Գլխավոր տեղեկություն
Համար
N 65-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2023
Ընդունող մարմին
Ջերմուկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
05.09.2023
Ստորագրող մարմին
Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2023 թ. N 65-Ն

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 102-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով՝ ավագանին որոշում է`

1. Ջերմուկ համայնքի բյուջեի եկամտային մասի «38-04-00- միջազգային կազմակերպություններ» (հ/հ - 90036503170) և «37-09-00-այլ ընթացիկ դրամաշնորհներ» (հ/հ- 900365031120) տնտեսագիտական հոդվածները ավելացնել համապատասխանաբար 5,000,000.0 և 2,560,860 ՀՀ դրամներով (ընդամենը՝ 7,560,860 ՀՀ դրամ):

2. Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի՝ բաժին 09, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, 210002-«Նախադպրոցական կրթություն» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4639- այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,560,860.0, բաժին 08, խումբ 02, դաս 06, ծրագիր 51, 210002- «Կինեմատոգրաֆիա» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5511- համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և /կամ/ կապիտալ ակտիվի ձեռք բերում» տնտեսագիտական հոդվածը՝ 5,000,000.0 ՀՀ դրամ գումարներով:

3. Ի գիտություն ընդունել համայնքի բյուջեի գործառնական դասակարգման համապատասխան տնտեսագիտական հոդվածներում կատարված հետևյալ ներքին վերաբաշխումները՝

1) բաժին 06, խումբ 02, դաս 01 , ծրագիր 55, 210002 - «Համայնքների զարգացում » գործառնական նշանակության ծախսերի կատարման «5511-համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և /կամ/ կապիտալ ակտիվի ձեռք բերում» և «4269-հատուկ նպատակային նյութեր» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար ավելացվում են 1,095,000.0 ՀՀ դրամ և 250,000.0 հազար ՀՀ դրամներով՝ նվազեցվելով նույն գործառնական դասակարգման «4241-մասնագիտական ծառայություններ» տնտեսագիտական հոդվածը՝ 1,000,000.0 ՀՀ դրամով և բաժին 04, խումբ 07, դաս 03, ծրագիր 51,210002- «Զբոսաշրջության զարգացում» գործառնական նշանակության ծախսերի կատարման «4234-տեղեկատվական ծառայություններ» տնտեսագիտական հոդվածը՝ 345,000.0 ՀՀ դրամով:

4․ Սույն որոշման 1-ից 3-րդ կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն՝ ս/թ օգոստոս 31-ի դրությամբ՝ համաձայն հավելվածի․

Ընդամենը ՝ Եկամուտների գծով- 909,243,847.0 ՀՀ դրամ

                         Ծախսերի գծով- 909,243,847.0 ՀՀ դրամ

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ -8

 

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

2023 թ. սեպտեմբերի 5

ք. Ջերմուկ

 

 

Հավելված

Ջերմուկ համայնքի ավագանու

2023 թվականի սեպտեմբերի 5-ի

N 65-Ն որոշման

 

ՀԱՏՎԱԾ 1

 

ՀԱՏՎԱԾ 2

 

ՀԱՏՎԱԾ 3

 

ՀԱՏՎԱԾ 4

 

ՀԱՏՎԱԾ 5

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2023 թվական: