ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2023 թվականի N 1192-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման նախաբանում «6-րդ» բառը փոխարինել «9-րդ» բառով.
2) որոշմամբ հաստատված հավելվածի`
ա․ 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ ծառայություն)» բառերով,
բ. 6.1-ին, 7.1-ին և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ծառայության» բառով, իսկ 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով,
գ․ 2-րդ և 6.1-ին կետերը «դիմումների կապակցությամբ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ» բառերով,
դ․ 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը փոխարինել «ծառայություն» բառով,
ե․ 6.1-ին կետում «առավելագույնը երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
զ․ 7.1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հաշվետվության մեջ ներառվում է ծառայության կողմից ներկայացված քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ բացասական եզրակացությունների ընդհանուր թիվը, համապատասխան դիմումը չբավարարելու իրավական հիմքը և հնարավոր վիճահարույց գործերի վերաբերյալ տեղեկատվություն, իսկ «Քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացության առկայության դեպքում՝ քաղաքացիության դադարեցման գործընթաց հարուցելու իրավական հիմքը և գործընթացի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:»,
է․ 12-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «մեկամսյա ժամկետում» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը փոխարինել «ծառայություն» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|