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների հսկողությունն ապահովելու նպատակով խցերը լուսավորվում են մթնելու պահից մինչև լուսաբաց:

131. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների առավոտյան ստուգումն ու զուգարան դուրս բերելը (խցերում սանհանգույցների բացակայության դեպքում) կատարվում է հանձնող և ընդունող երկու վերակարգերի մասնակցությամբ, մեկուսարանի վարչակազմի անմիջական հսկողությամբ:

132. Խցերի առավոտյան և երեկոյան շրջագայության ընթացքում պարզվում է ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների առկայությունը, կատարվում են իրերի զննություն, խցերի տեխնիկական վիճակի ստուգում, ինչպես նաև դիմումների կամ բողոքների մասին հարցում:

133. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների կողմից խցերը, զբոսաբակը մաքրվում, ամանեղենը լվացվում է մեկուսարանի հերթապահի (օգնականի) և արտատարի հսկողությամբ: Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին ինքնասպասարկման հետ չկապված տնտեսական այլ աշխատանքներում ներգրավելը: Կալանավորված կամ դատապարտված զինծառայողը մեկուսարանի պետի որոշմամբ և իրենց համաձայնությամբ, առանց վարձատրության, կարող են օրական ոչ ավելի, քան 2 ժամ տևողությամբ ներգրավվել հիմնարկի կամ դրան հարող տարածքների բարեկարգման կամ տեխնիկատնտեսական աշխատանքներին, որոնք չեն նվաստացնում նրանց արժանապատվությունը:

134. Մեկուսարանի խցերի դռները բացվում են մեկուսարանի պետի կամ հերթապահի (օգնականի) կողմից, խցի մոտ արտատարի ներկայության դեպքում:

135. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված ծառայողները խցերից դուրս են բերվում`

1) արտակարգ իրավիճակների դեպքում.

2) մեկուսարանի քննչական առանձնասենյակ.

3) տեսակցության սենյակ.

4) զբոսաբակ.

5) սանիտարական մշակման նպատակով` մեկուսարանի սանթողարկարան.

6) բուժաշխատողի մոտ.

7 ) խցերում սանհանգույցների բացակայության դեպքում` զուգարան.

8) պահակախմբին հանձնելու նպատակով.

9) մեկուսարանի տարածքը կարգի բերելու համար.

10) խցերի ամբողջական խուզարկություն կատարելու նպատակով:

136. Խցերից դուրս բերելու և վերադառնալու յուրաքանչյուր դեպքում ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները ենթարկվում են անձնական խուզարկության:

137. Գիշերային ժամերին խցերը բացվում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները դուրս են բերվում միայն արտակարգ իրավիճակների դեպքում, երբ նրանց կյանքին և առողջությանն անմիջական վտանգ է սպառնում, ինչպես նաև, եթե դա կապված է նրանց անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու կամ ձերբակալված զինծառայողի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ ապահովելու համար: Գիշերային ժամերին խցերի բացման և ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների դուրսբերման ժամանակ պետք է կիրառվեն նախազգուշական հատուկ միջոցներ` բացառելու համար կարգապահական մեկուսարանից փախուստի կամ ծառայողի վրա հարձակվելու հնարավորությունը:

138. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները նախապես տեղեկացվում են զբոսաբակ, սանիտարական մշակման նպատակով խցից դուրս բերելու մասին: Մնացած բոլոր դեպքերում խցից դուրս բերելու նպատակը չի հայտնվում, միայն նշվում է նրանց հագնվելու պահանջը և անձնական իրերը վերցնելու անհրաժեշտությունը:

139. Համաձայն սահմանված երթուղու` ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի տեղաշարժը կարգապահական մեկուսարանի ներսում կատարվում է միայն արտատարի ուղեկցությամբ:

140. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները խցից դուրս գալուց հետո շարվում են մեկ կամ երկու շարքով: Շարժման երթուղու ամբողջ երկարությամբ արտատարները հսկում են, որպեսզի ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողները ձեռքերը պահեն հետևում, չաղմկեն, չանցնեն շարքից շարք, չծխեն, իրեր չգցեն և չփոխանցեն միմյանց, կանգ չառնեն, խցերի մոտով անցնելիս` չմոտենան դռներին և դիտանցքներին, նշումներ չանեն միջանցքների և աստիճանավանդակների պատերին:

141. Մեկ արտատարի կողմից մեկ ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի ուղեկցման դեպքում արտատարը պետք է գտնվի նրա հետևում` երկու քայլ հեռավորության վրա: Չհսկվող դռանը մոտենալիս` արտատարը կանգնեցնում է ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողին` 5 քայլ հեռավորության վրա, բացում է այն և համոզվելով, որ անցումն ազատ է, թողնում է նրան իր կողքով, փակում է դուռը և հետևից շարունակում ընթացքը: Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին երկու և ավելի արտատարով ուղեկցելիս` նրանցից մեկը գնում է առջևից, մյուսները` հետևից:

 

16. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՊԱՀԱԿԱԿԵՏԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԿԵՏԱՅԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

142. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար նշանակվում է կարգախումբ: Կարգախմբի կազմը սահմանվում է մեկուսարանի պետի հրամանով:

143. Պահակակետերի թիվն ու տեսակը, դրանց տեղադրումն ու արտատարների թիվը հաստատվում են պահակակետի ցուցակով, որը հաստատվում է մեկուսարանի պետի կողմից: Յուրաքանչյուր պահակակետի շնորհվում է համապատասխան համար:

144. Պահակակետի ցուցակում նշվում են հսկողության տակ գտնվող խցերի ցանկը և կարգախմբի անձնակազմի պարտականությունները: Բացի նախատեսվածից` սահմանվում են ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների հսկողությունն ուժեղացնելու համար լրացուցիչ պահակակետեր:

145. Ներքին պահակակետերը տեղադրվում են խցերի մոտ, զբոսաբակում, իսկ մեկուսարանի հսկողության համար նախատեսված արտաքին պահակակետերը` արտաքին կողմից:

146. Արտատարները նշանակվում են խցերից ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների դուրսբերման և մեկուսարանի սահմաններում նրանց տեղաշարժի համար: Ժամանակավոր պահակակետերում արտատարների և պահակակետայինների պարտականությունները կարող են դրվել մեկուսարանի հերթապահի օգնականի վրա:

147. Ներքին պահակակետերի պահակակետայիններն ու արտատարները ծառայությունն իրականացնում են առանց զենքի: Մեկուսարանի հսկողության արտաքին պահակակետի պահակակետայինը ծառայությունը կատարում է զինված:

148. Մեկուսարանի հերթապահը (հերթապահի օգնականը) իրականացնում է ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին հսկող կարգախմբի օպերատիվ ղեկավարումը և ենթարկվում է մեկուսարանի պետին:

149. Մեկուսարանի հերթապահությունն ընդունող հերթապահը պարտավոր է`

1) ստուգել ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների փաստաթղթերի առկայությունն ու ճշտությունը, որոնց հիման վրա վերջիններս պահվում են մեկուսարանում և հերթապահության ընդունման-հանձնման գրքում համապատասխան գրանցում կատարելով, ընդունել խցերի բանալիները, ձեռնաշղթաները, այլ հատուկ ու տեխնիկական միջոցներ, ծառայողական փաստաթղթերը, ինչպես նաև վերցված իրերը, առարկաները և արժեքները.

2) հերթափոխը հանձնող հերթապահի հետ մանրամասն ստուգել մեկուսարանի տարածքները, համոզվել սարքավորումների, ազդանշանային համակարգի սարքին լինելու մեջ, խցերում անցկացնել խուզարկություն, ըստ հաշվի և եղած փաստաթղթերի` ստուգել ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների առկայությունը, անցկացնել նրանց հարցում, անձնական խուզարկություն ու իրերի զննություն.

3) հանձնող և ընդունող կարգախմբի մասնակցությամբ` ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին խցերից դուրս բերել դեպի զուգարան (խցերում սանհանգույցների բացակայության դեպքում): Չի թույլատրվում ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների որևէ այլ տեղաշարժ` մեկուսարանի հերթապահության ընդունման-հանձնման ժամանակ.

4) հերթափոխը հանձնող հերթապահի հետ համատեղ մեկուսարանի պետին (նրա փոխարինողին կամ այլ համապատասխան վերադասին) զեկուցել հերթապահության ընդունման-հանձնման մասին` այդ ընթացքում հայտնաբերված թերությունների և դրանք վերացնելու համար ձեռնարկված միջոցների մասին, նշելով հերթապահությունների ընդունման-հանձնման գրքում:

150. Հերթապահությունն ընդունելուց հետո մեկուսարանի հերթապահը (հերթապահի օգնականը) պարտավոր է`

1) անձամբ փոխել պահակակետայիններին, ցերեկային ժամերին նվազագույնը 3-4, իսկ գիշերային ժամերին` ոչ պակաս, քան 5-6 անգամ ստուգել հերթապահ կարգախմբի ծառայությունը, պահակակետայինների, արտատարների անձնական պարտականությունների իմացությունը, նրանց հանդերձանքը, կարգախմբին տեղեկացնել այն անձանց մասին, որոնց նկատմամբ անհրաժեշտ է սահմանել ուժեղացված հսկողություն, հետևել մեկուսարանի սարքավորումների վիճակին, կապի միջոցներին, ազդանշանային և լուսավորության համակարգերի սարքինությանն ու աշխատանքին.

2) ընդունել որոշումներ խցերից դուրսբերման համար, մասնակցել յուրաքանչյուր դուրսբերմանը, անձամբ բացել խցերի դռները, բանալիները մշտապես պահել իր մոտ.

3) ապահովել ներքին կանոնակարգի պահպանումը ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների կողմից: Արտակարգ իրավիճակների և ներքին կանոնակարգով նախատեսված այլ դեպքերում կազմակերպել ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների անձնական խուզարկություն, նրանց պատկանող իրերի զննություն և խցերի խուզարկություն, ստուգել փախուստի նախապատրաստման մասին յուրաքանչյուր տեղեկատվություն և ձեռնարկել դրան նպաստող պատճառների և պայմանների վերացմանն ուղղված միջոցներ` ուժեղացնելով ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների հսկողությունը.

4) պատերի, առաստաղի փորվածքի և ջարդվածքի, պատուհանների շրջանակներն ու կողպեքները փչանալու դեպքում անհապաղ զեկուցել մեկուսարանի պետին, իսկ ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին տեղափոխել այլ խցեր կամ շինություններ.

5) փախուստի, արտակարգ իրավիճակի և հատուկ պայմանների դեպքում ձեռնարկել ներքին կանոնակարգով նախատեսված միջոցներ.

6) ընդունել ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին, նրանց տեղավորել խցերում, կամ մեկուսարանից տեղափոխել: Կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված հաշվառման գրանցամատյանում նշել մեկուսարանում պահվող անձանց, նրանց ընդունման ու տեղափոխման օրը, ժամը, ձևակերպել ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների անձնական գործերը (անձնական գործի կազմը և մատնահետքերի զննման քարտը) և մեկուսարանում նրանց պահման հետ կապված այլ փաստաթղթեր, կարգապահական մեկուսարանի պետին նախօրոք տեղեկացնել ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների պահման ժամկետը լրանալու մասին.

7) ապահովել մեկուսարանի` ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների համար հաստատված ռեժիմը և նրանց պահման պայմանները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումը.

8) հետևել մեկուսարանի տարածքի և զբոսաբակի մաքրությանն ու կարգուկանոնին, բացառել դրանցում կողմնակի անձանց ներկայությունը, ինչպես նաև այն առարկանների առկայությունը, որոնք կարող են կիրառվել պահակախմբի վրա հարձակվելու նպատակով կամ փախուստի ժամանակ.

9) ապահովել ծառայողական փաստաթղթերի, ձևաթղթերի, ձեռնաշղթաների, այլ հատուկ և տեխնիկական միջոցների, գույքի, ինչպես նաև ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներից առգրավված իրերի, առարկաների, սննդի ու արժեքների ամբողջությունը.

10) մեկուսարանի պետին զեկուցել հերթապահության ընթացքում և դրա ավարտից հետո տեղի ունեցած բոլոր իրադարձությունների մասին:

151. Անցագրային ռեժիմի իրականացման համար մեկուսարանի հերթապահը (օգնականը) պարտավոր է`

1) ստուգել մեկուսարան մտնող անձանց փաստաթղթերը.

2) ապահովել փոխանցվող հանձնուքների ընդունումն ու մանրամասն զննությունը` թույլ չտալով արգելված առարկաների մուտքը մեկուսարան.

3) հաշվառել ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին խցերից դեպի քննչական առանձնասենյակներ դուրս բերելու պահանջները, հանձնուքների ընդունման մասին դիմումները:

152. Հերթապահին (հերթապահի օգնականին) արգելվում է`

1) կրճատել պահակախմբի հաստատված քանակը կամ փոփոխել դրանց տեղը` բացառությամբ փախուստն արգելելու, արտակարգ իրավիճակների կամ այլ հատուկ պայմանների հետ կապված անհետաձգելի գործողությունների իրականացման դեպքերի.

2) բացակայել մեկուսարանից կամ ծառայությունից ազատել կարգախմբի որևէ անդամի` բացառությամբ հիվանդության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքերի:

153. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների խցերի մոտ ներքին պահակակետի պահակակետայինն անմիջապես ենթարկվում է մեկուսարանի հերթապահին (օգնականին): Նա պարտավոր է`

1) պահակակետ մտնելիս` մեկուսարանի հերթապահի (օգնականի) կամ մեկուսարանի պետի հետ միասին ստուգել խցերի, մահճակալների, պատուհանների, վանդակաճաղերի, հատակների, առաստաղների, պատերի, ջեռուցման, ազդանշանային և լուսավորող համակարգերի, սարքավորումների վիճակն ու սարքին լինելը.

2) ընդունել ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին, դեմքով ճանաչել նրանց, փախուստի, հարձակման, ինքնասպանության հակում ունեցող անձանց նկատմամբ սահմանել խիստ հսկողություն.

3) ոչ մի դեպքում չթողնել պահակակետը, քանի դեռ այն չի հերթափոխվել.

4) աչալրջորեն կատարել ծառայողական պարտականությունները, խցերում պահվողների նկատմամբ իրականացնել մշտական հսկողություն` դռան դիտանցքի միջոցով, անաղմուկ շարժվելով միջանցքում.

5) ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների կողմից ներքին կանոնակարգի պահանջների խախտման դեպքում պահանջել (դռան դիտանցքից) խախտման դադարեցում, չենթարկվելու դեպքում պահակակետ կանչել հերթապահին (օգնականին) կամ վարչակազմին.

6) փախուստ կամ փախուստի փորձ հայտնաբերելու դեպքում տագնապի ազդանշան տալ, պահակակետ կանչել հերթապահին (օգնականին)` ձեռնարկելով պահակակետը թողնելու հետ չկապված անհրաժեշտ միջոցներ.

7) ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի ինքնասպանության փորձի դեպքում, մինչև հերթապահի (օգնականի) պահակակետ հասնելը, տալ տագնապի ազդանշան, կազմակերպել այն կասեցնելու գործողություն, ցույց տալ առաջին բուժօգնություն.

8) խցից կանչի դեպքում դռան դիտանցքից պարզել պատճառները և պատասխանել ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին հետաքրքրող հարցերին՝ չշեղվելով պարտականությունների կատարումից, եթե այն կապված է այլ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ, ապա դրա մասին զեկուցել հերթապահին (օգնականին).

9) գիշերային ժամերին հետևել ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների խցերի լուսավորության անխափանությանը.

10) անհրաժեշտության դեպքում զեկուցել հերթապահին (օգնականին) ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների վարքի հսկողության արդյունքների մասին.

11) պատրաստ լինել գործելու արտակարգ իրավիճակների դեպքում, կարողանալ օգտվել կապի, ազդանշանային և հրդեհաշիջման միջոցներից:

154. Զբոսաբակում` ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին հսկող պահակակետայինը պարտավոր է`

1) պահակակետն ընդունելուց առաջ ստուգել ցանկապատային կառույցների (սարքավորումների) սարքինությունը, համոզվել այդ տարածքում այն առարկաների բացակայության մեջ, որոնք կարող են կիրառվել հարձակման համար կամ փախուստի դեպքում.

2) զբոսանքի ժամանակ ուշադիր հետևել ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների վարքին, թույլ չտալ նրանց կողմից զբոսաբակի ցանկապատներից դուրս նետել առարկաներ, սննդամթերք, գրություններ, նամակներ, ինչպես նաև կողմնակի անձանց հետ խոսակցություններ վարել, նման խախտման դեպքեր նկատելիս, զբոսանքը վաղաժամկետ դադարեցնել:

155. Արտաքին պահակակետի պահակակետայինը պարտավոր է`

1) մշտապես հսկել պատուհանները, տանիքները, մեկուսարանի շենքի պատերը և ցանկապատային սարքավորումները.

2) թույլ չտալ հսկման սահմանից դուրս ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների անցումը և մեկուսարանի տարածք կամ շենք կողմնակի անձանց մուտքը.

3) հսկման հաստատված սահմանից այն կողմ ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին մեկուսարանի տարածք կամ շենք կողմնակի անձանց ներթափանցման փորձի դեպքում տալ տագնապի ազդանշան ու ձեռնարկել միջոցներ` այդ գործողությունները կասեցնելու համար.

4) ցանկապատային սարքերի, հսկող ազդանշանային համակարգի, պատուհանավանդակների և շրջանակների, պատերի, տանիքի վնասվածքներ հայտնաբերելու, իրեր կամ գրություններ շպրտելու և աղմուկ լսելու դեպքերում անհապաղ զեկուցել հերթապահին (օգնականին).

5) մեկուսարանի տեղակայման շրջանում հասարակական կարգը խախտելու դեպքում ձեռնարկել դրանք կանխելու միջոցներ և միաժամանակ դրա մասին զեկուցել հերթապահին.

6) արգելել բոլորի մուտքը պահակակետ` բացի վերադաս անձանցից.

7) պահակակետում ունենալ լիցքավորված և գործադրմանը պատրաստ զենք, այն ձեռքից վայր չդնել և ոչ ոքի չտալ, այդ թվում` այն անձանց, որոնց ենթակա է:

156. Մեկուսարանի պահակակետայիններին արգելվում է`

1) ծառայությունն իրականացնելիս` ինքնակամ թողնել պահակակետը, քնել, նստել, կարդալ, սնվել, ծառայողական անհրաժեշտություն չունեցող խոսակցությունների մեջ մտնել մեկուսարանում պահվողների հետ.

2) ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին հանձնել կամ նրանցից ընդունել որևէ առարկա, իր, գրություն, ինչպես նաև դրանք օգտագործել ծառայական նպատակով:

157. Արտատարն անմիջականորեն ենթարկվում է հերթապահին (օգնականին): Նա պարտավոր է`

1) հերթապահի (օգնականի) կարգադրությամբ` ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին ուղեկցել քննչական առանձնասենյակներ, տեսակցության սենյակներ, բուժաշխատողի մոտ և կարգապահական մեկուսարանի այլ տարածքներ: Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին մեկուսարանի խցերից դուրս բերել միայն կարգախմբի այլ ծառայողների հետ համատեղ.

2) անցկացնել ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների անձնական խուզարկություն` խցերից յուրաքանչյուր դուրսբերման կամ նրանց խցերում տեղավորելու ժամանակ.

3) առգրավել նրանց մոտ հայտնաբերված առարկաները և իրերը, որոնք կարող են օգտագործվել հարձակման կամ փախուստի ժամանակ, ինչպես նաև որևէ այլ անձի հետ տեղեկատվության փոխանակման համար: Հերթապահին (օգնականին) զեկուցել մեկուսարանի տարածքների սարքավորումների թերությունների և պահնորդաազդանշանային համակարգի, հակահրդեհային ահազանգման, լուսավորության և կապի միջոցների անսարքության մասին.

4) հսկողություն իրականացնել ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների վարքի նկատմամբ` զբոսանքի, սանիտարական մշակման կամ բժշկական զննության ժամանակ.

5) մշտապես գտնվել քննչական առանձնասենյակի մոտ` այնտեղ քննչական գործողություններ կատարելու ընթացքում.

6) մերձավոր ազգականների հետ ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների տեսակցությունը պահել տեսողական ընկալման ներքո.

7) տեսակցության սենյակի դիտանցքից տեսողական հսկողություն սահմանել ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի և փաստաբանի կամ պաշտպանի տեսակցության ընթացքում:

 

17. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

158. Տարերային կամ տեխնածին աղետների, մեկուսարանի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, զանգվածային անկարգության, ինչպես նաև մեկուսարանում պահվողների կողմից զանգվածային անհնազանդության կամ մեկուսարանի վրա հարձակման իրական վտանգի դեպքում մեկուսարանի պետը դրա մասին անհապաղ հայտնում է ռազմական ոստիկանության պետին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցներ:

159. Մեկուսարանում արտակարգ իրավիճակ հայտարարվելու բոլոր դեպքերում և ցանկացած իրավիճակներում մեկուսարանի վարչակազմի հիմնական խնդիրը փախուստի և խմբակային անկարգությունների կանխումն է` մեկուսարանում պահվող անձանց կյանքի ու առողջության հնարավոր պահպանմամբ:

160. Մեկուսարանում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դրա մասին անհապաղ հաղորդվում է մեկուսարանում պահվող անձանց` ներքին ռադիոցանցի կամ բարձրախոսի միջոցով:

161. Մեկուսարանում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դադարեցվում է ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների տեղաշարժը, նրանք մնում են այնտեղ, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակ հայտարարվելու պահին` մինչև մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի նոր հրահանգը:

 

18. ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

162. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված կին զինծառայողներին պահելու պայմանների առանձնահատկությունները կարգավորվում են համապատասխանաբար «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով և Քրեակատարողական օրենսգրքով սահմանված պահանջներով:

 

19. ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼԸ

 

163. Մեկուսարանի վարչակազմը պարտավոր է քննիչի, հետաքննություն կատարող անձի, դատախազի, դատարանի (դատավորի) կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթի հիման վրա ապահովել`

1) հարցաքննության կամ այլ քննչական գործողություններին մասնակցելու համար` ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների դուրսբերումը մենախցից ժամը 10:00-18:00-ն, օրենքով սահմանված բացառիկ դեպքերում` նաև այլ ժամերի.

2) քննչական գործողություններ, դատահոգեբուժական և այլ փորձաքննություններ անցկացնելու համար կարգապահական մեկուսարանում համապատասխան տարածքներ կամ սենյակներ տրամադրելը:

164. Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների յուրաքանչյուր դուրսբերումը մենախցից կատարվում է մեկուսարանի հերթապահի կամ մեկուսարանի պետի գիտությամբ: Դրա մասին համապատասխան գրանցամատյանում նշվում են ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների տվյալները, երբ է մենախցից դուրս բերվել և երբ վերադարձվել:

 

20. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԱԼԱՆՔԻՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

165. Ձերբակալված զինծառայողին արգելանքից, կալանավորված զինծառայողին կալանքից, իսկ դատապարտված զինծառայողին մեկուսարանից ազատում է մեկուսարանի պետը՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության պարագայում՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

166. Մեկուսարանից ազատված անձանց հանձնվում են անձնական փաստաթղթերը, իրերը, անձնական հաշվում առկա դրամը, ինչպես նաև նրանց անազատության մեջ պահելու ժամկետի և ազատման հիմքերի մասին տեղեկանք՝ համաձայն N 12 օրինակելի ձևի՝ կատարելով գրանցում համապատասխան մատյանում:

 

21. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

167. Սույն կանոնակարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են ձերբակալվածներին կամ կալանավորվածներին կամ դատապարտվածներին վերաբերող Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրությամբ:

 

Ձև N 1

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____ ______________20    թ.

քաղ. _______________

 

Ես` __________________________________________________________________________

______________________________________________________________________________

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

______________________________________________________________________________

_________________,

 

Մասնակցությամբ _____________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

_________________:

 

Կարգապահական մեկուսարան
ընդունեցի

 

 

 

 

 

 

 

______________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

______________________________

(ծննդյան տարեթիվը, ծննդավայրը)

______________________________

(կոչումը, բնակության վայրը, հեռախոսահամարը)

______________________________

(կրթությունը)

______________________________

(դատվածությունը)

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

Արձանագրությունը կազմեց _____________________________________________________

 

Մասնակցությամբ

1. ___________________________________________________________________________

2. ___________________________________________________________________________

Բերման ենթարկված __________________________________________________________

 

Ձև N 2

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԵՐԻ ՄԱՍԻՆ

 

____ ______________20    թ.

քաղ. _______________

 

Ես`

__________________________________________________________________________,

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

կազմեցի սույն արձանագրությունը ՀՀ պաշտպանության նախարարության կարգապահական կայազորային մեկուսարան բերվածի հանդերձանքի և անձնական իրերի մասին՝ արձանագրելով հետևյալ անվանացանկերի մասին.

1. ______________________________________________________________________________

2. ______________________________________________________________________________

3. ______________________________________________________________________________

4. ______________________________________________________________________________

5. ______________________________________________________________________________

6. ______________________________________________________________________________

7. ______________________________________________________________________________

 

Համաձայն եմ

______________________________________________________________________________

(բերվածի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

 

Ձև N 3

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

____ ______________20    թ.

թ. ժամը ______________ վայրը _______________

 

______________________________________________________________________________

(կարգապահական մեկուսարանի անվանումը)

 

Հրավիրված ընթերակաների ներկայությամբ (որոնց բացատրվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները):

1. ______________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը)

2. ______________________________________________________________________________

կատարեցինք անձնական խուզարկություն

________________________________________________________________________________

(ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը)

 

Ձերբակալվել է հանցագործություն կատարելու կասկածանքով

_________________________

 

Խուզարկվողը հագնված է

_________________________________________________________________________________

(թվարկել հագուստը և կոշիկները)

 

Արդյունքները

 

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ____________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

(նշել առգրավված իրերի ցանկը, առարկաները, փաստաթղթերը և

______________________________________________________________________________

արժեքավոր իրերը՝ նկարագրելով դրանց անհատական հատկանիշները)

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

Խուզարկության ընթացքում արված հայտարարությունները և դիտողությունները __________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

Արձանագրությունը ընթերցված է, գրված է ճիշտ:

 

__________________________

(ստորագրությունը)

 

 

Ընթերականեր

1. ______________________________________________________________________________

2. ______________________________________________________________________________

 

Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի ________________

______________________

 

Արձանագրությունը կազմող անձինք

______________________________________________________

______________________________________________________________________________

______________

______________________________________________________________________________

______________

______________________________________________________________________________

______________

 

Խուզարկության ընթացքում առգրավված առարկաները, իրերը, փաստաթղթերը և արժեքները

______________________________________________________________________________

______________

(նշել որոնք են)

 

հանձնվել են վարույթն իրականացնող մարմնին, ոչնչացվել են ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի խնդրանքով

___________________________________________________

(փոխանցվել են ազգականներին, հանձնվել են պահպանության, կտրոնի համարը)

__________________________________________

(արձանագրությունը կազմողի ստորագրությունը)

 

Պահպանության ընդունված դրամի և այլ արժեքների կտրոնի պատճենը, ինչպես նաև խուզարկության և զննության ընթացքում հայտնաբերված, թույլատրված առարկանները, իրերը, փաստաթղթերն ստացա ____________________

______________________________________________________________________________

____________

(նշել որոնք են)

______________________________________________________________________________

____________

______________________________________________________________________________

____________

____ ____________ 20   թ.

________________________________________________________

(ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի ստորագրությունը)

 

Արձանագրությունը կազմվում է 2 օրինակից` մեկ օրինակը կցվում է ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի անձնական գործին, իսկ երկրորդ օրինակը` պահվում առգրավված առարկաների, փաստաթղթերի և արժեքների հետ:

 

Ձև N 4

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

____ ______________20    թ.

քաղ. _______________

 

Ես` __________________________________________________________________________,

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

_____________________________________________________________________________,

 

Մասնակցությամբ

______________________________________________________________________________

(կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

______________________________________________________________________________

_____________

______________________________________________________________________________

_____________:

հերթապահ բժիշկ (բուժակ) ______________________________________________________

(կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ ձերբակալված կամ կալանավորված կամ

դատապարտված ______________________________________________________________

______________________________________________________________________________ մոտից բուժզննության ժամանակ հայտնաբերվել է հետևյալը`

 

1. ______________________________________________________________________________

2. ______________________________________________________________________________

3. ______________________________________________________________________________

4. ______________________________________________________________________________

5. ______________________________________________________________________________

6. ______________________________________________________________________________

7. ______________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

Արձանագրությունը կազմեց

_______________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

 

Մասնակիցներ

1. ______________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

2. ______________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

Հերթապահ բժիշկ (բուժակ)

________________________________________________________________________________

 

Ուղեկցող

_______________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

 

Համաձայն

եմ _______________________________________________________________________________

(ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

 

Ձև N 5

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ինձ` __________________________________________________________________________-իս,

(ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողի անունը, ազգանունը)

 

տեղեկացվել է իմ իրավունքների և պարտականությունների, ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանի ներքին կանոնակարգի, ձերբակալման կամ կալանավորման կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև ձերբակալման կամ կալանավորման կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, իմ նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, համապատասխան դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու կարգի մասին, որը հաստատում եմ իմ ստորագրությամբ:

 

________________________

(անունը, ազգանունը)

 

____ _______________ 20   թ.

 

__________________________

(ստորագրությունը)

 

 

 

Ձև N 6

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ

 

____________________________________

(կոչումը, անունը, ազգանունը)

 

____ _______________ 20   թ.

 

 

Օ Ր Վ Ա  Կ Ա Ր Գ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ (ՕՐԻՆԱԿԵԼԻ ՏԱՐԲԵՐԱԿ)

 

1. Վերկաց` ոչ ուշ, քան առավոտյան ժամը 7.00-8.00-ն:

2. Մարմնամարզություն` տևողությունը` 15 րոպե:

3. Հարդարում` տևողությունը` 10 րոպե:

4. Առավոտյան ստուգում, առավոտյան և երեկոյան հաշվառում` տևողությունը` 1 ժամ:

5. Նախաճաշ` տևողությունը` մեկ ժամ:

6. Ճաշ` տևողությունը` մեկ ժամ:

7. Երեկոյան հարդարանք` տևողությունը` 25 րոպե:

8. Ընթրիք` տևողությունը` մեկ ժամ:

9. Հանգստի ժամ` տևողությունը` մեկ ժամ:

10. Քնելու նախապատրաստություն` տևողությունը` 10 րոպե:

11. Քուն` անընդմեջ` տևողությունը` 8 ժամ:

12. Ուսուցման ծրագրեր` իրականացվում են առանձին ժամանակացույցով:

 

Ձև N 7

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԲՈՍԱՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սկսված է ____ ____________ 20   թ.

Ավարտված է ____ ____________ 20   թ.

 

NN

ը/կ

Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված զինծառայողների անունը, ազգանունը, խցի կամ կացարանի

համարը

Զբոսանքի դուրսբերման օրը

Զբոսանքից հրաժարվելու օրը

Զբոսանքից հրաժարվող անձի ստորագրությունը

Զբոսանքից հրաժարվելու դիմումը ստացողի ստորագրությունը

Նշումներ

1

2

3

4

5

6

7

             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

Ձև N 8

 

Ա Ն Ց Ա Գ Ի Ր N ____

 

ԱՌԱՆՑ ՊԱՀԱԽՄԲԻ ԿԱՄ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ` ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

դատապարտյալի լուսանկարի

տեղը (3X4 սմ)

 

Ազգանունը _______________________________________________________________________

Անունը ___________________________________________________________________________

Հայրանունը ______________________________________________________________________

Աշխատանքի վայրը, բնույթը ________________________________________________________

Տեղաշարժման ուղին _______________________________________________________________

Տեղաշարժման ժամանակը _________ ժամից _________ ժամը:

Տրված է մինչև ____ ____________ 20   թ.

 

ՀՀ պաշտպանության նախարարության կարգապահական կայազորային մեկուսարանի պետ

 

___________________________

(անունը, ազգանունը, կոչումը)

 

_________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ուժի մեջ է մինչև ____ ____________ 20   թ.

____________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

Երկարացված է մինչև ____ ____________ 20   թ.

____________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 9

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՎԱԾ (ՈՒՂԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN

ը/կ

Վարչակազմի ներկայացուցչին առաջարկություն (դիմում, բողոք) հանձնող ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված անձի անունը, ազգանունը,

հայրանունը

Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված անձից առաջարկություն (դիմում, բողոք) վերցնող վարչակազմի ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը

Առաջարկու- թյունը (դիմումի, բողոքի) տալու ամսաթիվը

Ձերբակալված կամ կալանավորված կամ դատապարտված անձի ստորագրությունը

Վարչակազմի ներկայացուցչի ստորագրու- թյունը

           
           
           
           

 

Ձև N 10

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ, ՓԱԹԵԹՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)

 

Քաղաքացի _________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

բնակվող _______________________________________________________________

 

Խնդրում եմ ընդունել ծանրոցը, հանձնուքը, փաթեթը ձերբակալված, կալանավորված, դատապարտված անձ (ընդգծել)

_____________________________ -ին

(անունը, ազգանունը, հայրանունը)

հանձնելու համար:

 

Ծանրոցի, հանձնուքի, փաթեթի պարունակությունը

 

NN

ը/կ

Առարկաների (սննդամթերքի)

անվանումները

Քաշը

Քանակը

Նշումներ

կգ

գ

           
           

 

Դիմումատուի ստորագրությունը ____ ____________ 20   թ.

Թույլատրել ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ընդունումը

______________________________________________________________________________

(կարգապահական

______________________________________________________________________________

մեկուսարանի պետի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ընդունեց

_________________________________________________

(ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ստուգեց

_________________________________________________

(ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ստացավ

_________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____ ____________ 20   թ.

 

Ձև N 11

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՊԱՏԺԱԽՈՒՑ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սկսված է       ____ ____________ 20   թ.

Ավարտված է ____ ____________ 20   թ.

 

NN

ը/կ

Կալանավորված կամ դատապարտված անձի անունը, ազգանունը, հայրանունը

Պատժախուց տեղափոխելու սկիզբը (օրը և ժամը)

Պատժախցից տեղափոխելու ավարտը (օրը և ժամը)

Զբոսանքի դուրս բերելու օրը և տևողու- թյունը

Զբոսանքի դուրս բերող անձի ստորագրու- թյունը

Նշում- ներ

1

2

3

4

5

6

7

             
             
             
             
             
             

 

Ձև N 12

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

(ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ)

(ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)

 

______________________________________________________________________________

(ձերբակալված, կալանավորված, դատապարտված անձի անունը, ազգանունը, հայրանունը)

 

20   թ. ______________-ի _____-ից մինչև 20   թ. ______________-ի _____-ը

 

պահվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարգապահական կայազորային մեկուսարանում:

 

Ազատման հիմքերը

______________________________________________________________________________

Պետ _____________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

____ ____________ 20   թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան