Գլխավոր տեղեկություն
Համար
N 2645-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.06.2022
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
23.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հունիս 2022 թ.

N 2645-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱՌԼԵՆ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002025 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ՝ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ» ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ «ՆԵՐԱՌՅԱԼ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԵՂԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄ» ՆՇՈՒՄԸ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԿԱՌԼԵՆ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի հունիսի 13-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «ԿԱՌԼԵՆ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականի մարտի 2-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002025 լիցենզիայում`

1) «արտահիվանդանոցային` տուբերկուլոզային» տեսակի գործուղությունը դադարեցնել,

2) «ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողում» նշումը հանել:

2. «ԿԱՌԼԵՆ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2015 թվականի մարտի 2-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002025 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակների:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «ԿԱՌԼԵՆ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին՝

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Լ. ՆԱՆՈՒՇՅաՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան