Գլխավոր տեղեկություն
Համար
N 130-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.12.09/24(567).1 Հոդ.318.12
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.11.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616396

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 նոյեմբերի 2016 թ.
ք. Երևան

N 130-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ինչպես նաԵՎ մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում ԵՎ վերելակներում տեղակայված ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԳՏԱՀԱՇԻՎ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ

 ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ., լրաց. 03.08.22 N 57-Ն, լրաց. 20.07.23 N 20-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 03.08.22 N 57-Ն)

1. Սահմանել.

1) Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի,

2) հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկությունների ցանկի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի,

3) հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու հայտի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի,

4) սահմանել օգտահաշիվ ստանալու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող դիմումի ձևը՝ համաձայն թիվ 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ., լրաց. 03.08.22 N 57-Ն, լրաց. 20.07.23 N 20-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի N 130-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ինչպես նաԵՎ մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում ԵՎ վերելակներում տեղակայված ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(վերնագիրը փոփ., լրաց. 03.08.22 N 57-Ն)

 

1. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները, մարմինները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակներ (այսուհետ` գովազդային վահանակ) կարող են տրամադրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք)  և սույն կարգի համաձայն:

(1-ին կետը փոփ., լրաց. 03.08.22 N 57-Ն)

2. Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները, մարմինները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող գովազդային վահանակների ցանկը, որը պետք է տեղեկություններ պարունակի գովազդային վահանակների քանակի, դրանց կողմերի քանակի, մակերեսների, գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի համար վահանակը տրամադրելու մասին:

Վահանակի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի մարզի, համայնքի (Երևանի դեպքում նաև վարչական շրջանի), անվանման, փողոցի, հասցեի (ավտոճանապարհների դեպքում` ճանապարհի անվանման, հատվածի), անհրաժեշտության դեպքում նաև հաշվառման համարի մասին:

Վահանակի մակերեսի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի վահանակի մեկ կողմի մակերեսի չափի (քառակուսի մետրով) և կողմերի երկարության (սանտիմետրով) մասին:

Վահանակի վարձավճարի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի նախընտրական քարոզչությունը սկսելու օրվանից մինչև քվեարկության օրը ներառյալ վահանակի յուրաքանչյուր կողմի արժեքի մասին` ՀՀ դրամով, ներառյալ հարկերը: Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի ժամանակ վահանակը տրամադրելու դեպքում նշվում է վահանակի վարձավճարի արժեքը` սույն պարբերությամբ սահմանված կարգով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում նաև տեղեկատվություն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպության, մարմնի անվանման, գտնվելու վայրի և հեռախոսահամարների վերաբերյալ:

3. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող գովազդային վահանակների ցանկը (այսուհետ` ցանկ) Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում կից գրությամբ` Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների նշանակվելուց հետո` 10-օրյա ժամկետում: Ներկայացված ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել մինչև սույն կետով նախատեսված վերջնաժամկետի ավարտը:

Ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունը, մարմինը պետք է ներկայացնի ցանկի վերջնական տարբերակը սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով` մինչև սույն կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը:

Այն գովազդային վահանակները, որոնք բացակայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված ցանկից, հետագայում չեն կարող տրամադրվել ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

(3-րդ կետը փոփ. 03.08.22 N 57-Ն, 20.07.23 N 20-Ն)

4. Ցանկը ձևավորվում է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկությունների մուտքագրման համակարգը»-ի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, որից հետո լրացված ցանկը ներբեռնվում է Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և էլեկտրոնային եղանակով ուղարկվում է info@elections.am էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև թղթային եղանակով ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակների բաշխման համար հիմք է ընդունում սույն կետով սահմանված վերջնաժամկետի ավարտի պահին Համակարգով ձևավորված ցանկը:

(4-րդ կետը խմբ. 20.07.23 N 20-Ն)

4.1․ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող գովազդային վահանակների ցանկը ձևավորելու նպատակով արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները, մարմինները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում դիմում՝ Համակարգ մուտք գործելու տվյալներ (օգտահաշիվ)՝ օգտվողի անուն և ծածկագիր, տրամադրելու պահանջով։ Դիմումում նշված էլեկտրոնային հասցեով արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին, մարմիններին ուղարկվում է կազմակերպության (մարմնի) օգտահաշիվը՝ հետևյալ գրանցումներն իրականացնելու համար՝

1) մուտքագրել տրամադրվող գովազդային վահանակների վերաբերյալ սույն կարգի 2-րդ կետում նշված տվյալները,

2) փոփոխություններ և լրացումներ կատարել տրամադրվող գովազդային վահանակների ցանկում,

3) ինքնաշխատ կերպով ներբեռնել և տպել տրամադրվող գովազդային վահանակների ցանկը։

Տվյալ ընտրությունների շրջանակներում տրամադրվող վահանակների ցանկի վերաբերյալ Համակարգում գրանցումներ կատարելու հնարավորություն տրվում է մինչև սույն կարգի 3-րդ կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը, որից հետո տրամադրված օգտահաշվով տվյալ ընտրությունների շրջանակներում գրանցումներ կատարելու հնարավորությունը կասեցվում է:

(4.1-ին կետը լրաց. 20.07.23 N 20-Ն)

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններից, մարմիններից ստացված տեղեկությունների ցանկը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` ներկայացվելուց հետո մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, սակայն ոչ ուշ, քան ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի սկիզբը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված ցանկը ներառում է նաև գովազդային վահանակի պայմանական կոդը:

6. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ի միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում էլեկտրոնային հայտ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար, որից հետո հայտը ներբեռնվում է Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և էլեկտրոնային եղանակով ուղարկվում է info@elections.am էլեկտրոնային հասցեին:

Հայտը ներկայացվում է միայն այն գովազդային վահանակների համար, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում առկա տեղեկություններին համապատասխան տրամադրվում են քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար:

Մի քանի ընտրություններ նույն օրը միաժամանակ անցկացվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանձնացնում է յուրաքանչյուր ընտրության շրջանակներում տրամադրվող գովազդային վահանակների ցանկը:

(6-րդ կետը փոփ. 03.08.22 N 57-Ն, խմբ. 20.07.23 N 20-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 03.08.22 N 57-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.07.23 N 20-Ն)

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի N 130-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ինչպես նաԵՎ մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում ԵՎ վերելակներում տեղակայված ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

 [Կազմակերպության անվանումը]
 Հասցե։ Մարզ, համայնք, փողոց, շենք
 Էլ․ փոստ։
 Հեռախոս։ (374 )


Ընտրության օրը

 

Կոդ

Տեսակ

Մարզ

Համայնք, գտնվելու վայր

Վահանակի նկարագրություն

Կողմ

Մակերես մ/ք

Վահանակի ամեն կողմի տրամադրման արժեքը 1 ամսվա համար, ՀՀ դրամով` ներառյալ հարկերը

Կողմի նկարագրություն

  (հավելվածը լրաց. 03.08.22 N 57-Ն, խմբ. 20.07.23 N 20-Ն)

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 9-ի N 130-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ

 

ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ինչպես նաԵՎ մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում ԵՎ վերելակներում տեղակայված ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

 

[ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ]

 

Կոդ

Գովազդատու

Տեսակ

Մարզ

Համայնք, գտնվելու վայր

Կողմ

   (հավելվածը լրաց. 03.08.22 N 57-Ն, խմբ. 20.07.23 N 20-Ն)

 

 

Հավելված N 4

 Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 9-ի N 130-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովին

 

Դիմում

 

[Արտաքին գովազդային վահանակը տիրապետող կազմակերպության անվանումը]

 

դիմում է

 

20_ թվականի ______________ «____»-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին իր տնօրինության տակ գտնվող հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակները տրամադրելու համար վահանակների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով համակարգի մուտք գործելու տվյալներ (օգտահաշիվ)՝ օգտվողի անուն և ծածկագիր տրամադրելու համար։

 

 Կազմակերպության անվանումն է անգլերեն  
 _________________________________________________  
 Կազմակերպության պատասխանատուն է․  
   
 _____________________________________________________________

 նշվում է պատասխանատուի ազգանունը, անունը, հայրանունը

 
   
 հեռախոս՝ +374 (__ _________________)  
   
 էլ․ փոստ՝ ________________@__________  
   
  ______________________________ 
 

 Կազմակերպության ղեկավարի (ղեկավարների)  անունը, ազգանունը, ստորագրությունը

   
 Կ.Տ.  «____ » ______________ 20 թ.

    (հավելվածը լրաց. 20.07.23 N 20-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.07.2023, N 20-Ն 21.07.2023, N 130-Ն
03.08.2022, N 57-Ն 05.08.2022, N 130-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան