Գլխավոր տեղեկություն
Համար
N 23-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.22/55(1235).1 Հոդ.184
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616217

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.
ք. Երևան

N 23-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 26.08.21 N 210-Ն)

1. Սահմանել`

1) թեկնածուի գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) թեկնածուի գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2016 թ.
հունիսի 17-ի N 23-Ն որոշման

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

________________________________

Ընտրության անվանում

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

________________________________________________________________

Հաշվետու ժամանակաշրջանը

 

 
 

Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն

   
 

Ծննդյան օր, ամիս, տարեթիվ

   
 

Հաշվառման վայր

   
 

Բնակության վայր

   
 

Ընտանեկան դրություն

   
 

Աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն

   
 

 

Հայտարարագիրը բաղկացած է

 
 


      

 
 

Էջից

 
 
      
 

ստորագրություն

 

Հայտարարագրի ներկայացման օր, ամիս, տարեթիվ

 
 
     
 
 

 

Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց

 

Ներմուծեք նկարագրությունը_19954«ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ» բառերից առաջ լրացվում է համապատասխան ընտրության անվանումը:

Ներմուծեք նկարագրությունը_19954Որպես հաշվետու ժամանակաշրջան լրացվում է գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 ամիսները ներառող ամսաթվերը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն» տողում լրացվում է թեկնածուի ազգանունը, անունը և հայրանունը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Ծննդյան օր, ամիս, տարեթիվ» տողում լրացվում է թեկնածուի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Հաշվառման վայր» տողում լրացվում է բնակչության պետական ռեգիստրում թեկնածուի հաշվառման վայրը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Բնակության վայր» տողում լրացվում է թեկնածուի բնակության վայրի հասցեն:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Ընտանեկան դրություն» տողում լրացվում է թեկնածուի ընտանեկան դրությունը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն» տողում լրացվում է թեկնածուի աշխատանքի վայրի լրիվ անվանումը և զբաղեցրած պաշտոնը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Հայտարարագիրը բաղկացած է» տողում լրացվում է հայտարարագրի թերթերի թիվը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» տողում լրացվում է հայտարարագիրը ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

 

Գույքի տեսակ

Անշարժ գույքի գտնվելու վայր

Գույքի նկատմամբ իրավունք

Մակերես` քառ. մետր, հողամասի դեպքում` հա

       
       
       
       
       
       

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ

 

Գույքի տեսակ

Շարժական գույքի մակնիշ և սերիա

Գույքի նկատմամբ իրավունք

Թողարկման տարեթիվ

       
       
       
       
       
       

 

«ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ

(ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)

 

Թանկարժեք գույքի անվանում

Թանկարժեք գույքի արժեքը

Թանկարժեք գույքի արժույթը

     
     
     
     
     
     

 
 
 
     
 

ստորագրություն

 

Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի տեսակը (հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, շենք և շինություն, հողին ամրակայված այլ անշարժ գույք):

Ներմուծեք նկարագրությունը_19954«Անշարժ գույքի գտնվելու վայր» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող, համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու հասցեն:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Գույքի նկատմամբ իրավունք» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):

Ներմուծեք նկարագրությունը_19954«Մակերես` քառ. մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` հեկտարով:

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի վերաբերյալ տվյալները:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխդրամիջոց և այլն):

Ներմուծեք նկարագրությունը_19954«Շարժական գույքի մակնիշ և սերիա» սյունակում լրացվում են թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):

Ներմուծեք նկարագրությունը_19954«Գույքի նկատմամբ իրավունք» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):

Ներմուծեք նկարագրությունը_19954«Թողարկման տարեթիվ» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:

«ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի վերաբերյալ տվյալները` (գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ):

Ներմուծեք նկարագրությունը_19954«Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:»:

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

Եկամտի տեսակ

Եկամուտ վճարողի անվանում կամ ազգանուն, անուն և հայրանուն

եկամտի չափ (գումար)

Արժույթի տեսակ

       
       
       
       
       
       
       

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ

 

Արժույթի տեսակ

Չափ

   
   
   
   
   
   
   

 

ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ

 

Ընկերության անվանում

Ներդրման տեսակ
(բաժնետոմս, փայ և այլն)

Ընկերությունում ներդրման չափը`
%-ներով

     
     
     
     
     
     
     

 

 
 
 
     
 

ստորագրություն

 

Հայտարարագրի 3-րդ էջի լրացման ուղեցույց

 

«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 ամիսներին ստացած եկամուտների մասին տվյալները:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Եկամտի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուի կողմից ստացված եկամուտները (աշխատավարձ, աշխատավարձին հավասարեցված վճարումներ, շահաբաժիններ, ստացված փոխառություններ, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներ, գույքի օտարումից, վարձակալությունից ստացված եկամուտներ, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ և այլ եկամուտներ):

Ներմուծեք նկարագրությունը_19954«Եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանուն, անուն և հայրանուն» սյունակում լրացվում է թեկնածուին եկամուտ վճարած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Եկամտի չափ (գումար)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամուտ վճարողի կողմից` թեկնածուին ՀՀ դրամով, արտարժույթով վճարված համապատասխան եկամտի տեսակի չափը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Արժույթի տեսակ» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափ (գումար)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:

«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ» բաժնում արտացոլվում են գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ թեկնածուի դրամական միջոցների մասին տվյալները:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Չափ» սյունակի համապատասխան տողում լրացվում է թեկնածուի ՀՀ դրամով, արտարժույթով առկա դրամական միջոցի չափը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Արժույթի տեսակ» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը:

«ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ» բաժնում լրացվում է գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ արժեթղթերի և այլ ներդրումների մասին տվյալները:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Ընկերության անվանում» սյունակում լրացվում է այն ընկերության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Ներդրման տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուի ձեռք բերած արժեթղթերի (պարտատոմս, չեկ, մուրհակ, բաժնետոմս և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթ` բացառությամբ բանկային վկայագրի) և այլ ներդրումների (բաժնեմասի, փայաբաժնի) տեսակը:

Ներմուծեք նկարագրությունը_19954«Ընկերությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է թեկնածուի ձեռք բերած արժեթղթերի և այլ ներդրումների չափը տոկոսային արտահայտությամբ:

 

 

Հավելված 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2016 թ.
հունիսի 17-ի N 23-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակները, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին գրանցելուց հետո Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխանաբար պատգամավորի թեկնածուի, ավագանու անդամի թեկնածուի, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի (այսուհետ` թեկնածու) գույքի և եկամուտների մասին հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ներկայացման կարգը:

(1-ին կետը փոփ. 26.08.21 N 210-Ն, 25.07.23 N 24-Ն)

2. Հայտարարագիրը լրացվում է համաձայն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ձևի` սույն կարգի և հայտարարագրի ձևաթղթի լրացման ուղեցույցի պահանջներին համապատասխան:

3. Հայտարարագրի ձևը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից։ Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխանաբար պատգամավորի կամ ավագանու անդամի թեկնածուն հայտարարագրի էլեկտրոնային ձևը կարող է ներբեռնել նաև «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ից (այսուհետ՝ Համակարգ)՝ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) միջոցով։

Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերը բավարար չեն հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով:

(3-րդ կետը խմբ. 25.07.23 N 24-Ն)

4. Հայտարարագրի յուրաքանչյուր էջի վերջում դրվում է հայտարարատուի ստորագրությունը:

5. Հայտարարագրում նշվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները:

6. Հայտարարագրման ենթակա է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ որպես շարժական գույք հայտարարագրման են ենթակա թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց: Հայտարարագրման ենթակա է նաև թեկնածուին պատկանող 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը, ինչպես նաև արժեթղթերը և դրամական միջոցները:

7. Թեկնածուները հայտարարագիրը համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում թղթային տարբերակով և էլեկտրոնային եղանակով ուղարկվում է info@elections.am էլեկտրոնային հասցեին` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ:

Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխանաբար պատգամավորի թեկնածուի, ավագանու անդամի թեկնածուի՝ Համակարգում էլեկտրոնային եղանակով լրացված հայտարարագիրը տպվում է, ստորագրվում հայտարարատուի կողմից, և ստորագրված հայտարարագրի սկանավորված տարբերակը՝ Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ, վերբեռնվում է Համակարգ։ Այս դեպքում հայտարարագիրը համապատասխան ընտրական հանձնաժողով թղթային տարբերակով չի ներկայացվում։

(7-րդ կետը փոփ., լրաց. 25.07.23 N 24-Ն)

(հավելվածը փոփ. 26.08.21 N 210-Ն, փոփ., խմբ., լրաց. 25.07.23 N 24-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2023, N 24-Ն 26.07.2023, N 23-Ն
26.08.2021, N 210-Ն 06.09.2021, N 23-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան