Գլխավոր տեղեկություն
Համար
N 825-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2023-05.10.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 825-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետերը՝

1. Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

10.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 825-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Արաքսիա Սվաջյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արման Խոջոյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Զարուհի Մաթևոսյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Լուսինե Գրիգորյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Արմենուհի Պողոսյան  

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական
կրթության վարչության պետ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Արթուր Բադալյան   - «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ
վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Արմեն Պողոսյան   - «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի լիազոր
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Արտյոմ Ղազարյան   - «Թել-Սել» ընկերության աշխատակից (համաձայնությամբ)
Լևոն Գուլքանյան   - ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետ
(համաձայնությամբ)
Հարություն Պողոսյան   - «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Գուրգեն Եղիազարյան   - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային և հողային
ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աղավարդ Խաչատրյան   - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բարձրագույն
մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոնի
վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սերյոժա Երիցյան   - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հ․ Պետրոսյանի
անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական
կենտրոն» մասնաճյուղի առաջատար գիտաշխատող,
գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վիկտոր Աբրահամյան   - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության
և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական
կենտրոնի առաջատար գիտաշխատող, անասնաբուժական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Նունե Սիմոնյան   - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծական
մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ,
տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Թոռնիկ Ալիյան   - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի
տեխնոլոգիաների ֆակուլտետի հայցորդ
Արմեն Սոլոմոնյան   - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի
տեխնոլոգիաների ֆակուլտետի ասպիրանտ
Սարե Գալստյան   - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական
ֆակուլտետի մագիստրանտ
Արմեն Օզմանյան   - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի
և տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրանտ
Գագիկ Գրիգորյան   - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային
ճարտարագիտության ֆակուլտետի մագիստրանտ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.10.2024, N 896-Ա 05.10.2024, N 825-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան