Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-75-Ն-25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.08.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-75-Ն-25

2023 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-170-Ն օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

 

«

6.1

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան

դատարանի նախագահ

 

75%

»,

 

2) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 12-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակից հանել «Էդգար Հովհաննիսյան» բառերը,

3) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 14-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Գոռ Հարությունյան» բառերը փոխարինել «Հայկ Աղաքարյան» բառերով,

4) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 4-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակից հանել «Մեսրոպ Մակյան» բառերը,

5) Որոշման Հավելված 3-ի «դ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակից հանել «Դավիթ Հարությունյան» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2023 թ. օգոստոսի 7

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան