Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-296-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.07/1(591) Հոդ.9
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի դեկտեմբերի 6-ին 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 41-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 411 , 412 , 413 , 961  հոդվածներով, 158  հոդվածի տասնյոթերորդ մասով, 1695 , 1697 , 1698  հոդվածներով նախատեսված դեպքերի)`

առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:».

2) 2-րդ մասի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով: 

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 411 -413 -րդ հոդվածներով.

 

«Հոդված 411 . Աշխատողների ներկայացուցիչների իրավունքների իրականացմանը խոչընդոտելը
 

Աշխատողների ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար: 

 

Հոդված 412 . Գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելը, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելը, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը

 

Գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելը, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելը, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: 

 

Հոդված 413 . Աշխատանքի պետական տեսչություն հաշվետվություն չներկայացնելը
 

Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում Աշխատանքի պետական տեսչություն հաշվետվություն չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»: 

 

Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածում`

 

1) 16-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ տասնյոթերորդ մասով.

«18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը`

առաջացնում է տուգանքի նշանակում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»: 

 

Հոդված 4. Օրենսգրքի 1695 -րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1695 . Առանց պայմանագրի կնքման աշխատող պահելը կամ աշխատանքային պայմանագրում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելը

 

Առանց պայմանագրի կնքման աշխատող պահելը կամ աշխատանքային պայմանագրում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:»: 

 

Հոդված 5. Օրենսգրքի 1697 -րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1697 . Աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելը կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելը

 

Աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելը կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:»: 

 

Հոդված 6. Օրենսգրքի 1698 -րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին»3 Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 230-րդ հոդվածում 1-ին մասը «41» թվից հետո լրացնել «411 -413 -րդ հոդվածներով,» բառերով, «961 » թվից հետո` «158 հոդվածի տասնյոթերորդ մասով» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 2191 -րդ հոդվածում 2-րդ մասի «տասնութերորդ և քսաներորդ մասերի» բառերը փոխարինել «տասնյոթերորդ, տասնիններորդ և քսանմեկերորդ մասերի» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածում 1-ին մասի «տասնութերորդ» բառը փոխարինել «տասնիններորդ» բառով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 2447 -րդ հոդվածում 1-ին մասի «քսաներորդ» բառը փոխարինել «քսանմեկերորդ» բառով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 302-րդ հոդվածում 1-ին մասի «քսաներորդ» բառը փոխարինել «քսանմեկերորդ» բառով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 305-րդ հոդվածում 8-րդ մասի «տասնութերորդ և քսաներորդ» բառերը փոխարինել «տասնիններորդ և քսանմեկերորդ» բառերով:

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2007 թ. դեկտեմբերի 25

Երևան
ՀՕ-296-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան