ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2023 թվականի N 1346-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 967-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի «Կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» N 967-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանից հանել «, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը․
2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝
ա․ 4-րդ կետում, 5-րդ կետի 1-ին ենթակետում, 6-րդ կետում, 14-րդ կետի 7-րդ ենթակետում, 15-րդ կետի 1-ին ենթակետում և 16-րդ կետի 1-ին ենթակետում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «ներքին գործերի» բառերով,
բ․ 5-րդ կետի 7-րդ ենթակետից, 12-րդ կետից և 14-րդ կետի 11-րդ ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր», իսկ 5-րդ կետի 8-րդ ենթակետից և 13-րդ կետից՝ «կառավարությանն առընթեր» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|