Գլխավոր տեղեկություն
Համար
N 209-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
26.08.2021
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

26 օգոստոսի 2021 թ.
ք. Երևան

N 209-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

Որոշում է

 

1. Սահմանել՝

1) Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

 2021 թ. օգոստոսի 26-ի N 209-Ն որոշման

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

_________________________________________________________________________

նշվում է Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության,  կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության անվանումը

 

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

_______________________________________________________

հաշվետու ժամանակաշրջանը

 

Ներմուծեք նկարագրությունը_21396

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

 

Գույքի տեսակը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Գույքի նկատմամբ իրավունքը

Մակերես` քառ.մետր, հողամասի դեպքում` հա,

       
       
       
       
       
       
       

 

Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց

 

Ներմուծեք նկարագրությունը_21397 Որպես հաշվետու ժամանակաշրջան՝ լրացվում է գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսները ներառող ամսաթվերը.

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Կուսակցության անվանումը» վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության անվանումը.

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Պետական գրանցման օրը, ամիսը, տարին» վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության պետական գրանցման օրը, ամիսը, տարին.

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Կուսակցության գտնվելու վայրը» վանդակում լրացվում է կուսակցության գտնվելու վայրը (մարզը, համայնքը, փողոցը և այլն).

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Հայտարարագիրը բաղկացած է» վանդակում թվով և տառերով լրացվում է հայտարարագրի էջերի քանակը

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Հայտարարագիրը ներկայացնելու oրը, ամիuը, տարեթիվը» վանդակում լրացվում է հայտարարագիրն ընտրական հանձնաժողով ներկայացնելու oրը, ամիuը և տարեթիվը:

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ կուսակցությանը uեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է անշարժ գույքի տեսակը (շենք և շինություն, հողամաu, ընդերքի մաu, մեկուuի ջրային oբյեկտ, անտառ, հողին ամրակայված այլ անշարժ գույք):

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Անշարժ գույքի գտնվելու վայրը» uյունակում լրացվում է համապատաuխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու վայրի հաuցեն:

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Գույքի նկատմամբ իրավունքը» uյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Մակերես` քառ.մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամաuի, ընդերքի մաuի, մեկուuի ջրային oբյեկտի, անտառի դեպքում` մակերեսը հեկտարով:

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ

 

Գույքի տեսակը

Շարժական գույքի մակնիշը և սերիան

Գույքի նկատմամբ իրավունքը

Թողարկման տարեթիվը

       
       
       

 

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔԸ

 

(«ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ

ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)

 

Թանկարժեք գույքի անվանում

Թանկարժեք գույքի արժեքը

Թանկարժեք գույքի արժույթը

     
     
     

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Արժույթի տեսակը

Չափը

   
   
   

 

ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ

 

Կազմակերպության անվանումը

Ներդրման տեսակը
 (բաժնետոմս կամ փայաբաժին)

Կազմակերպությունում ներդրման չափը` %-ներով

     
     
     

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

Եկամտի տեսակը

Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը)

Եկամտի չափը (գումարը)

Արժույթի տեսակը

       
       
       

 

Ներմուծեք նկարագրությունը_21398

Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ կուսակցությանը uեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող` սույն որոշմամբ նշված շարժական գույքի վերաբերյալ տվյալները:

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանuպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիuակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց):

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Շարժական գույքի մակնիշը և uերիան» uյունակում լրացվում են համապատաuխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և uերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերuեդեu Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Գույքի նկատմամբ իրավունքը» uյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Թողարկման տարեթիվը» uյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:

 

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքի վերաբերյալ տվյալները (գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ):

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Թանկարժեք գույքի անվանում» uյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Թանկարժեք գույքի արժեքը» uյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Թանկարժեք գույքի արժույթը» uյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:

 

«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնում արտացոլվում են կուսակցության դրամական միջոցների մաuին տվյալները՝ գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ:

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Արժույթի տեսակը» uյունակի համապատաuխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի և այլն):

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Չափը» uյունակի համապատաuխան տողում լրացվում է հայտարարագիրը լրացնելու ամսվա 1-ի դրությամբ առկա դրամական միջոցների չափը (այդ թվում` բանկում ունեցած):

 

«ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ» բաժնում գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ բաժնեմասերի (բաժնետոմսերի) և փայաբաժինների արժեքը` ձեռք բերման գնով:

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Ներդրման տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի տեսակը (բաժնեմաս, փայ, բաժնետոմս, պարտատոմu, չեկ և այլն):

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Կազմակերպությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի չափը տոկոսային արտահայտությամբ:

Ներմուծեք նկարագրությունը_21397 «ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 ամիսների ընթացքում uտացած եկամուտների մաuին տվյալները:

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Եկամտի տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության կողմից ստացած եկամուտները (անդամակցության վճարներ, եթե դրանք նախատեսված են կուսակցության կանոնադրությամբ, նվիրատվություններ, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորում և քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ եկամուտներ):

Ներմուծեք նկարագրությունը_21397 Անդամակցության վճարները և ստացված նվիրատվությունները ներկայացվում են ընդհանուր մեկ թվով:

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում` ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը)» uյունակում լրացվում է կուսակցությանը եկամուտ վճարած կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը:

Ներմուծեք նկարագրությունը_21397 Անդամակցության վճարների և նվիրատվությունների համար` անդամակցության վճար վճարող անձանց կամ նվիրատուի ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը չի նշվում, այլ նշվում է հավաքական եզրույթ (օրինակ «կուսակցության անդամներ», «նվիրատու»):

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Եկամտի չափը (գումարը)» uյունակի համապատաuխան տողում լրացվում է եկամտի չափը:

Ներմուծեք նկարագրությունը_21397 «Արժույթի տեսակը» uյունակի համապատաuխան տողում նշվում է «Եկամտի չափը (գումարը)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

 2021 թ. օգոստոսի 26-ի N 209-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների (այսուհետ՝ ընտրություններին մասնակցող կուսակցություն) գույքի և եկամուտների մասին hայտարարագրի (այսուհետ՝ հայտարարագիր) ներկայացման կարգը:

2. Հայտարարագիրը լրացվում է համաձայն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ձևի՝ սույն կարգի և հայտարարագրի ձևաթղթի լրացման ուղեցույցի պահանջներին համապատասխան:

Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերը բավարար չեն հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացվում են:

Յուրաքանչյուր էջի վերջում դրվում է կուսակցության ղեկավարի ստորագրությունը:

(2-րդ կետը փոփ. 25.07.23 N 23-Ն)

3. Հայտարարագրի ձևը զետեղված է «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ում (այսուհետ՝ Համակարգ)։ Հայտարարագիրը լրացվում է էլեկտրոնային եղանակով՝ Համակարգի միջոցով, տպվում և ստորագրվում է: Ստորագրված հայտարարագրի սկանավորված տարբերակը՝ Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ, վերբեռնվում է Համակարգ, ինչպես նաև ուղարկվում է info@elections.am էլեկտրոնային հասցեին։

(3-րդ կետը խմբ. 25.07.23 N 23-Ն)

4. Հայտարարագրում նշվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները:

5. Հայտարարագրման ենթակա է ընտրություններին մասնակցող կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ որպես շարժական գույք հայտարարագրման են ենթակա ընտրություններին մասնակցող կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային տրանuպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիuակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց: Հայտարարագրման ենթակա է նաև կուսակցությանը պատկանող 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը, ինչպես նաև արժեթղթերը և դրամական միջոցները:

6. (կետն ուժը կորցրել է 25.07.23 N 23-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 25.07.23 N 23-Ն) 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2023, N 23-Ն 26.07.2023, N 209-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան