«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2002 թվականի N 1896-Ն
«ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Գավառի մանկատուն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. «Գավառի մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության 91673,8 հազ. դրամ արժողությամբ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Գավառի մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության 90430,0 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:
3. Սահմանել, որ՝
ա) «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն առանց ծնողական խնամքի մնացած՝ 3-18 տարեկան (մասնավոր դեպքերում, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող և 18 տարին լրանալու օրվա դրությամբ տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ մինչև դրա ավարտը, բայց ոչ ավելի, քան 19 տարեկանը լրանալը՝ հաշվի առնելով «Կրթության մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պարտադիր կրթության իրավունքը), այդ թվում` հաշմանդամության կարգավիճակ ունեցող երեխաների (բացառությամբ ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների) շուրջօրյա լրիվ խնամքի, երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով (մինչև երեխայի՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորվելը, այլընտրանքային խնամքի կազմակերպումը կամ որդեգրումը) կացարանով ապահովումն է: «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, սպիտակեղենով, կոշկեղենով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավական խորհրդատվության տրամադրման, աջակցող միջոցներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության կամ ֆունկցիոնալության գնահատման, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղղորդման, աշխատանքային թերապիայի (16 տարեկանից բարձր երեխաների համար), ուսումնադաստիարակչական ծառայությունների, ազատ ժամանցի և սոցիալական ներառմանն ուղղված՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության մասին», «Երեխայի իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված այլ միջոցառումների կազմակերպումն է.
բ) «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ կարի արտադրություն և կարուձևի վճարովի ուսուցում, գորգերի և գորգեղենի արտադրություն և գորգագործության վճարովի ուսուցում, կավե և փայտե արտադրատեսակների արտադրություն, կավագործության և փայտամշակման վճարովի ուսուցում, տիկնիկների արտադրություն, տիկնիկագործության ուսուցում.
գ) մինչև վերակազմակերպումը՝ «Գավառի մանկատուն» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված՝ բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:
Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
(3-րդ կետը խմբ. 08.09.16 N 957-Ն, 03.08.23 N 1316-Ն)
4. «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
(4-րդ կետը լրաց. 18.11.04 N 1593-Ն)
5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
7. «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Գավառի մանկատուն» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.08.2023, N 1316-Ն | 04.08.2023, N 1896-Ն | |
08.09.2016, N 957-Ն | 08.10.2016, N 1896-Ն | |
18.11.2004, N 1593-Ն | 09.12.2004, N 1896-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|