ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 479-Ա
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԵՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու Հայաստանի կրոնական համայնք» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող՝ 4,650,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ներառական խաղահրապարակի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու Հայաստանի կրոնական համայնք» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00413679) «Մագնոն Ա» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05554853) և «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 05550519) հետ 2023 թվականի մայիսի 17-ին կնքված N 6 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 4,650,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու Հայաստանի կրոնական համայնք» կրոնական կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
13.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 479-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՆԵՐԱՌԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ներառական խաղահրապարակի կառուցման նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց բարեկեցությանը |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու Հայաստանի կրոնական համայնք» կրոնական կազմակերպություն քաղաք Երևան, Վրացական փողոց 5, 0051, ՀՎՀՀ՝ 00413679 |
4. |
Ծրագրի կատարողը |
«Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու Հայաստանի կրոնական համայնք» կրոնական կազմակերպություն քաղաք Երևան, Վրացական փողոց 5, 0051, ՀՎՀՀ՝ 00413679 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
4,650,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի շահառուներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հուլիսի 5-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 5-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հուլիսի 5-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում՝ 4,650,000 դրամի չափով |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Իրականացվելու են ներառական խաղահրապարակի համար նախատեսված սարքավորումների պատրաստում և տեղադրում։ Ընդհանուր բյուջեն՝ 4,650,000 դրամ։ 1․ Փոքրիկ գնդակներ - 1 արկղ – 123,000 դրամ 2․ Զսպանակով ճոճանակ 4 տեղ – 1 հատ – 248,000 դրամ 3․ Սահարան – 1 հատ – 466,000 դրամ 4․ Ճոճանակ անվասայլակի համար – 1 հատ – 579,000 դրամ 5․ Պտույտ անվասայլակի համար – 1 հատ – 609,000 դրամ 6․ Ավազահարթակ անվասայլակի համար – 1 հատ – 498,000 դրամ 7․ Վիգվամ – 1 հատ – 622․000 դրամ 8․ Ներառական վորքաութի համալիր – 1 հատ – 862,000 դրամ 9․ Տեղադրում – 643,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
13.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|