ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2023 թվականի N 1317-Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կարգավիճակը հաստատող տեղեկանքի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից տրված՝ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքները պահպանում են իրենց վավերականությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 3-ի N 1317-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նախատեսված պետական կառավարման մարմինների (այսուհետ՝ իրավասու պետական մարմին) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից իրավասու պետական մարմինների համակարգերի զոհված (մահացած) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց (այսուհետ՝ նաև շահառու) սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են նաև՝
1) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է կամ ձեռք բերած հիվանդությունը.
2) ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների վրա:
3. Սույն կարգի համաձայն սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով կարգավիճակը հաստատող տեղեկանքն ստանալու համար զոհված (մահացած) շահառուի ընտանիքի անդամը կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուն իրավասու պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում է ներկայացնում դիմում՝ համապատասխանաբար համաձայն NN 1 կամ 2 ձևերի: Դիմումը կարող է ներկայացվել փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, փաստաթղթային դիմումը կարող է ներկայացվել անձամբ կամ փոստային առաքման միջոցով: Դիմումին կից ներկայացվում են սույն որոշման N 2 հավելվածով սահմանված փաստաթղթերը:
4. Եթե ներկայացված դիմումին կցված չեն սույն որոշման N 2 հավելվածում նշված փաստաթղթերից որևէ մեկը կամ ներկայացված փաստաթղթերը չեն ներառում կարգավիճակը որոշելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա իրավասու պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը դիմումն ստանալու եղանակին համապատասխանող ձևաչափով դիմումատուին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է թերի փաստաթուղթը կամ տեղեկատվությունը լրացուցիչ ներկայացնելու անհրաժեշտության մասին:
5. Սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով շահառուի կարգավիճակը հաստատող տեղեկանքը դիմումատուին տրամադրվում է դիմումը և սույն որոշման N 2 հավելվածում նախատեսված ամբողջական փաստաթղթերն իրավասու պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումում մուտքագրվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումատուի կողմից նախընտրած եղանակով:
6. Շահառուներին տրվող տեղեկանքները համարվում են հատուկ հաշվառման փաստաթղթեր և դրանց տրման համար իրավասու պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժան կողմից վարվում է գրանցամատյան:
Ձև N 1
_____________________________________________________________________________________________
(իրավասու պետական մարմնի անվանումը)
սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող
ստորաբաժանման ղեկավար
պրն ________________
____________________________-ից
Հասցեն _______________________________
_____________________________________________________________________________________________
Հեռ. _____________________
Դ Ի Մ ՈՒ Մ
Ես՝ __________________________________________________________________________, հանդիսանում եմ
(Ա.Ա.Հ.)
_____________________________________________________________________________________________
(զոհված (մահացած) զինծառայողի (կամ նրան հավասարեցված անձի) Ա.Ա.Հ., ազգակցական կապը)
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. __________________________
2. __________________________
3. __________________________
4. __________________________
Սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1317-Ն որոշմամբ սահմանված՝ կարգավիճակս հաստատող տեղեկանքը:
Խնդրում եմ տեղեկանքը տրամադրել ___________________________________ եղանակով:
(նշել տրամադրման համար նախընտրելի եղանակը)
Դիմող |
_____________ (ստորագրությունը) |
_______________________ (ազգանունը, անունը) |
___ _____________20 թ.
Ձև N 2
_____________________________________________________________________________________________
(իրավասու պետական մարմնի անվանումը)
սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող
ստորաբաժանման ղեկավար
պրն ________________
____________________________-ից
Հասցեն _______________________________
_____________________________________________________________________________________________
Հեռ. _____________________
Դ Ի Մ ՈՒ Մ
Ես՝ __________________________________________________________________________, հանդիսանում եմ
(նախկին զինծառայող (կամ նրան հավասարեցված անձի) Ա.Ա.Հ.)
_____________________________________________________________________________________________
(ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը (հաշմանդամության խումբը)
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. __________________________
2. __________________________
3. __________________________
4. __________________________
Սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1317-Ն որոշմամբ սահմանված՝ կարգավիճակս հաստատող տեղեկանքը:
Խնդրում եմ տեղեկանքը տրամադրել ___________________________________ եղանակով:
(նշել տրամադրման համար նախընտրելի եղանակը)
Դիմող |
_____________ (ստորագրությունը) |
_______________________ (ազգանունը, անունը) |
___ _____________20 թ.
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 3-ի N 1317-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Զոհված (մահացած) կամ ,Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասինե օրենքով սահմանված դեպքերում անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի (կամ հավասարեցված անձի) ընտանիքի անդամը ներկայացնում է՝
1) զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կամ իրավասու պետական մարմնի կադրային (անձնակազմի կառավարման) գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կամ վարույթ իրականացնող մարմնի կողմից տրված տեղեկանքը (տեղեկատվությունը)` զինծառայողի (կամ հավասարեցված անձի) զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու հանգամանքների, տեղի և ժամանակի մասին.
2) անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված լինելու դեպքում` համապատասխան դատական ակտի բնօրինակը և դրա պատճենը (բնօրինակը ենթակա է վերադարձման).
3) զինվորական ծառայությունից հետո անձի մահվան պատճառական կապի վերաբերյալ իրավասու բժշկասոցիալական փորձաքննական մարմնի կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման բնօրինակը և դրա պատճենը (բնօրինակը ենթակա է վերադարձման).
4) իր անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և դրա պատճենը (բնօրինակը ենթակա է վերադարձման).
5) զինծառայողի (կամ հավասարեցված անձի) ծննդյան և մահվան վկայականներն ու դրանց պատճենը (վկայականները ենթակա են վերադարձման).
6) զոհված (մահացած) զինծառայողի (կամ հավասարեցված անձի) ամուսնու, 18 տարին չլրացած երեխաների, անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակների (եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը) և ծնողների անձնագրերի (նույնականացման քարտերի), ամուսնության (ամուսնալուծության), ծննդյան (մահվան) վկայականների, հաշմանդամության սահմանման վերաբերյալ իրավասու մարմնի որոշման, ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանքի, նրանց հաշվառման վայրի տեղեկանքի բնօրինակները և պատճենները (բնօրինակները ենթակա են վերադարձման).
7) խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը և դրա պատճենը` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քրոջ և եղբոր (եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը) նկատմամբ խնամակալություն սահմանված լինելու, ինչպես նաև ծնողների՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու և նրանց հաշվառման վայրի տեղեկանքների բնօրինակներն ու պատճենները (բնօրինակները ենթակա են վերադարձման):
2. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը (կամ հավասարեցված անձը) ներկայացնում է՝
1) ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության պատճառական կապի վերաբերյալ իրավասու պետական մարմնի փորձագիտական եզրակացության բնօրինակը և դրա պատճենը (բնօրինակը ենթակա է վերադարձման).
2) հաշմանդամության խմբի սահմանման կամ ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակման փաստը հաստատող՝ բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման բնօրինակը և դրա պատճենը (բնօրինակը ենթակա է վերադարձման).
3) իր անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և դրա պատճենը (բնօրինակը ենթակա է վերադարձման).
4) տեղեկանք ընտանիքի կազմի և հաշվառման վայրի մասին.
5) ¾ չափսի մեկ լուսանկար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 3-ի N 1317-Ն որոշման |
Ձև
___ ______________ 20 __թ. |
N__________ |
ՏԵՂԵԿԱՆՔ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ
Տրվում է _____________________________________________________________________________________
(զոհված (մահացած) կամ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող
_____________________________________________________________________________________________
կամ մահացած ճանաչված զինծառայողի (կամ հավասարեցված անձի) անունը, հայրանունը, ազգանունը)
_____________________________________________________________________________________________
(շահառուի ազգակցական կապը, անունը, հայրանունը, ազգանունը)
հաշվառված ___________________________________________________________________________ հասցեում,
(հասցեն)
առ այն, որ նա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում օգտվում է
____________________________________________________________________________________
(հոդվածի (հոդվածների) համարը (համարները)
հոդվածով (հոդվածներով) սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից:
Սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող
ստորաբաժանման ղեկավար
_____________________ (պաշտոնը) Կ.Տ. |
____________________________ (անունը, ազգանունը)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 3-ի N 1317-Ն որոշման |
Ձև
___ ______________ 20 __թ. |
N__________ |
ՏԵՂԵԿԱՆՔ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ
Տրվում է _____________________________________________________________________________________
(հաշմանդամության խումբը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը, զինծառայողի (կամ հավասարեցված անձի)
_____________________________________________________________________________________________
անունը, հայրանունը, ազգանունը)
հաշվառված __________________________________________________________________________ հասցեում,
(հասցեն)
առ այն, որ նա _________________________________________________________________________________
(վնասվածք ստանալու կամ հիվանդություն ձեռք բերելու հանգամանքը)
և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում օգտվում է
____________________________________________________________________________________
(հոդվածի (հոդվածների) համարը (համարները)
հոդվածով (հոդվածներով) սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից:
Սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող
ստորաբաժանման ղեկավար
_____________________ (պաշտոնը) Կ.Տ. |
____________________________ (անունը, ազգանունը)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|