ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2023 թվականի N 1312-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 347-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը, 1-ին և 2-րդ կետերը «ծառայության» բառից հետո լրացնել «առաջին տասը տարվա» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝
ա. վերնագիրը, 1-ին, 3-րդ և 5-րդ կետերը «ծառայության» բառից հետո լրացնել «առաջին տասը տարվա» բառերով,
բ. 2-րդ կետը «հիմք)» բառից հետո լրացնել «հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին տասը տարվա ընթացքում» բառերով,
գ. 4-րդ կետը «ըստ» բառից հետո լրացնել «առաջին տասը» բառերով,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.
«9. Սույն կարգի համաձայն իրականացվում է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 44-րդ հոդվածում նախատեսված այլ պետական մարմին հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխված և տուժանքի վճարման պայմանագրային պարտավորություն ունեցող զինծառայողին համապատասխան պետական մարմնի կողմից օրենքով սահմանված դեպքերում տուժանք վճարելու պահանջ ներկայացնելու գործընթացը:»,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով.
«10. Տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է այն անձի համար, ով հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հետո երեք տարվա ընթացքում դիմում է կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար և այդ ժամկետում նրա հետ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիր՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նախկին (դադարեցված) պայմանագրի պայմաններով՝ հաշվի առնելով նաև վճարված տուժանքի չափը և նախկինում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության շրջանակներում ծառայած ժամկետը, որի դեպքում տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, ինչպես նաև մինչև այդ օրը վճարված տուժանքի գումարը չի վերադարձվում պայմանագրային զինծառայողին:»:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի և 2-րդ ենթակետի «ա-գ» պարբերությունների գործողությունը տարածվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-289-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա.
2) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերության գործողությունը տարածվում է 2017 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-126-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և ուսման ծախսերի փոխհատուցման պայմանագրային պարտավորություն ունեցող զինծառայողների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2023 թվական: