Գլխավոր տեղեկություն
Համար
N 64-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.07.2023-16.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 22.01.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 19.05.22 N 707-Լ)

 

13 հունվարի 2022 թվականի N 64-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ(ՄԱՀԱՑԱԾ) ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 19.05.22 N 707-Լ, լրաց. 11.08.22 N 1262-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրման միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

(1-ին կետը լրաց. 11.08.22 N 1262-Լ)

2. Սահմանել, որ սույն որոշման շրջանակներում տրամադրվող աջակցությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ծնողները Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով սահմանված ծառայություններից օգտվել են 2021 թվականի հունվարի 1-ից հետո՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, և սույն միջոցառման շրջանակներում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելու համար դիմելու օրվա դրությամբ զոհված զինծառայողի մայրը կամ փոխնակ մայրը հղի է, կամ երեխան արդեն ծնվել է:

(2-րդ կետը լրաց. 11.08.22 N 1262-Լ)

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունվարի 13-ի N 64-Լ որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 11.08.22 N 1262-Լ)

1. Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների (այսուհետ՝ զոհված զինծառայող) ծնողներին (այսուհետ՝ շահառու ծնողներ)՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ հավելված) 7-րդ կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծախսերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի՝ հավելվածի 28-րդ կետով կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված հրամանի հիման վրա մասնակի փոխհատուցելու միջոցով:

(1-ին կետը լրաց. 11.08.22 N 1262-Լ, 27.07.23 N 1280-Լ)

2. Սույն միջոցառման շրջանակներում զինծառայողը համարվում է զոհված նաև այն դեպքում, եթե նա մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով։

(2-րդ կետը լրաց. 11.08.22 N 1262-Լ)

3. Զոհված զինծառայողի ծնողները համարվում են սույն միջոցառման շահառու ծնողներ նաև այն դեպքում, երբ հավելվածի 7-րդ կետով սահմանված ծառայություններից` բացառությամբ դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերից, օգտվել են 2021 թվականի հունվարի 1-ից հետո՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, սակայն առանց սույն հավելվածի 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի։ Սույն կետում նշված շահառու ծնողների համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերը չեն փոխհատուցվում:

4. Շահառու ծնողների վերարտադրողական առողջության աջակցման նպատակով տրամադրվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետում նշված ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը կազմում է`

1) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար՝

ա. սույն միջոցառման 1-ին կետում նշված շահառու ծնողների համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան 5,500,000 դրամը,

բ. սույն միջոցառման 3-րդ կետում նշված շահառու ծնողների համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2,750,000 դրամը.

2) դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ սույն միջոցառման 1-ին կետում նշված շահառու ծնողների համար՝ սույն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված ծախսերի չափով, բայց ոչ ավելի, քան 600,000 դրամը։

(4-րդ կետը փոփ. 11.08.22 N 1262-Լ)

5. Սույն միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին փոխհատուցում տրամադրվում է՝

1) դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար՝ առավելագույնը երկու անգամ՝ սույն միջոցառման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փոխհատուցման չափով,

2) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար՝ միայն մեկ անգամ։

(5-րդ կետը խմբ. 27.07.23 N 1280-Լ)

(հավելվածը լրաց., փոփ. 11.08.22 N 1262-Լ, լրաց., խմբ. 27.07.23 N 1280-Լ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունվարի 13-ի N 64-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը լրաց. 11.08.22 N 1262-Լ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են սույն որոշման N 1 հավելվածով սահմանված շահառու ծնողներին իրենց վերարտադրողական առողջության աջակցման նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ հավելված) 7-րդ կետով սահմանված ծախսերի մասնակի փոխհատուցում (այսուհետ՝ փոխհատուցում) տրամադրելուն (նշանակմանն ու վճարմանը) առնչվող հարաբերությունները։

2. Եթե փոխհատուցում պետք է տրամադրվի սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետում նշված շահառու ծնողներին՝ հավելվածի 28-րդ կետով կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված հրամանի հիման վրա, ապա շահառուին բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սույն կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը գրությամբ (այսուհետ՝ գրություն) դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ գրության մեջ նշելով՝

1) հրամանի համարը և տալու օրը, ամիսը, տարեթիվը.

2) շահառու ծնողներից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

3) այն ծախսի տեսակը, որը ենթակա է փոխհատուցման.

4) ըստ անհրաժեշտության, դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի փոխհատուցման դեպքում՝

ա. դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի չափը,

բ. ցուցում այն մասին, թե ում պետք է վճարել փոխհատուցումը՝ շահառու ծնողներին, թե բժշկական կազմակերպությանը,

գ. շահառուի բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպության (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն) անվանումը, բանկային հաշվի համարը և նրան սպասարկող բանկի անվանումը, եթե գումարը պետք է վճարվի բժշկական կազմակերպությանը,

դ. նշում՝ հրամանը արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար տալու մասին։

(2-րդ կետը փոփ. 11.08.22 N 1262-Լ, լրաց. 27.07.23 N 1280-Լ)

2.1. Եթե հավելվածի 28-րդ կետով կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված հրամանի հիման վրա փոխհատուցում պետք է տրամադրվի սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետում նշված շահառու ծնողներից մեկին, ապա սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշվում են այդ ծնողի տվյալները, ով էլ սույն կարգի իմաստով համարվում է դիմող շահառու ծնող։

(2.1-ին կետը լրաց. 11.08.22 N 1262-Լ, 27.07.23 N 1280-Լ)

3. Փոխհատուցումը նախարարությունը նշանակում և վճարում է՝

1) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու (օգտված) ծախսերի համար՝ շահառու ծնողին.

2) դոնորական ձվաբջջի ձեռքբերման (ձեռք բերած) ծախսերի համար՝ շահառու ծնողին կամ բժշկական կազմակերպությանը՝ հիմք ընդունելով գրության ցուցումը։

4. Փոխհատուցում ստանալու համար շահառու ծնողը (դիմող ծնողը) գրավոր դիմում է նախարարություն: Դիմումում նշվում են՝

1) դիմող շահառու ծնողի (ում պետք է նշանակվի և վճարվի փոխհատուցումը) անունը, ազգանունը, հայրանունը.

2) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.

3) (ենթակետն ուժը կորցրել է 11.08.22 N 1262-Լ)

4) բժշկական կազմակերպության անվանումը, որտեղ փոխնակ մայրը կանգնել է նախածննդյան հսկողության հաշվառման։

(4-րդ կետը փոփ. 11.08.22 N 1262-Լ)

5. Դիմումին կից ներկայացվում են՝

1) շահառու ծնողներից յուրաքանչյուրի անձը հաստատող փաստաթղթի (նույնականացման քարտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ) պատճենը.

2) հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի (կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի) պատճենը.

2.1) բանկի տված՝ բանկային հաշվի համարը դիմող շահառու ծնողին պատկանելը կամ դիմող շահառու ծնողի անվամբ բացված լինելը հավաստող փաստաթուղթ, որում նշվում է դիմող շահառու ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, բանկային հաշվի համարը.

3) արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի պատճենը (եթե ծնողները շահառու են սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի համաձայն).

4) փոխնակ մոր հղիության ժամկետի (ըստ օրերի) վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքը (եթե փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար փոխհատուցում ստանալու դիմումը ներկայացվել է մինչև երեխայի ծնվելը).

5) փոխնակ մոր հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրի բնօրինակը (եթե ներկայացվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար փոխհատուցում ստանալու դիմում).

6) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխայի (այսուհետ՝ երեխա) ծննդյան վկայականի պատճենը (եթե դիմումը ներկայացվում է երեխայի ծնվելուց հետո).

7) (ենթակետն ուժը կորցրել է 11.08.22 N 1262-Լ)

8) զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը՝ տրված այն պետական մարմնի (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության) կողմից, որտեղ ծառայել է զինծառայողը (եթե ծնողները շահառու են սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի համաձայն).

9) զինվորական ծառայությունից արձակվելուց հետո մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման կամ ձեռք բերած հիվանդության պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ (եթե ծնողները շահառու են սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի համաձայն).

10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով զինածառայողի՝ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվելու կամ մահացած ճանաչվելու դեպքում՝ զինծառայողին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ վճռի պատճենը՝ ըստ անհրաժեշտության:

 (5-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 11.08.22 N 1262-Լ)

6. Սույն կարգի 5-րդ և 12-րդ կետերում նշված դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով e-request.am կամ mlsa.am կայքէջերի միջոցով։ Այս դեպքում կցվում են նաև շահառուի ստորագրված դիմումը և սույն կարգի 5-րդ կամ 12-րդ կետերում նշված փաստաթղթերի լուսապատճենները։

7. Դիմումով ներկայացված տվյալները նախարարությունը համեմատում (համադրում) է՝

1) բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ.

2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ.

3) գրության մեջ նշված տվյալների հետ (եթե ծնողները շահառու են սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի համաձայն)։

8. Դիմումով ներկայացված տվյալները սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալների հետ համեմատելու (համադրելու) արդյունքներով նախարարությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ նշանակել փոխհատուցում կամ մերժել փոխհատուցում նշանակելը: Կայացրած որոշման մասին, իսկ մերժման դեպքում նաև՝ մերժման հիմքերի մասին, հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեով գրավոր տեղեկացնում է դիմող շահառու ծնողին։ Եթե դիմումը մերժվել է սույն կարգի 9-րդ կետի 1-3-րդ, 7-րդ ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկով, և նոր տվյալները ներկայացվում են նախորդ դիմումի մերժումն ստանալու ամսվանից հետո մեկ ամսվա ընթացքում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:

9. Դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված տվյալները թերի են (չեն ներկայացվել պահանջվող բոլոր տվյալները կամ փաստաթղթերի պատճենները).

2) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում գրությամբ տրամադրած կամ բնակչության պետական ռեգիստրի տվյալներին).

3) դիմումն ստորագրված չէ դիմող ծնողի կողմից (էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումին կցված չէ դիմող ծնողի ստորագրված դիմումը).

4) դիմում ներկայացրած անձը հավելվածի 7-րդ կետով սահմանված ծառայություններից օգտվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կամ չի հանդիսանում զոհված զինծառայողի ծնող.

5) դիմող ծնողը կամ երեխան (եթե երեխան դիմելու օրվա դրությամբ ծնված է) դիմելու (դիմումը նախարարություն ստացվելու) օրվա դրությամբ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

6) դիմող ծնողը կամ երեխան (եթե երեխան մահացել է պերինատալ շրջանից հետո) կամ փոխնակ մայրը դիմելու (դիմումը նախարարություն ստացվելու) օրվա դրությամբ մահացած է.

7) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի ստացել գրությունը.

8) դիմումը ներկայացվել է սույն կարգի 16-րդ կետում նշված ժամկետից

հետո.

9) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու համար արդեն առկա է գրության մեջ նշված՝ շահառու ծնողների (դիմող ծնողի) ներկայացրած դիմում, որը չի մերժվել.

10) դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու համար արդեն առկա է գրության մեջ նշված՝ շահառու ծնողների (դիմող ծնողի) առնվազն երկու չմերժված դիմում։

 (9-րդ կետը խմբ. 11.08.22 N 1262-Լ, խմբ., լրաց. 27.07.23 N 1280-Լ)

10. Փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցումը վճարվում է միանվագ, եթե դիմելու օրվա դրությամբ երեխան արդեն ծնվել է՝ սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափով։

11. Փոխնակ մոր հղիության ընթացքում դիմելու դեպքում փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցումը վճարվում է՝

1) մինչև երեխայի ծնվելու (փոխնակ մոր հղիությունն ընդհատվելու) ամիսը՝ ներառյալ յուրաքանչյուր ամսվա համար փոխնակ մոր հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրով նախատեսված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան 150,000 դրամ՝ փոխնակ մոր հղիության ժամկետի (ըստ օրերի) վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքի հիման վրա.

2) երեխայի ծնվելուց հետո՝ սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարի և ամսական վճարված գումարների հանրագումարի տարբերության՝

ա. 100 տոկոսի չափով, եթե ներկայացվել է երեխայի ծննդյան վկայականի պատճենը,

բ. 40 տոկոսի չափով, եթե ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշմամբ սահմանված կարգով տրված պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը։

 (11-րդ կետը լրաց. 11.08.22 N 1262-Լ)

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված՝ փոխնակ մոր հղիության ժամկետի վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը և պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը ներկայացվում են շահառու ծնողի գրավոր դիմումի հիման վրա։ Այս դեպքում ներկայացված տեղեկանքի հիման վրա փոխհատուցում վճարվում է տեղեկանքում նշված հղիության ժամկետի (ըստ օրերի) ամսվա և դրան նախորդող այն ամիսների համար, որոնց համար փոխհատուցում չի վճարվել։

13. Դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար փոխհատուցումը վճարվում է միանվագ՝ գրության մեջ նշված չափով՝ հաշվի առնելով սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված առավելագույն չափը։

14. Փոխհատուցումը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դիմող շահառու ծնողի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Բանկը փոխհատուցումն ընդունելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ այն մուտքագրում է դիմող շահառու ծնողի բանկային հաշվին: Փոխհատուցումը վճարելու (բանկ փոխանցելու) օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմող շահառու ծնողին։

 (14-րդ կետը խմբ. 11.08.22 N 1262-Լ)

15. Փոխհատուցումը բժշկական կազմակերպությանը վճարվում է անկանխիկ եղանակով՝ փոխանցելով գրության մեջ նշված բանկային հաշվի համարին։

16. Ծննդաբերությունից հետո փոխհատուցման գումարը նշանակվում և վճարվում է, եթե սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը ներկայացվում է երեխայի ծնվելու ամսվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում, իսկ մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը ծնված երեխաների դեպքում՝ մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ։

 (16-րդ կետը փոփ. 11.08.22 N 1262-Լ)

17. Փոխհատուցումը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

 (հավելվածը լրաց,. փոփ., խմբ. 11.08.22 N 1262-Լ, լրաց., խմբ. 27.07.23 N 1280-Լ)