Գլխավոր տեղեկություն
Համար
N 1477-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2023 թվականի N 1477-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել 2019-2020 թվականների գործունեության արդյունքներով պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի պարտավորության 46,560,300.0 դրամ մայր գումարի և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դրա նկատմամբ հաշվարկված տոկոսների (տույժերի) հանրագումարի չափով, սկսած 2024 թվականի հունվարի 1-ից, հավասարաչափ եռամսյա համամասնությամբ, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:

2. Սահմանել, որ`

1) մինչև 2026 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական արդյունքներով առաջացած որևէ տարվա վնասների առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն որոշման 1-ին կետով սահմանվող` տվյալ տարվա եռամսյակային համամասնությամբ նախատեսված պարտավորությունների մարման համար.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցվում է հետաձգման առաջադրված պարտավորությունների ամբողջ ծավալի նկատմամբ տոկոսների (տույժի) հաշվարկումը.

3) եռամսյակային համամասնությունները (չափաքանակները) չպահպանելու դեպքերում եռամսյակային համամասնության խախտման հետևանքով չկատարված պարտավորության մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տոկոսների հաշվարկումը շարունակվում է` մինչև այդ մասով պարտավորության մնացորդի ամբողջական մարումը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովում` սույն որոշմամբ նախատեսված շահութաբաժնի պարտավորության չափը հաստատելու և դրա եռամսյա համամասնությամբ վճարելու մասին որոշման ընդունումը.

2) ընդհանուր ժողովի որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել շահութաբաժինների վճարման չափի և համամասնությունների վերաբերյալ տարեկան ընդհանուր ժողովի որոշման մասին արձանագրությունից քաղվածքի ներկայացումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան