Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-74-Ն-23
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 02.08.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.08.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-74-Ն-23

2023 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Խաչատրյան Գայանե Անդրանիկի» բառերը փոխարինել «Խաչատրյան Սերինե Սերյոժայի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակից հանել «/Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/» բառերը,

2) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 3-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Էրեբունի» բառը փոխարինել «Աջափնյակ-2» բառով, «Դատավոր» սյունակի «Գրիգորյան Լիզա Ռաֆիկի» բառերը փոխարինել «Հարությունյան Նելլի Ղուկասի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակից հանել «/Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր, մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր /» բառերը,

3) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 26-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սահակյան Սերգեյ Ժորայի» բառերը փոխարինել «Սաղոյան Լիլիթ Գագիկի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակից հանել «/Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/» բառերը,

4) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 39-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «գործեր» բառից հետո լրացնել «, մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր» բառերը,

5) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 4-րդ, 5-րդ, 10-րդ և 13-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակի «Երևան քաղաքի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «ՀՀ վարչական տարածք» բառերով,

6) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 6-րդ, 6.1-ին, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 14-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակի «Երևան քաղաքի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «ՀՀ վարչական տարածք» բառերով,

7) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակի «Երևան քաղաքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «ՀՀ վարչական տարածք» բառերով:

8) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 14-րդ կետի «Դատավոր» սյունակի «Խաչատրյան Սերինե Սերյոժայի» բառերը հանել,

9) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 15-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հարությունյան Նելլի Ղուկասի» բառերը հանել:

10) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 16-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սաղոյան Լիլիթ Գագիկի» բառերը հանել:

11) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի 18-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Խաչատրյան Գայանե» բառերով:

12) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի 19-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Սահակյան Սերգեյ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2023 թ. օգոստոսի 1

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 օգոստոսի 2023 թվական: