Գլխավոր տեղեկություն
Համար
N 1268-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.08.2023-08.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.14/55(579) Հոդ.1170
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2007 թվականի N 1268-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՄ ՄՈՒՏՔԻ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՇՄԱՆ ՁԵՎԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐՆ ԸՍՏ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԿՈԴԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՑԱԾ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՆԿԻ ՎԱՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 26.05.11 N 729-Ն)

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի, 8-րդ հոդվածի 5-րդ մասի, 9-րդ հոդվածի 4.1-ին, 8-րդ մասերի և 10-րդ հոդվածի 2-րդ ու 7-րդ մասերի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 26.07.12 N 941-Ն, 13.10.22 N 1574-Ն)

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման դիմումի քննարկման, մուտքի վիզաների տրամադրման և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը` համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը լրաց., փոփ. 26.05.11 N 729-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 5
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու կամ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար օտարերկրացին մուտքի վիզա տրամադրող մարմին է ներկայացնում`

1) անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ.

2) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար դիմում-հարցաթերթիկ` համաձայն N 1 ձևի.

3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու դեպքում՝ նաև սույն որոշման հավելված 2-ի 1.2-րդ կետում նշված պետությունների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի քարտ կամ վավեր մուտքի վիզա.

4) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման համար դիմում-հարցաթերթիկ` համաձայն N 3 ձևի.

5) հրավերի հիման վրա Հայաստանի Հանրապետություն այցելելու դեպքում` նաև հրավերը հավաստող համապատասխան փաստաթուղթ, իսկ տարանցիկ մուտքի վիզա ստացող օտարերկրացին` դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա.

6) մինչև 18 տարեկան օտարերկրացին` նաև ծնողների կամ ծնողներից որևէ մեկի, օրինական ներկայացուցչի, ուղեկցողի հետ միասին այցելելու կամ միայնակ, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ծնողների կամ ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն այցելությունը հավաստող փաստաթուղթ (ծնողների, ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված դիմում կամ ընդունող կազմակերպության կողմից ներկայացված միջնորդագիր).

7) խմբակային մուտքի վիզա ստանալու համար` խմբի անդամների ցուցակը, որտեղ պետք է նշված լինեն խմբի անդամների անունները, ազգանունները, առկայության դեպքում` հայրանունները, ծննդյան օրերը, ամիսները, տարեթվերը, քաղաքացիությունները, Հայաստանի Հանրապետությունում համատեղ գործունեություն իրականացնելու մասին հիմնավորող փաստաթուղթը.

8) պաշտոնական կամ դիվանագիտական մուտքի վիզաների համար` համապատասխան պաշտոնական հայտագիր կամ Հայաստանի Հանրապետության պետական մարմնի կողմից տրված հրավեր.

9) պետական տուրքի վճարման անդորրագիր.

10) Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտանիքի անդամ (ամուսին, ծնող, զավակ, քույր, եղբայր) հանդիսացող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`

ա. ամուսնու դեպքում` ամուսնու անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները, ինչպես նաև ամուսնու կոնտակտային տվյալները (առկայության դեպքում՝ հեռախոսահամար, հասցե և այլն),

բ. ծնողի դեպքում` ծնողի անձնագրի (նույնականացման քարտի) և օտարերկրացու ծննդյան վկայականի պատճենները, ինչպես նաև ծնողի կոնտակտային տվյալները (առկայության դեպքում՝ հեռախոսահամար, հասցե և այլն),

գ. զավակի դեպքում` զավակի անձնագրի (նույնականացման քարտի) և ծննդյան վկայականի պատճենները, ինչպես նաև զավակի կոնտակտային տվյալները (առկայության դեպքում՝ հեռախոսահամար, հասցե և այլն),

դ. քրոջ և եղբոր դեպքում` նրանց անձնագրի (նույնականացման քարտի), ծննդյան վկայականի և օտարերկրացու ծննդյան վկայականի պատճենները, ինչպես նաև քրոջ (եղբոր) կոնտակտային տվյալները (առկայության դեպքում՝ հեռախոսահամար, հասցե և այլն).

11) Ազգությամբ հայ հանդիսացող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`

ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայականի բնօրինակը, իսկ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված կամ հաստատված լինելու դեպքում՝ միայն պատճենը,

բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված եկեղեցական կառույցի կողմից տրված մկրտության վկայականի բնօրինակը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տրված կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հաստատված լինելու դեպքում՝ միայն պատճենը,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ։

Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տված փաստաթուղթը ճանաչվում է հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Ներկայացվող փաստաթղթի թարգմանություն չի պահանջվում, եթե այն կազմված է անգլերեն կամ ռուսերեն լեզվով։ Այլ օտար լեզվով կազմված փաստաթուղթը ներկայացվում է հայերեն թարգմանությամբ:

Ներկայացված փաստաթղթերի իսկության հարցում հիմնավոր կասկած առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրող լիազոր մարմնի ներկայացուցիչը կարող է կատարել լրացուցիչ ստուգումներ։

(1-ին կետը լրաց. 26.07.12 N 941-Ն, խմբ. 20.04.17 N 460-Ն, փոփ., խմբ., լրաց. 30.06.22 N 1008-Ն)

2. Ի լրումն 1-ին կետում նշված փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են ներկայացվել նաև հետևյալ փաստաթղթերը.

1. Ինքնաթիռի տոմս.

2. Հյուրանոցի ամրագրում.

3. Տուրիստական ընկերության հրավերը.

4. Ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքեր (բանկային քաղվածք, այլ ապացույցներ).

5. Առողջապահական (ճամփորդական) ապահովագրություն.

6. Անձնագրի այն էջերը, որոնք պարունակում են այլ պետությունների գործող կամ վերջին 3 տարիներին տրված և սպառված վիզաներ կամ կացության կարգավիճակի քարտեր.

7. Այլ փաստաթղթեր։

(2-րդ կետը լրաց. 20.04.17 N 460-Ն, խմբ. 30.06.22 N 1008-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Ձև N 1

 

 Ներմուծեք նկարագրությունը_11338

 ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ
ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

APPLICATION FOR ENTRY VISA
TO THE REPUBLIC OF ARMENIA

 Ներմուծեք նկարագրությունը_21917
Սահմանին դիմելու
դեպքում պարտադիր չէ
Not required when
applying at the border

 

1.

Ազգանուն

Surname (Family Name)

8.

Անձնագրի համար

Passport Number

   

2.

Անուն

First Name (Given Name)

9.

Երբ է տրվել (օր/ամիս/տարի)

Date of Issue (dd/mm/yyyy)

   

3.

Այլ անուններ

Other Names

10.

Վավերական է մինչև (օր/ամիս/տարի)

Valid Until (dd/mm/yyyy)

   

4.

Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

Date of Birth (dd/mm/yyyy)

11.

Անձնագրի տեսակ

Type of Passport

 

Սովորական

   Ordinary

Ծառայողական (պաշտոնական, հատուկ)

   Service (Official, Special)

Դիվանագիտական

   Diplomatic

Ճամփորդական փաստաթուղթ

   Travel Document

Այլ (նշել)

   Other (Specify)

5.

Ծննդյան վայր

Place of Birth

 

6.

Սեռը

Sex

 Արական    Իգական

 Male      Female

7.

Զբաղմունք

Occupation

12.

Քաղաքացիություն

Nationality (Citizenship)

   

13.

Մշտական բնակության հասցե

Address of Permanent Residence

14.

Հեռախոսահամար / Էլ. փոստ

Telephone Number / E-mail

   

15.

Հայաստանում գտնվելու ընթացքում բնակության հասցե

Address during your stay in Armenia

 

16.

Հրավիրող անձի ազգանունը և անունը կամ կազմակերպության անվանումը, հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում)

Surname, first name, telephone number and the address of the inviting person or organization

(if applicable)

 

17.

Այցելության նպատակ

Purpose of visit

    Պաշտոնական
  Official

    Գործնական
  Business

    Անձնական
  Private

    Զբոսաշրջություն
 □ Tourism

     Այլ (նշել)
  Other (specify)

     

   -----------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

18.

Մուտքերի քանակ

Number of Entries

    Եզակի     Բազմակի

Single  Multiple

19.

Հայաստան առաջին անգամ մուտք գործելու նախատեսվող օր,

ամիս, տարեթիվ

Intended date of the first entry to Armenia

20.

Առաջին անգամ մուտքից հետո Հայաստանից նախատեսվող ելքի օր, ամիս, տարեթիվ

Intended date of departure from Armenia after the first entry

 

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

 

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

21.

Վերջին 5 տարում այցելած երկրները

Countries visited in last 5 years

 

22.

Այլ պետությունների քաղաքացիություն կամ բնակության իրավունք

Nationality (citizenship) or residence permit in other countries

 

23.

Հաստատում եմ, որ սույն դիմումում ներկայացված տեղեկատվությունը ճիշտ է

I certify that tհe information given in this application is correct

Դիմողի ստորագրությունը

Applicant’s Signature

Ամսաթիվ

Date

 

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

 

Ծառայողական նշումներ

For official use only

 

1. Վիզայի համարը 2. Վիզայի տեսակը 3. Վիզայի կոդը
4. Վիզան տալու օրը, ամիսը, տարեթիվը

(օր/ամիս/տարի)

5. Վիզայի վավերականության ժամկետը

 ___/___/_____-ից մինչև ___/___/_____

6. Վճարված պետական տուրքի չափը 7. ՀՀ մուտքի վիզա տրամադրող պաշտոնատար
անձի ստորագրությունը

(ձևը փոփ. 20.04.17 N 460-Ն, խմբ. 30.06.22 N 1008-Ն, 14.07.22 N 1060-Ն)

 

Ձև N 2

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

(ձևն ուժը կորցրել է 30.06.22 N 1008-Ն)

 

Ձև N 3

 

 Ներմուծեք նկարագրությունը_11338

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱԻ

ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՄԱՐ

 

 

APPLICATION FOR EXTENSION OF A VISA TO THE

REPUBLIC OF ARMENIA

 

 

 

 

Լուսանկար

 

Photo

 

35x45mm

 

 

1. Ազգանուն (ինչպես անձնագրում) / Sսrname (As in Passpօrt)

8. Անձնագրի համար / Passport

Number

        /          /                         

2.Անուն (ինչպես անձնագրում) /      Name (As     in Passpօrt)

9. Երբ է տրվել / Date of Issue

        /          /                         

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

3. Այլ անուններ / Other Names

10. Վավերական է մինչև / Valid

until

        /          /                         

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

4. Ծննդյան օր, ամիս, տարեթիվ / Date of Birtհ

        /          /                         

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

11. Անձնագրի տեսակ / Type of Passport

 

Սովորական

Ordinary

 

/

 
Ծառայողական
(պաշտոնական, հատուկ
      Service ( Official, Special)

 

 

Դիվանագիտական / Diplomatic

 

 
Ճամփորդական փաստաթուղթ / Travel Docսment

……………………………………………………

5. Ծննդյան վայր / Place օf Birtհ

6. Սեռը/ Sex
 

Արական / Male

 

Իգական / Female

7. Զբաղմունք / Occսpatiօn

12. Քաղաքացիություն / Nationality

13. Մշտական բնակության հասցե / Address օf Permanent Residence

14. Հեռախոսահամար / Telephone

15. Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու պատճառը / Reason for extended stay in Armenia

 

16. Պահանջվող լրացուցիչ օրերի քանակը / Requesting additional days

17. Հաստատում եմ, որ սույն դիմում-հարցաթերթիկում ներկայացված տեղեկատվությունը ճիշտ է / I certify that tհe information given in this application is correct

Դիմողի ստորագրությունը / Applicant’s

Signature

Ամսաթիվ / Date
      /     /              

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

 

Ծառայողական նշումներ / For Official use Only

 

1. Վիզայի համարը

2. Վիզայի տեսակը

3. Վիզայի կոդը

4. Վիզան տալու օր, ամիս, տարեթիվ

______ / _______ / _______

5.Վիզայի վավերականության ժամկետը

_____ / _____ / _____ -ից մինչև _____ / _____ / _____

6. Վիզայի տրամադրման համար վճարված

պետական տուրքի չափը                                 ________________________________
 

7. ՀՀ մուտքի վիզա տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությունը

(ձևը լրաց. 20.04.17 N 460-Ն, խմբ. 30.06.22 N 1008-Ն)

(հավելվածը խմբ. 26.05.11 N 729-Ն, լրաց. 26.07.12 N 941-Ն, խմբ., փոփ., լրաց. 20.04.17 N 460-Ն, 30.06.22 N 1008-Ն, խմբ. 14.07.22 N 1060-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ
(վերնագիրը փոփ. 26.05.11 N 729-Ն)

 

1. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տալիս են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ազգային անվտանգության մարմինները, իսկ պետական սահմանի անցման կետ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության տարածքում` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

(1-ին կետը խմբ. 13.10.22 N 1574-Ն, փոփ. 11.08.23 N 1351-Ն)

1.1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել Անտիգուա և Բարբուդայի, Բահամյան Կղզիների, Բարբադոսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կանադայի, Չիլիի, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության, Դոմինիկայի, Դոմինիկյան Հանրապետության, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Մեքսիկայի, Օմանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պանամայի, Պերուի, Սենթ Վինսենթ և Գրենադինների, Հարավային Աֆրիկայի, Թայլանդի և Թուրքիայի քաղաքացիներն ու ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք։

(1.1-ին կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

1.2. Այն օտարերկրացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք (բացառությամբ միայն հրավերի հիման վրա մուտքի վիզա ստանալու հնարավորությամբ պետությունների), ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում։

(1.2-րդ կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

1.3. Այն պետությունների ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք, որոնց քաղաքացիներն ազատված են Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից կարող են Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ դիմել էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու համար։

(1.3-րդ կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

2. Օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում՝ ազգային անվտանգության մարմիններ, իսկ պետական սահմանի անցման կետ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության տարածքում` ծառայություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացվելուց հետո օտարերկրացու անձնագրային տվյալները մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում (Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում` անմիջապես) համապատասխան պաշտոնատար անձի կողմից մուտքագրվում են համակարգչային պահոց: Օտարերկրացու անձնագրային տվյալներն ինքնաշխատ եղանակով ստուգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկով:

(2-րդ կետը փոփ., լրաց. 30.06.22 N 1008-Ն, փոփ. 13.10.22 N 1574-Ն, 11.08.23 N 1351-Ն)

3. Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում օտարերկրացու մասին տվյալների բացակայության դեպքում օտարերկրացու անձնագրում փակցվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա` հաստատված մուտքի վիզայի տրամադրման կնիքով և վիզան տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությամբ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում օտարերկրացու մասին տվյալների առկայության դեպքում օտարերկրացու անձնագրում համապատասխան դրոշմակնիքով կատարվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրումը մերժելու մասին նշում:

5. Այն պետությունների քաղաքացիները, ովքեր կարող են Հայաստանի Հանրապետություն մուտք գործել միայն հրավերի հիման վրա, մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ` միայն համապատասխան հրավերի առկայության դեպքում:

6. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ազգային անվտանգության մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մուտքի խմբակային վիզաներ տրվում են Հայաստանի Հանրապետությունում նույն ժամկետով համատեղ գործունեություն իրականացնող խմբերին:

(6-րդ կետը փոփ. 13.10.22 N 1574-Ն)

7. Խմբակային մուտքի վիզա տրամադրելու համար խմբի յուրաքանչյուր անդամի անձնագրային տվյալները սույն կարգի 2-րդ կետով նախատեսված կարգով մուտքագրվում են համակարգչային պահոց: Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում օտարերկրացիների մասին տվյալների բացակայության դեպքում ներկայացված խմբի անդամների ցուցակի վրա փակցվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա` խմբի անդամների թվի մասին նշմամբ: Մուտքի վիզան հաստատվում է մուտքի վիզայի տրամադրման կնիքով և մուտքի վիզան տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությամբ:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում խմբի անդամի մասին տվյալների առկայության դեպքում տվյալ օտարերկրացու անձնագրում` համապատասխան դրոշմակնիքով, իսկ ցուցակում` տվյալ քաղաքացու անվան դիմաց ձեռագիր կատարվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրումը մերժելու մասին նշում:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ՝ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով: Էլեկտրոնային մուտքի վիզա կարող են ստանալ միայն հրավերի հիման վրա մուտքի վիզա ստանալու հնարավորությամբ պետությունների ցանկում չներառված պետությունների քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք։

(9-րդ կետը խմբ. 30.06.22 N 1008-Ն)

10. Օտարերկրացին E-VISA էլեկտրոնային համակարգում անգլերեն լեզվով լրացնում է էլեկտրոնային դիմում, որտեղ նշվում են հետևյալ տվյալները`

1) ազգանունը, անունը (ինչպես անձնագրում).

2) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

3) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

4) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

5) սեռը.

6) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

7) անձնագրի համարը, տրամադրման և վավերականության ժամկետները.

8) անձնագրի տեսակը.

9) քաղաքացիությունը.

10) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

11) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

12) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

13) դիմողի անձնագրում նշված և նրա հետ ճանապարհորդող 16 տարեկանից ցածր տարիքի երեխաների անունները, ազգանունները, ծննդյան օրերը, ամիսները, տարեթվերը, քաղաքացիությունները.

14) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

15) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

16) մուտքերի քանակը.

17) Հայաստանում կեցության տևողությունը.

18) Հայաստան մուտք գործելու օրը, ամիսը, տարեթիվը.

19) Հայաստանից ելքի օրը, ամիսը, տարեթիվը.

20) դիմումի լրացման ամսաթիվը:

(10-րդ կետը խմբ. 26.05.11 N 729-Ն, փոփ. 20.04.17 N 460-Ն, լրաց. 30.06.22 N 1008-Ն)

10.1. Էլեկտրոնային դիմումին կցվում են սույն որոշման հավելված 1-ում նշված փաստաթղթերը։

(10.1-ին կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

11. Օտարերկրացու անձնագրային տվյալներն ինքնաշխատ եղանակով ստուգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում և համընկնում չհայտնաբերվելու դեպքում դիմումն անցնում է ուսումնասիրության փուլ, որի ժամանակ ստուգվում են ներկայացված տվյալների և փաստաթղթերի համապատասխանությունը, գնահատվում է այցելության նպատակի արժանահավատությունը, որի արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը.

- տրամադրել էլեկտրոնային մուտքի վիզա (դիմումի հաստատում),

- վերադարձնել ուղղման (դիմումի խմբագրում),

- չեղարկել դիմումը (դիմումի չեղարկում),

- մերժել էլեկտրոնային մուտքի վիզայի տրամադրումը (դիմումի մերժում)։

(11-րդ կետը խմբ. 30.06.22 N 1008-Ն)

11.1. Եթե ներկայացված տվյալները և փաստաթղթերը համապատասխանում են, իսկ այցելության նպատակն արժանահավատ է և հիմնավոր, ապա մուտքի վիզայի դիմումը հաստատվում է։

(11.1-ին կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

11.2. Եթե ներկայացված տվյալներում և փաստաթղթերի մեջ առկա են սխալներ, վրիպակներ կամ անհամապատասխանություններ, ապա մուտքի վիզայի դիմումը E-VISA համակարգի միջոցով վերադարձվում է ուղղման՝ խմբագրելու և փաստաթղթեր կցելու հնարավորությամբ։

(11.2-րդ կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

11.3. Եթե էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու պահանջը վերացել է, ապա մուտքի վիզայի դիմումը չեղարկվում է։

(11.3-րդ կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

11.4. Եթե այցելության նպատակն արժանահավատ կամ հիմնավոր չէ կամ ներկայացված տվյալներում կամ փաստաթղթերում հայտնաբերվում են կեղծիքի նշաններ, ապա մուտքի վիզայի տրամադրումը մերժվում է։ Մուտքի վիզայի դիմումը մերժվում է ինքնաշխատ կերպով, եթե հայտնաբերվում է լիարժեք համընկնում Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում։

(11.4-րդ կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

11.5. Լրացուցիչ բավարար հիմքեր ներկայացվելու դեպքում համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից դիմումի կարգավիճակը փոխվում է, որի պարագայում համակարգ է մուտքագրվում համապատասխան մեկնաբանություն, իսկ առկայության դեպքում՝ նաև համապատասխան ֆայլեր։

(11.5-րդ կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

11.6. Էլեկտրոնային մուտքի վիզայի դիմումը հաստատվում, վերադարձվում, չեղարկվում կամ մերժվում է առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։

(11.6-րդ կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

11.7. Դիմումը հաստատվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է E-VISA էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ կերպով գեներացված PDF ձևաչափով փաստաթուղթ, որը պարունակում է տրված էլեկտրոնային վիզայի համարը, դիմումի համարը, օտարերկրացու անունը, ազգանունը, ճամփորդական փաստաթղթի համարը, տրամադրած պետության անվանումը, այցերի քանակը, վիզայի տեսակը, հարցման օրը, վիզայի վավերականության ժամկետը, վիզան տալու ամսաթիվը, վիզայի վավերականությունը, գտնվելու ժամկետը, ստուգելու համար նախատեսված հսկիչ համարը, QR կոդը, Հայաստանի Հանրապետության փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am հարթակի հղումը, այլ անհրաժեշտ տեղեկատվություն։

(11.7-րդ կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

11.8. Դիմումը վերադարձվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է վերադարձման պատճառը ներկայացնող ծանուցում։

(11.8-րդ կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

11.9. Դիմումը չեղարկվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է չեղարկման պատճառը ներկայացնող ծանուցում։

(11.9-րդ կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

11.10. Դիմումը մերժվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է մերժման պատճառը ներկայացնող ծանուցում։

(11.10-րդ կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

12. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և պաշտոնական մուտքի վիզաները տալիս է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև` օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները` համապատասխան պաշտոնական հայտագրի կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի պաշտոնական հրավերի հիման վրա:

(12-րդ կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

13. Պաշտոնական հայտագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ ներկայացնում են օտարերկրյա պետությունների արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինները, միջազգային կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող կազմակերպություններն ու դրանց գրասենյակները, ինչպես նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները:

14. Հայաստանի Հանրապետության տարածքում հավատարմագրված դիվանագետների, դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող կազմակերպությունների և դրանց գրասենյակների օտարերկրյա աշխատողներին, նրանց ընտանիքի անդամներին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից համապատասխան հավատարմագրում անցնելուց հետո տրվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ պաշտոնական` մինչև երեք տարի վավերականության բազմակի մուտքի վիզաներ:

15. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած և մուտքի վիզայի մերժում ստացած օտարերկրացին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օրենքով սահմանված կարգով վերադարձվում է իր ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից քաղաքացին ժամանել է Հայաստանի Հանրապետություն:

(15-րդ կետը խմբ. 13.10.22 N 1574-Ն)

16. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով երկարաձգում կամ երկարաձգումը մերժում է ծառայությունը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

(16-րդ կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն, փոփ. 11.08.23 N 1351-Ն)

17. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի (նաև էլեկտրոնային մուտքի վիզաների) ժամկետի երկարաձգման համար օտարերկրացու կողմից (խմբակային մուտքի վիզայի դեպքում` խմբի ղեկավարի կողմից) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը լրանալուց առավելագույնը 15 աշխատանքային օր առաջ ծառայություն է ներկայացվում անձը հաստատող փաստաթուղթ, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման համար դիմում: Ծառայությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում երկարաձգում է ժամկետը կամ մերժում է վիզայի ժամկետի երկարաձգման մասին դիմումները:

(17-րդ կետը լրաց., փոփ. 26.05.11 N 729-Ն, փոփ. 20.04.17 N 460-Ն, լրաց. 30.06.22 N 1008-Ն, փոփ. 11.08.23 N 1351-Ն)

17.1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը կարող է երկարաձգվել նաև E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով, եթե առկա չեն օտարերկրացու Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգելը մերժելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքեր։

(17.1-ին կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

17.2. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրացին կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության մուտքի էլեկտրոնային վիզա, որը վավերական կլինի միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու պարագայում՝ հաջորդ մուտքի համար։

(17.2-րդ կետը լրաց. 30.06.22 N 1008-Ն)

18. Սույն կարգի 5-րդ կետում նշված օտարերկրացիների մուտքի վիզաների ժամկետների երկարաձգման մասին ծառայության կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

(18-րդ կետը փոփ. 30.06.22 N 1008-Ն, 11.08.23 N 1351-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 26.05.11 N 729-Ն, փոփ. 20.04.17 N 460-Ն, լրաց., փոփ., խմբ. 30.06.22 N 1008-Ն, փոփ., խմբ. 13.10.22 N 1574-Ն, փոփ. 11.08.23 N 1351-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 
 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՄ ՄՈՒՏՔԻ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՇՄԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ ծառայություն), Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի, խմբակային մուտքի վիզայի տրամադրման, ժամկետի երկարաձգման, մուտքի վիզայի տրամադրման մերժման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից (այսուհետ` սահմանապահ զորքեր) Հայաստանի Հանրապետություն մուտքի մերժման մասին օտարերկրացու անձնագրում կատարվող նշումների ձևերը:

(1-ին կետը փոփ., լրաց. 13.10.22 N 1574-Ն, փոփ. 11.08.23 N 1351-Ն)

2. Վիզա տրամադրող մարմինների կողմից օտարերկրացու անձնագրում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան փակցվելուց հետո այն հաստատվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված կնիքով և վիզան տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությամբ: Ծառայության կողմից տրամադրվող մուտքի վիզաները հաստատվում են 30 մմ արտաքին շրջանագծով, 20 մմ ներքին շրջանագծով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով, որի վրա նշված է մուտքի վիզան տրամադրող մարմնի համապատասխան կոդը, երկու շրջանագծի միջակայքում հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», «MIGRATION AND CITIZENSHIP SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ազգային անվտանգության մարմինների կողմից տրամադրվող մուտքի վիզաները հաստատվում են 30 մմ արտաքին շրջանագծով, 20 մմ ներքին շրջանագծով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով, որի վրա նշված է մուտքի վիզան տրամադրող մարմնի համապատասխան կոդը, երկու շրջանագծի միջակայքում հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER GUARD TROOPS» բառերը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրվող մուտքի վիզաները հաստատվում են 20 մմ արտաքին շրջանագծով, 15 մմ ներքին շրջանագծով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով, որի վրա նշված է մուտքի վիզան տրամադրող մարմնի համապատասխան կոդը, երկու շրջանագծի միջակայքում հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF ARMENIA» բառերը: Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից տրամադրվող մուտքի վիզաները հաստատվում են 20 մմ արտաքին շրջանագծով, 15 մմ ներքին շրջանագծով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով, որի վրա նշված է մուտքի վիզան տրամադրող մարմնի գտնվելու քաղաքի անվանումը, երկու շրջանագծի միջակայքում հայերենով և անգլերենով նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» կամ «ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ» և «EMBASSY OF ARMENIA» կամ «CONSULATE GENERAL OF ARMENIA» բառերը (N 1 ձև):

(2-րդ կետը լրաց., փոփ. 13.10.22 N 1574-Ն, փոփ. 11.08.23 N 1351-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում խմբակային մուտքի վիզա ստացած օտարերկրացու անձնագրում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից տրված մուտքի վիզաները հաստատվում են 55 x 40 մմ չափսերով, մուտքի վիզան տրամադրող մարմնի կոդի նշմամբ ուղղանկյուն դրոշմակնիքով, որի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER GUARD TROOPS» բառերը, ապա` « N_ կոդ, code », «տրվել է խմբակային մուտքի վիզա մինչև», «given group visa until» « 20 թ.» գրառումը (N 2 ձև):

(3-րդ կետը խմբ. 13.10.22 N 1574-Ն)

4. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար` մուտքի վիզա տրամադրող մարմնի կողմից օտարերկրացու անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում կատարվում է նշում մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու մասին: Վիզայի ժամկետը երկարաձգվում է 55 x 40 մմ չափսերով, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգող մարմնի կոդի նշմամբ ուղղանկյուն դրոշմակնիքով, որի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», «MIGRATION AND CITIZENSHIP SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA», իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված մուտքի վիզաների ժամկետները երկարաձգելու դեպքում` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը, ապա` «N_______ կոդ, code___», «վիզայի ժամկետը երկարաձգված է մինչև », «the visa is extended until» «___ _______ 20 թ.» գրառումը (N 3 ձև):

(4-րդ կետը փոփ. 13.10.22 N 1574-Ն, 11.08.23 N 1351-Ն)

5. Վիզա տրամադրող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման մերժման դեպքում անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում 55 x 35 մմ չափսերով ուղղանկյուն, համապատասխան կոդով, հայերենով և անգլերենով «մուտքի վիզա տրամադրելը մերժվել է» «the entry visa is rejected» «__ ________ 20 թ.» գրառմամբ դրոշմակնիքով կատարվում է համապատասխան նշում: Ծառայության կողմից մուտքի վիզաների տրամադրման մերժման դրոշմակնիքի վրա նշված են «ՀՀ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», «MIGRATION AND CITIZENSHIP SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Ազգային անվտանգության մարմինների կողմից մուտքի վիզաների տրամադրման մերժման դրոշմակնիքների վրա նշված են «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER GUARD TROOPS» բառերը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից մուտքի վիզաների տրամադրման մերժման դրոշմակնիքների վրա նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA», իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից մուտքի վիզաների տրամադրման մերժման դրոշմակնիքների վրա նշված են մուտքի վիզան տրամադրող մարմնի գտնվելու քաղաքի անվանումը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ» և «EMBASSY OF THE REPUBLIC OF ARMENIA» կամ «CONSULATE GENERAL OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը (N 4 ձև):

(5-րդ կետը փոփ., լրաց. 13.10.22 N 1574-Ն, փոփ. 11.08.23 N 1351-Ն)

6. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժվելու դեպքում մուտքի վիզա տրամադրող մարմինների կողմից օտարերկրացու անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում կատարվում է նշում 55 x 40 մմ չափսերով ուղղանկյուն դրոշմակնիքով, որի վրա նշված են մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժող մարմնի կոդը, ծառայության կողմից մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժվելու դեպքում` հայերենով և անգլերենով` «ՀՀ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», «MIGRATION AND CITIZENSHIP SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA», իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժվելու դեպքում` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Դրոշմակնիքի ներքևի մասում հայերենով և անգլերենով նշվում է «մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժվել է», «the extension of visa is rejected», «__ _____ 20 թ.» գրառումը (N 5 ձև):

(6-րդ կետը փոփ. 13.10.22 N 1574-Ն, 11.08.23 N 1351-Ն)

7. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում օտարերկրացու անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում մուտքի վիզա տրամադրած մարմնի կողմից 55 x 35 մմ չափսերով ուղղանկյուն դրոշմակնիքով կատարվում է համապատասխան նշում: Դրոշմակնիքի վրա նշված են վիզան ուժը կորցրած ճանաչած մարմնի կոդը, հայերենով և անգլերենով «մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվել» «the entry visa is cancelled», «___ _______ 20 թ.» գրառումը և վիզան ուժը կորցրած ճանաչած մարմնի անվանումը` «ՀՀ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», «MIGRATION AND CITIZENSHIP SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA» կամ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER GUARD TROOPS բառերը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվելու դրոշմակնիքների վրա` մուտքի վիզան տրամադրող մարմնի գտնվելու քաղաքի անվանումը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ» և «EMBASSY OF THE REPUBLIC OF ARMENIA» կամ «CONSULATE GENERAL OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը (N 6 ձև):

(7-րդ կետը փոփ., լրաց. 13.10.22 N 1574-Ն, փոփ. 11.08.23 N 1351-Ն)

8. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում սահմանապահ զորքերի կողմից օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետություն մերժվելու դեպքում օտարերկրացու անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում 55 x 35 մմ չափսերով ուղղանկյուն դրոշմակնիքով կատարվում է համապատասխան նշում: Դրոշմակնիքի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER GUARD TROOPS» բառերը, ապա` «Հայաստանի Հանրապետություն մուտքը մերժվել է», «the entry to the Republic of Armenia is rejected», «___ _______ 20 թ.» գրառումը (N 7 ձև):

(8-րդ կետը լրաց., փոփ. 13.10.22 N 1574-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Ձև N 1

Ներմուծեք նկարագրությունը_22971 

(ձևը փոփ., լրաց. 13.10.22 N 1574-Ն, փոփ. 11.08.23 N 1351-Ն)

Ձև N 2

Ներմուծեք նկարագրությունը_22444

(ձևը խմբ. 13.10.22 N 1574-Ն)

Ձև N 3

Ներմուծեք նկարագրությունը_22972

(ձևը փոփ. 13.10.22 N 1574-Ն, 11.08.23 N 1351-Ն)

 

Ձև N 4

 

Ներմուծեք նկարագրությունը_22973

(ձևը փոփ., լրաց. 13.10.22 N 1574-Ն, փոփ. 11.08.23 N 1351-Ն)

 

Ձև N 5

 

Ներմուծեք նկարագրությունը_22974

(ձևը փոփ. 13.10.22 N 1574-Ն, 11.08.23 N 1351-Ն)

 

Ձև N 6

 

Ներմուծեք նկարագրությունը_22975

(ձևը փոփ., լրաց. 13.10.22 N 1574-Ն, փոփ. 11.08.23 N 1351-Ն)

 

Ձև N 7

 

Ներմուծեք նկարագրությունը_22449

(ձևը փոփ., լրաց. 13.10.22 N 1574-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 13.10.22 N 1574-Ն, փոփ. 11.08.23 N 1351-Ն)

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐՆ ԸՍՏ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԿՈԴԱՎՈՐԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորում են`

1) այցելության մուտքի վիզա՝ հարազատներին (ընկերներին) այցելելու, տեսակցելու կամ զբոսաշրջության (հանգստի) նպատակով` Ա/V-1.

2) այցելության մուտքի վիզա՝ ընտանիքի վերամիավորման նպատակով` Ա/V-2.

3) այցելության մուտքի վիզա՝ բուժման նպատակով` Ա/V-3.

4) այցելության մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում ուսանելու նպատակով` Ա/V-4.

5) այցելության մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումների, խորհրդաժողովների մասնակցելու նպատակով` Ա/V-5.

6) այցելության մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական, ֆինանսական օգնության կարճատև ծրագրերի իրականացման նպատակով` Ա/V-6.

7) այցելության մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետությունում գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն իրականացնելու, տնտեսական գործունեություն ծավալելու (առևտրային կազմակերպություն հիմնադրելու, օտարերկրյա պետության առևտրային կազմակերպության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնադրելու, Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու, ապրանքների և ծառայությունների ներմուծում և արտահանում իրականացնելու) նպատակով` Ա/V-7.

8) այցելության մուտքի վիզա՝ միջազգային օդային կամ ցամաքային ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի անդամների համար` Ա/V-8.

9) տարանցիկ մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետության տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթևեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` Տ/T.

10) դիվանագիտական մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ դրանց ներկայացուցչությունների աշխատողների և նրանց ընտանիքի անդամների համար` մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար` Դ/D-1.

11) դիվանագիտական մուտքի վիզա՝ պաշտոնական, պետական, աշխատանքային այցով կամ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակության անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար` մեկ մուտքի կամ մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` Դ/D-2.

12) դիվանագիտական մուտքի վիզա՝ ոչ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանողների համար` մինչև 120 օր վավերականության ժամկետով մեկ մուտքի համար` Դ/D-3.

13) պաշտոնական մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ դրանց ներկայացուցչությունների դիվանագիտական կարգավիճակ չունեցող աշխատողների և նրանց ընտանիքի անդամների համար` մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար` Պ/Օ-1.

14) պաշտոնական մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների կամ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հրավերով ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` Պ/Օ-2.

15) պաշտոնական մուտքի վիզա՝ սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` Պ/Օ-3:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՑԱԾ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՆԿԻ ՎԱՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(վերնագիրը լրաց. 26.05.11 N 729-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած օտարերկրացու տվյալները վիզա տրամադրող մարմնի կողմից մուտքագրվում են տվյալների բանկ, որը վարում է ծառայությունը:

(1-ին կետը լրաց. 26.05.11 N 729-Ն, փոփ. 11.08.23 N 1351-Ն)

2. Տվյալների բանկ են մուտքագրվում օտարերկրացու մասին ստորև նշված տվյալները`

1) քաղաքացիության երկիրը,

2) անձը հաստատող փաստաթղթի տեսակը,

3) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

4) անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը,

5) սեռը,

6) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

7) ազգանունը,

8) անունը, հայրանունը (առկայության դեպքում),

9) անձը հաստատող փաստաթղթում անձերի թիվը,

10) վիզայի տեսակը,

11) վիզայի կոդը,

12) վիզայի գործողության ժամկետը,

13) վիզայի համարը:

3. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած օտարերկրացիների տվյալների բանկից ծառայությունը պահանջագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած օտարերկրացիների մասին տեղեկություններ է տրամադրում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության դատարաններին ու Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:

(3-րդ կետը լրաց. 26.05.11 N 729-Ն, փոփ. 13.10.22 N 1574-Ն, 11.08.23 N 1351-Ն)

(հավելվածը լրաց. 26.05.11 N 729-Ն, փոփ. 13.10.22 N 1574-Ն, 11.08.23 N 1351-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան