ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 23 նոյեմբերի 2020 թվականի | թիվ 116 | քաղ. Մինսկ | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 14-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրումը զարգացնելու 2021–2025 թվականների ծրագիրը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| Հայաստանի Հանրապետությունից` | Բելառուսի Հանրապետությունից՝ | Ղազախստանի Հանրապետությունից՝ | Ղրղզստանի Հանրապետությունից` | Ռուսաստանի Դաշնությունից՝ | 
| 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| Մ. Գրիգորյան | Ի. Պետրիշենկո | Ա. Սմայիլով | Ա. Նովիկով | Ա. Օվերչուկ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: