Գլխավոր տեղեկություն
Համար
N 1304-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2023 թվականի N 1304-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման՝

1) N 1 հավելվածի 14-րդ կետում «Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ» բառերով, իսկ N 5 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք» բառերը՝ «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ» բառերով.

2) N 10 հավելվածի 20-րդ կետում «Մանկատներում, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի) տնօրինման կարգը հաստատելու մասին» N 2168-Ն որոշման հավելվածի 2-րդ կետից հանել «մանկատներին կամ ծերանոցներին,» բառերը։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին» N 1238-Ն որոշման՝

1) 4-րդ կետի «ը» ենթակետում «ծերերի և հաշմանդամների տների» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների» բառերով.

2) 6-րդ կետի «գ» ենթակետի 3-րդ պարբերությունում «տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններին և համայնքային փոքր տներին» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման՝

1) N 1 հավելվածի N 2 ձևի աղյուսակի 3-րդ կետում «թոշակառու բնակչություն հաշմանդամներ» բառերը փոխարինել «տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով.

2) N 2 հավելվածի N 1 ձևի աղյուսակի «սպորտային օբյեկտների գոտի» տողի «Թույլատրելի օգտագործման ձևերը» սյունակում «մանկատներ, ծերանոցներ» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ» բառերով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը սահմանելու մասին» N 1175-Ն որոշման հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետում «մանկատներին կամ ծերանոցներին» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններին կամ համայնքային փոքր տներին» բառերով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 4 հավելվածի N 3 ցանկի 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, տարեցների և հաշմանդամների տուն-ինտերնատներ» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, սոցիալական բնակարաններ, ժամանակավոր օթևաններ» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման՝

1) 1-ին կետի 3-րդ ենթակետում և N 3 հավելվածի 1-ին կետում «պրոթեզաօրթոպեդիկ պարագաների» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով, իսկ N 3 հավելվածի վերնագրում «պրոթեզաօրթոպեդիկ պարագաների» բառերը՝ «աջակցող միջոցների» բառերով.

2) N 3 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով աջակցող միջոցներն են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 2 հավելվածում նշված աջակցող միջոցները և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի 9021 խմբին դասվող պրոթեզաօրթոպեդիկ պարագաները։»։

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման՝

1) ամբողջ տեքստում և հավելվածներում «ծերերի և հաշմանդամների մասնագիտացված տներ (ոչ բնակարանային)», «ծերերի և հաշմանդամների մասնագիտացված տներ» և «ծերերի և հաշմանդամների համար մասնագիտացված բնակելի տներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ և համայնքային փոքր տներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) N 28 հավելվածում «Սոցիալական ապահովության կազմակերպություններ/ծերանոցներ, հաշմանդամների տներ, մանկատներ/» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ և համայնքային փոքր տներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ ստուգաթերթի, հարցաշարի և ուղեցույցի վերնագրերում «սոցիալական ապահովության կազմակերպությունների/ծերանոցների, հաշմանդամների տների, մանկատների/» բառերը՝ «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների» բառերով։

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 757-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 600-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «մանկատների, ծերանոցների» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների» բառերով։

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման N 3 հավելվածի «Տեղեկատվական բնույթի հարցեր» աղյուսակի 12-րդ կետում «ծերանոցի ճաշարան» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ճաշարան» բառերով։

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2023 թվական: